Փաշինյանի այցը Բրյուսել` հագեցած օրակարգով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կմեկնի Բրյուսել: Ֆեյսբուքյան իր տեսաուղերձում նա ասել է, որ պատրաստվում է այցելել Եվրամիություն, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ կլինեն: Նա ընդգծել է, որ Հայաստանը շատ ակտիվ արտաքին քաղաքականություն պետք է վարի՝ ևս մեկ անգամ վստահեցնելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու: «Մեր արտաքին քաղաքականությունը կվարվի և կզարգանա՝ ըստ այն տրամաբանության, ինչի մասին ասել եմ՝ որպես վարչապետի թեկնածու ելույթ ունենալիս, ինչի մասին արձանագրված է մեր կառավարության ծրագրում, և ինչի մասին խոսել եմ կառավարության ծրագրի խորհրդատվական քննարկումների ժամանակ»,- շեշտել է Ն.Փաշինյանը: Վարչապետի բրյուսելյան այցի օրակարգը դեռ նախապատրաստական փուլում է, սակայն դատելով ՀՀ վարչապետի և ԵՄ ներկայացուցիչների վերջին երկու ամիսների ուղերձներից՝ ակնհայտ է, որ այս այցից կողմերը որոշ ակնկալիքներ ունեն: Եվրոպական կողմի ակնկալիքները շատ ավելի լուրջ են: Մինչ հայկական կողմն իշխանափոխությունից հետո զուսպ էր իր եվրոպական ուղղությամբ «մտադրությունները» հանրայնացնելու առումով, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները դրական ազդակներ, ծրագրային ելույթներ և Բրյուսել այց էին սպասում ՀՀ իշխանություններից: «168 Ժամի» բրյուսելյան աղբյուրների համաձայն՝ Փաշինյանին Բրյուսելի ամենաբարձր ղեկավարությունը սպասում էր շատ ավելի վաղուց, սակայն, ինչ-ինչ պատճառներով այդ այցը հնարավոր չեղավ կազմակերպել մայիս ամսին: Ըստ «168 Ժամի» աղբյուրների, Մոգերինի-Փաշինյան հեռախոսազրույցի ընթացքում առաջարկ էր եղել ներկա գտնվել մայիսի 16-ին Եվրոպական խորհրդարանում ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման քվեարկությանը, որից բացի՝ ԵՄ-ն որոշել էր աջակցություն հայտնել ՀՀ նոր իշխանություններին՝ խոստանալով համագործակցության, ֆինանսավորման ընդլայնում որոշ ոլորտներում, փորձելով խրախուսել ՀՀ նոր իշխանությունների պայքարը հանուն բարեփոխումների: Սակայն, ըստ «168 Ժամի» զրուցակցի, այդ արարողությունն անցավ առանց ՀՀ նորընտիր վարչապետի, սակայն առաջիկայում` հուլիսի 4-ին, նախատեսվում է գործընկերության մասին համաձայնագրի (CEPA) ամփոփիչ քվեարկությունը, և այս անգամ, ըստ ամենայնի, հայկական կողմը կունենա ամենաբարձր մակարդակի ներկայացվածություն: «Եվրոպական կողմն ակնկալում է, որ այցը տեղի կունենա այդ օրերին: Բնականաբար, փաստաթուղթը կվավերացվի մեծամասնության կողմից, ինչպես մայիսին: Որևէ մեկը կասկածներ չունի այս առիթով, և դա դրական մթնոլորտ կստեղծի պաշտոնյաների բանակցությունների համար, որոնք նախատեսվում են հիմնականում վիզային ազատականացման և բիզնես կապերի խորացման հարցերի շուրջ: Հիմնական շեշտը կդրվի այս ոլորտների վրա, քանի որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն արդեն անդրադառնում է քաղաքական համագործակցությանը, դրանով ամեն բան ամրագրված է, սակայն կա ակնկալիք, որ կարող են խորանալ բիզնես կապերն ու շփումները, կքննարկվեն Հայաստանին տրվող ֆինանսական աջակցության ընդլայնման հարցերը, ինչպես նաև վիզային ազատականացման բանակցությունների մեկնարկի հարցը: Կան քննարկումներ, որ մեկնարկը տրվի այս այցի ժամանակ, սակայն վերջնական որոշում դեռ չկա: Մանրամասները դեռ քննարկվում են: Միանշանակ է, որ կա ցանկություն՝ ՀՀ վարչապետին դիմավորելու հնարավորինս ներկայանալի և լավ, քանի որ Եվրամիությունը ՀՀ ներկայիս իշխանությունների հետ համագործակցության լայն դաշտ է տեսնում, ակնկալում է, որ Եվրամիության հարաբերությունները Հայաստանի հետ կլինեն այն մակարդակի վրա, ինչ եվրոպական ներդրումներն ու աջակցությունն են ՀՀ-ին, քանի որ տարիներ շարունակ ԵՄ-ն եղել է Հայաստանին ամենամեծ աջակցություն տվող կառույցը, սակայն քաղաքական հարաբերությունների մակարդակը դրան այդքան էլ համապատասխան չի եղել:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am