Կրակոցներ ու դանակահարություն գիշերային ակումբում

Հունիսի 23-ին, ժամը 7.00-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1984 թվականին ծնված Հ․ Վարդանյանը և 1991 թվականին ծնված Յ․ Փուրթոյանը։ Բժշկական կենտրոն մեկնեց օպերատիվ խումբը։ Ըստ բժշկի տեղեկանքի` Հ.Վարդանյանը և Յ.Փուրթոյանն ի վիճակի չէին բացատրություն տալու: Ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախույզների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նույն օրը, ժամը 6.00-ից 6.30-ն ընկած ժամանակահատվածում, Բագրևանդի փողոցում գտնվող գիշերային ակումբի մոտ ծագած վիճաբանության ժամանակ 1993 թվականին ծնված Գ․ Գալստյանը իր մոտ եղած «ԲՌՈւՆՈ» տիպի, 9 մմ տ/չ ատրճանակով կրակոցներ է արձակել, իսկ 1989 թվականին ծնված Մ․ Դեմուրչյանը կտրող-ծակող գործիքով հարվածել է Հ.Վարդանյանին և Յ.Փուրթոյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Նույն օրը առավոտյան, գիշերային ակումբի մոտից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով Գ.Գալստյանը բերման է ենթարկվել, իսկ Մ.Դեմուրչյանը՝ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, ժամը 20։30-ին, ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ատրճանակն առգրավվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության մյուս գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Փաշինյանի ու Ավինյանի «ցնցող նորությունը» հայ ժողովրդին․․․ (video) Ինչ են ասել Իշխան Սաղաթելյանին՝ Փարիզում և Բրյուսելում (video) Ինչպես Աստված է անսահման, այդպես էլ Աստվածաշնչով փոխանցվողն է անսահման․ Միքայել Սրբազան «Սրիկա՛, հլը էս երևույթին նայե՛ք․․․ թույլ տեղիդ ենք խփել, հիստերիկանու՞մ ես»․ Աշոտ Անդրեասյան (video) Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվն ավելացել է «Ալե՛ն, սպասիր․ սրտանց ցանկանում եմ՝ քո ու ՔՊ-ականների տուն մոլորված ադրբեջանցիներ մտնեն»․ Մովսիսյան (video) Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Ճաղարյանի հաղթանակը Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում» Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Փաշինյանն ասում է՝ վաաա՜՜՜՜յ, տեսե՛ք՝ ներդրում ենք արել, բայց․․․ Գեղամ Մանուկյանը՝ Հրազդանում (video) Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ․ «Հրապարակ» Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր». Սամվել Կարապետյանի ուղերձը Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը․ «Հրապարակ» Hayasa Metals–ի նախագահը՝ Հայաստանում ներդրումների մասին (video) Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը Պլանավորված պարտություն․ օր 20 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Պատասխանատու հանքարդյունաբերողը չպետք է սահմանափակվի իրենից ակնկալիքներով․ ԶՊՄԿ փոխտնօրեն (video) Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը 1 տրլն-ի շրջանառությամբ՝ «Ամերիաբանկը» խոշորագույն ֆինանսական վարկատու կառույց է (video) Խաբելու նոր սցենարներ են մտածում․ «Հրապարակ» Ինչն է երկրաբանական ներուժը վերածում ֆինանսավորման ենթակա հանքարդյունաբերական նախագծի․ղազախական փորձ (video) Մենք երեկ փաստորեն լայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի կարևոր իրադարձությանը»․ Սուրենյանց Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» AI-ով ստեղծված «Մինասը» պատմում է, թե ինչպես անցավ «Mining Armenia forum»-ի առաջին օրը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am