Չեն «դատի»

Ազգային ժողովում այսօր օրը «պատմական» էր,քանի որ գրեթե բոլոր խմբակցությունների հավանությանն արժանացավ ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած նախագիծը։ ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի և Թևան Պողոսյանի կողմից ներկայացված ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ պատգամավորները միաբերան հայտնեցին, որ միանում են գործընկերների առաջարկներին։: Հիմնական զեկուցող «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը ցավով նշեց.«Այս ինը տարիների ընթացքում, ինչ ես պատգամավոր եմ, սա առաջին օրինագիծն է իմ կողմից հեղինակած որպես օրենք, որը կարծում եմ ԱԺ-ի կողմից կընդունվի: Ես չէի պատկերացնում, որ իմ կողմից առաջին հեղինակած օրենքը, որը պետք է ընդունվի ԱԺ-ի կողմից, կվերաբերեր ՀՀ ԱԺ-ի կարգազանց պատգամավորներին, կարծում էի, որ ավելի լուրջ դերակատարություն կունենայի»: ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանն էլ նշեց, որ միանում է տիկին Փոստանջյանի ասածներին ՝ համարելով օրը պատմական: Նա նաև թեթեւ խայծեց, որ կարգազանցություն չպետք է դիտարկել միայն պատգամավորի կողմից մեկ ուրիշի փոխարեն քվեարկելու փաստը՝ թերեւս ակնարկելով Զարուհի Փոստանջյանի անկանխատեսելի պահվածքը նիօստերի ընթացքում: Օրը «պատմական» էր նաեւ Մհեր Սեդրակյանի համար։ ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօր վարույթ ընդունեց լրագրողների հայցն Մհեր Սեդրակյանի (Թոխմախ): ՀՀԿ-ական պատգամավորի դեմ հայց էին ներկայացրել «Մեդիա և իրավունք», «Լրագրողների միավորում» եւ «Ազատ լրագրողների ասոցիացիա» հ/կ-ները, որի տակ ստորագրել էր 160 լրագրող: Մհեր Սեդրակյանը հայհոյել էր լրագրողին եւ վիրավորել: ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ լրագրողների դիմումը մերժելու կամ կարճելու հիմքեր չկան: Հարցով զեկուցող կնշանակվի ավելի ուշ: Խոսրով Հարությունյանն ասաց, որ կողմերին անպայման կլսեն, բայց առանձին-առանձին: Լրագրողներից մեկի հարցին ` ինչո՞ւ առանձին-առանձին, Խոսրով Հարությունյանն ասաց. «Քանի դեռ ես հանձնաժողովի նախագահ լինեմ, երբեւէ թույլ չեմ տա ` այս հանձնաժողվը վերածվի դատարանի: Մեզ պետք է հասկանալ, փաստերը, հիմնավորումներն ունենալ: Պետք չի որեւիցէ մեկն իր արդարացիությունը մեզ մոտ ապացուցի»: ԱԺ-ում օրը «պատմական» էր նաեւ այն տեսանկյունից, որ հնարավորություն էր ընձեռվել խորհրդարանական ընդդիմադիրներին սրտները բացել Վենետիկի հանձնաժողովի փորձագետների առջեւ եւ ներկայացնել իրենց մտահոգությունները ԸՕ նախագծի վերաբերյալ։ Վենետիկցիները ԱԺ էին եկել ու առանձին-առանձին հանդիպում էին խմբակցությունների հետ։ ՀԱԿ-ում ներկայացրել են բազում մտահոգություններ՝ Հայաստանում բնակվող ընտրողների եւ դրսում գտնվող ընտրողների `ընդդիմության, իշխանության եւ քաղաքացիական հասարակության համատեղ հանձնաժողովով, տեսախցիկների տեղադրում բոլոր տեղամասերում, մատների թանաքոտում եւ ռեյտինգային ցուցակների մերժում: Այս սկզբունքների մասին խոսել են նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանն ու Զարուհի Փոստանջյանը: «Առանց այս պահանջների իրականացման, «Տպավորիչ էր այն ուշադրությունն ու խորաթափանցությունը, որով այս փորձագետներն ուսումնասիրում են իրենց փաստարկները», հանդիպումից հետո առանձնակի ոգեւորությամբ հայտնեց Լեւոն Զուրաբյանը։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ շտապեց տեղեկացնել, որ դժգոհելու են ընտրության մասնակցած անձանց ցուցակները չհրապարակելու փաստի դեմ: «Բայց առաջին կարևոր բանը, որ պետք է ասենք մեր հարգարժան գործընկերներին, այն է, որ իրենց թեթև ձեռքով հրապարակ մտավ այն արգելքը, ըստ որի՝ մենք չենք կարողանում այսօր հրապարակել քվեարկածների ընտրական ցուցակները: Մենք պետք է հիշեցնենք, որ դեռևս 2003 թվականին Վենետիկի հանձնաժողովն իրավական դիրքորոշում հայտնեց, որ այդ ցուցակները հրապարակել չի կարելի, քանի որ դա գաղտնիության սկզբունքով է պայմանավորված: Դրանից սկսվեց այս ամենը: Եթե դուք նաև Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումն էլ ուշադիր ուսումնասիրեք, կտեսնեք, որ այնտեղ էլ հղում կա նույն այդ Վենետիկի հանձնաժողովի չարաբաստիկ որոշմանը, որը բոլորիս համար շատ լուրջ խոչընդոտ է հանդիսանում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Ռուստամյանը: Ավելին հնարավոր էլ չէր սպասել, ՀՅԴ-ն, փաստորեն, կույս մնալու եւ հաճույք ստանալու սկզբունքին անդավաճան եւ փորձելու է ընդդիմություն խաղալ եւ պաշտպանել իշխանությանը՝ մեղքը բարդելով ուրիշների վրա։ Անի Սահակյան

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am