«Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման համար փորձել եմ գտնել հասանելի և բյուջեից ծախսեր չպահանջող տարբերակ». Վարագ Ադամյան

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Նոր Հայաստանի հարգելի կառավարություն, մեր քաղաքացիական հասարակության տարբեր անդամների հոգում, գլուխներում ու մտքերում անհուսությունից այնքան օգտակար գաղափարներ են ծածկվել մոխրով, որոնք այսօր ԵԼՔԵՐ են փնտրում մոխրից դուրս գալու և իհարկե դիմում են Նոր Հայաստանի կառավարությանը՝ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ: Ահա նման մի գաղափար էլ Վարագ Ադամյանն է մոխրազերծել ու նամակով արդեն դիմել է աշխատակազմի ղեկավար Հովիկ Աղաջանյանին, դեռ ոչ մի պատասխան չունի: Կարծում եմ այսպիսի շատ-շատ մոխրազերծված գաղափարներ եք ստանում, որոնց մեջ հաստատ կլինեն շատ թանկարժեք գաղափարներ, ինչպիսին, իմ համեստ կարծիքով, այս մեկն է: Ես չգիտեմ ո՞վ է մեր կառավարության տեխնոկրատ մասնագետը, բայց միանում եմ Վարագ Ադամյանի խնդրանքին ու առաջարկում այս գաղափարն ականջի ետև չգցել, որովհետև դրա հեղինակը պատահական մարդ չէ, այլ ոլորտի քաջ գիտակ, որոնց արդեն մոմով պիտի ման գանք: Ես էլ հրապարակայնորեն եմ ներկայացնում Վարագ Ադամյանի՝ ՀՀ վարչապետին ուղղված նամակն այն ակնկալիքով, որ այն կարժանանա կառավարության ուշադրությանը: «Հարգելի՛ պարոն վարչապետ, Տեղյակ լինելով Ձեր այն ցանկությանը, որ անհրաժեշտ է կառուցել Աջափնյակ մետրոյի կայարանը, փորձել եմ գտնել այդ հարցի լուծման հասանելի և պետբյուջեից ծախսեր չպահանջող տարբերակ: Հակիրճ ձևով ներկայանում եմ մետրոյի կայարանի կառուցման տարբերակներից մեկը: Ձորի աջ ափից մինչև Հալաբյան փողոց բաց եղանակով կարելի է կառուցել 5 կամ 6 հարկանի շինություն, որից ամենաներքևի՝ -3 համարվող 120-150մ երկարությամբ և 20մ լայնությամբ հարկը կծառայի որպես մետրոյի կայարան: Դրանից վերև տարածքը կարելի է ընդլայնել՝ ունենալով մեկ հարկ ընդհանուր օգտագործման տարածք՝ ավտոկայանատեղի, իսկ մնացած հարկերը կարող են ծառայել որպես առևտրային տարածքներ (սուպերմարկետ), քանի որ կլինեն մեծ քանակով ներդրում կատարողներ: Կառույցը կիրականացվի ներդնողների ֆինանսական միջոցներով՝ մետրոյի մաս կազմող հատվածը քաղաքին անհատույց տրամադրելու պայմանով: Ինչ վերաբերվում է կիրճի անցմանը, առաջարկում եմ ոչ ավանդական ձևով կառուցել շինություններ և հարթակներ, որոնց վրայով կամ միջով կերթևեկեն գնացքները: Իսկ կառույցները և հարթակները կօգտագործվեն որպես ժամանցի կենտրոններ կամ օֆիսային տարածքներ, որոնց մուտքը կլինի վերին հետիոտնային հարթակից և կիրճից: Կարծում եմ՝ այս պահը նույնպես կհետաքրքրի ներդրողներին: Անսահմանափակ հարգանքով՝ Վահագ Ադամյան Ավարտել եմ Երևանի Ռադիոէլեկտրոկապը և Դոնի Ռոստովի երկաթուղային ինստիտուտի շինարարական ֆակուլտետը: 1986-2001 թվականները աշխատել եմ Երևանի մետրոպոլիտենում՝ բանվորից մինչև տնօրենի տեղակալ: Զբաղվել եմ տեխնիկական և շահագործման խնդիրներով և գիտեմ մետրոյի կառուցվածքը՝ իր ամենափոքր մանրունքներով: Այնուհետև աշխատել եմ բազմաբնակարանային շինարարական ոլորտում՝ որպես գլխավոր ինժեներ»: Հասցե՝ 0065, Երևան, Տիչինայի 1-ին նրբացք, տուն 16/1 Հեռախոս՝ 091-47-42-14 Էլ. փոստ [email protected] 19.06.2018թ.

դիտվել է 314 անգամ
Լրահոս
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am