Թիրախ են դարձել լրագրողները և փաստաբանները

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրում է. Որպես քաղաքացի, պետք է նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված այս գործընթացը, այդ թվում՝ օրենքից վեր կանգնած մարդկանց օրենքի դաշտ բերելու և շարքային քաղաքացու դերն արժևորելու գործողությունները, հաճելի են և օգտակար: Գիտակցում եմ, թե որքան դժվարություններ կան արդեն իսկ ձևավորված կոռուպցիոն համակարգերը քանդելու, մարդկանց նախկին արատավոր սովորությունները վերացնելու և մեր երազած երկիրը կառուցելու կարևոր գործում: Հասկանալի է, որ դրական արդյունքի հասնելու համար երբեմն ընտրված մեթոդները համարժեք են ոչ թե օրենքին, այլ՝ բարդ թիրախին: Որպես փաստաբան ունեմ հետևյալ մտահոգությունները՝ 1. Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը (որոնց ղեկավարների՝ երկրին ծառայելու բարի նպատակի նկատմամբ կասկած չունեմ) սկսել են միջամտել անձանց տնտեսական գործունեությանը և սեփականության իրավունքին: Մարդկանց բնակարան կամ տնտեսական գործունեության տարածքներ մուտք գործելիս և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելիս, եթե դրանք զուգահեռ լուսաբանվում են, պետք է հասարակությանը տեղեկացնել, թե ինչ առիթի և հիմքի պայմաններում է նման միջամտության անհրաժեշտություն առաջացել: Հակառակ դեպքում, դա կարող է ընկալվել կամայական և ընտրողական (անձնավորված) միջամտություն, որը եթե հանրային այս վստահության ֆոնին, գովելի է, ապա վաղը կարող է դառնալ չարիք նույն հասարակության համար: Հայաստանում տնտեսական գործունեության հետ կապված ստուգումները կարգավորող օրենք կա, ինչպես նաև՝ հատուկ դրա համար նախատեսված մարմիններ: Տնտեսական գործունեությունը օրենքով սահմանված հիմքով և կարգով ստուգող մարմինների միջոցով վերահսկելը նույնպես արդյունավետ գործիք է և չի ստեղծի այն տպավորությունը, որ «ոստիկանական պետության» հետ գործ ունենք: 2. Քաղաքացիների մի խումբ վտանգավոր անհանդուրժողականություն է դրսևորում այլակարծությանը: Սիրո և համերաշխության լոզունգների ներքո իրականացված իշխանափոխությունը, չի կարող ատելության և հայհոյանքների համար պարարտ հող ստեղծել և սնել դրանք: Հայհոյանքների, վիրավորանքների և սպառնալիքների թիրախ են դարձել մասնագիտական գործունեություն իրականացնող անձինք՝ լրագրողները և փաստաբանները: Նոր իշխանության ներկայացուցիչները պետք է հիշեն, որ փաստաբաններին ցանկանում էին թուլացնել նաև նախորդ իշխանությունները, բայց այսօր ամենաշատը նրանք փաստաբանի կարիք ունեն և ամեն ինչ կտային, որպեսզի փաստաբանությունը շատ հզոր լիներ մեր երկրում: Նոր իշխանության ներկայացուցիչները պետք է գիտակցեն, որ վաղը իրենք էլ են փաստաբանների կարիք ունենալու (նախկինում հաստատ ունեցել են): Հետևաբար, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի փաստաբանությունը զարգանա և հզորանա: Նույն կերպ, լրագրողներն էլ իրենց համարձակ կեցվածքով և սուր գրչով ընդդիմացել են նախկին իշխանություններին: Այսօր էլ, երբ երկրում չկա գործող իշխանություններին հակակշռող ընդդիմություն, թերությունների վերաբերյալ հիմնական աղբյուրը դարձել է լրագրողը: Կարծում եմ, որ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանը, իր լիազորությունների շրջանակում, կարող է մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբանների և լրագրողների համար ազատ և անկաշկանդ գործելու պայմաններ ապահովել: Դա նաև ենթադրում է հանրային հայտարարությունների մակարդակով, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ գործիքներով չթույլատրել իր մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբանների և լրագրողների նկատմամբ վիրավորանքների, հայհոյանքների, սպառնալիքների կամ այլ անօրինական գործողությունների դրսևորումներ: Մեր փաստաբաններն ի վիճակի են պաշտպանել Հայաստանի Հանրապետությունում մեղադրվող ցանկացած անձի: Մեր լրագրողներն ի վիճակի են վեր հանել խնդրահարույց հարցերը, այդ թվում՝ իշխանությունների թերությունները: 3. Վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ի՝ դատարաններին հրահանգ տալուց խուսափելու հայտարարությունը, առաջինը մեծ ուրախությամբ արձանագրեց փաստաբանական համայնքը: Վերջերս Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն արեց՝ «Եթե հանկարծ պարզվի, որ որևէ դատավոր գործում է անձնական շահագրգռվածության, ֆինանսական շահագրգռվածության, կոռուպցիոն շահագրգռվածության, բարեկամային շահագրգռվածության, կլանային շահագրգռվածության շրջանակում, ապա «վայ»-ը եկել և տարել է այդպիսի մարդկանց»: Կարծում եմ, որ այս հարցում, պետք է որոշակի զգուշություն ցուցաբերել: Դատավորը վարչապետի նշված խոսքի յուրովի մեկնաբանությամբ կարող է իշխանահաճո «արդարադատություն» իրականացնել այն հաշվով, որպեսզի իրեն չմեղադրեն կլանային կամ բարեկամական շահագրգռվածությամբ որոշում կայացնելու համար: Հուսով եմ վերոհիշյալ մտահոգություններս կփարատվեն:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am