ՀՀԿ տատիկը հավանաբար Փոստանջյանի տատիկն է

ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ արտագաղթի մեծ ալիքը պետք է իշխանություններին ստիպի փոխել իրենց վերաբերմունքը պաշտոնյաների առանձնատների վերաբերյալ:Ինչպես ասաց՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում՝ ամառանոցներում են բնակվում նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, նաև ՍԴ նախագահը: «Հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների սուղ պայմանները՝ պետք է այդ մարդկանց համար ոչ թե մենք բնակարաններ վարձակալենք ու այդ գումարը մեր գրպանից տանք, այլ թող իրենք գնան իրենց տներում բանկվեն, և այդ գումարներն ուղղվեն ՀՀ կարիքավոր քաղաքացիներին»,- ասաց նա: Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ նման բնակելի տներ ստեղծվում են շատ երկրներում, և խնդիրը անվտանգության առումով հատուկ պաշտպանվող բնակավայր ունենալն է: Ըստ նրա՝ պոպուլիստական տեսանկյունից հարցը լավ է հնչում, բայց եթե այդ պաշտոնյաներն իրենց բնակարաններում բնակվեն, նրանց անվտանգության ապահովումը շատ ավելի թանկ կլինի: Դ.Հարությունյանը նշեց, որ այլ երկրներում նույնիսկ որսահանդակներ և այլ շռայլ ատրիբուտներ կան նման բնակավայրերում: Ընդ որում, ըստ Հարությունյանի, բարձրաստիճան անձիք իրենք իրավունք չունեն որոշել իրենց բնակության վայրը: Զ.Փոստանջյանը նշեց, որ «ՀՀԿ-ի տատիկը» բազմիցս դիմել է իրեն` բնակտարածքի հարցով և կարելի էր նաև նրան թույլ տալ այդտեղ բնակվել: «Ձեր տատիկի վերաբերյալ ես լավ չհասկացա, թե ինչ եք առաջարկում մեզ անել: ՀՀԿ-ի տատիկը հավանաբար Ձեր տատիկն է, ՀՀԿ-ն տատիկ չունի»,- ծիծաղը զսպելով պատասխանեց Դ.Հարությունյանը և առաջարկեց ավելի լուրջ քննարկումներ անել և ԱԺ ամբիոնը չդարձնել շոուի հարթակ: Ճշտելով հարցը՝ Դավիթ Հարությունյանը ասաց, որ ՀՀԿ-ն տատիկ չունի, ՀՀԿ տատիկը հավանաբար Փոստանջյանի տատիկն է:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am