Բայց չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է դարձել նաև ՀՀԿ քվեներով

Հեղափոխական ժամանակահատվածին հաջորդել է հետհեղափոխականը։ Պատմությունն ու քաղաքագիտությունն ասում են, որպես օրինաչափություն, հեղափոխություններից հետո հիմնականում հաստատվում է դիկտատուրա։ Օրենքի՞, անձի՞։ Հայաստանում ո՞ր տարբերակն է։ Այս պահին դժվար է այդ հարցերին պատասխանելը։ Բոլոր բաղադրիչներն էլ առկա են։ Թե հետագայում այդ խառնուրդից ինչ կգոյանա, պետք է սպասել։ Բոլոր դեպքերում, քայլ է արվում երկիրը կոռուպցիայից մաքրելու, հին կուռքերը տապալելու, նոր իրավահարաբերություններ հաստատելու։ Գործընթացը ցավոտ է, մասամբ էլ՝ վերջը անտեսանելի։ Հետհեղափոխական այս շրջանում ևս հասարակությունը սթրեսների միջով է անցնում։ Մի կողմից, դա ղեկավարելի է պահում հանրությանը, մյուս կողմից` սկսում է գործել հասարակության դեռ չզարթնած, սակայն քիչ-քիչ դրսևորվող ինքնապաշտպանությունը, որովհետև ինչ-որ մի պահի «հաց ու տեսարաններ» հիբրիդը կարող է և հոգնեցնել հենց միայն այն պատճառով, որ քանդել-ապամոնտաժելու այդ գործողություններին չեն հետևում իրական, բարեփոխումներին միտված, երկրի տնտեսությունը, քաղաքական դաշտն առողջացնող հարակից գործընթացներ։ Չի բացառվում, որ անգամ հակառակը լինի, ամբողջովին «ամորձատվեն» մտային, քաղաքական ազատությունները, այդ թվում և՝ տնտեսական սպասումները։ Հենց միայն հայտարարությունը, թե «որոշ հեռուստաընկերություններ հակասահմանադրական գործունեություն են ծավալում», հնչած երբեմնի ամենաընդդիմադիր լրագրողի, թերթի խմբագրի, պատգամավորի անունից, արդեն իսկ լուրջ՝ խոր ենթագիտակցական ազդակ է՝ ազատ խոսքի արգելակման։ ՈՒ որքան էլ փորձ արվի հաջորդ օրը սրբագրել ասվածը, փաստն առկա է և իր նշանային համակարգով «լույս» է սփռում մյուս բոլոր գործընթացների ու սպասելիքների վրա։ Ընդ որում` սա այն դեպքն է, երբ մի սխալը «լվացվեց» հաջորդ սխալով. մշտապես ազատ խոսքի համար պայքարած, «մունետիկների» համբավ ունեցող մեր գործընկերները (Լևոն Բարսեղյան, Ստեփան Սաֆարյան) սկսեցին անհասկանալիորեն պաշտպանել ազատ խոսքի նկատմամբ «սույն» մոտեցումը (կարելի էր, չէ՞, պատկերացնել այս «կոնկուրենտ ֆիրմայի» արձագանքը, եթե նման բան ասեին այլք, այլ իշխանավորներ)։ Ի դեպ, իրենց ոչ «պետական» գործունեությունում որոշ լրատվամիջոցներ այնքան հեռու գնացին, որ հաջորդիվ հրովարտակեցին` ՀՀԿ-ն, որպես կուսակցություն, պետք է արգելել, «որովհետև այն ամենը, ինչ բացահայտվում է, արդեն իսկ հիմք է այդ կուսակցությունն օրենքից դուրս դնելու և արգելելու համար»։ Նորմալ է։ Մանավանդ հետհեղափոխական շրջանի համար։ Կարծում ենք՝ «Իմ քայլն» էլ չի ուշանա։ Հիշենք, որ ՀՀԿ-ն փակելու մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը նաև` ավելի վաղ շրջանում։ Կարելի է կարծել, որ դա նրա իդեֆիքսներից մեկն է։ Ճիշտ կանի։ Դատելով խորհրդարանում և կառավարությունում ընթացող զարգացումներից, մյուս կուսակցություններին էլ առանձնապես լուսավոր ճակատագիր չի սպասում։ ԲՀԿ-ն «կողմ» քվեարկեց իր իսկ մերժած «կուտակայինին», էլ չենք ասում բարեգործության օրենքի մասին, որի համար թանկագին ԲՀԿ-ն հեղափոխականորեն ոտքի էր կանգնել ու բարձրաձայնում էր` «ելիր, ում կյանքն անիծել է, ով ճորտ է, մերկ է և ստրուկ» և բարեգործությանը՝ մերկությունից ու ստրկությունից փրկող այս օրենքին դեմ քվեարկիր, հետո պարզվեց, այդ «մերկն» ինքն է, ու կողմ քվեարկեց օրենքին։ Հասկանալի է, չէ՞, ինչու։ Որովհետև ԲՀԿ-ում ևս արդեն «հասկանում» են՝ ինչ ասել է «հակապետական»։ Ավելի տխուր էր «Ելքի» վիճակը. այն ևս կողմ քվեարկեց՝ դեմ գնալով իր ծրագրային դրույթին։ Իսկ խիստ «սկզբունքային», «Դեմ եմ» շարժման իդեոլոգ, «ակունք իմաստնության»-նախարար Մանե Թանդիլյանն էլ հետողորմյա եղավ։ Հանուն «պետականության»։ ՈՒ հիմա շարունակության մեջ, այո, պետք է փակել «հակապետական» այդ կուսակցությունը՝ ՀՀԿ-ն։ Ասացինք՝ ճիշտ կանեն։ Այն «օրենքից դուրս է» և խիստ կոռումպացված։ Մի փոքրիկ «անհասկացողություն» է պարզապես մնում։ Բայց չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է դարձել նաև ՀՀԿ քվեներով։ Ինչպե՞ս պետք է նրա վրայից հանվեն այդ «կոռումպացված» քվեները. հրաժարական կտա՞։ Այ, որ այս հարցի պատասխանն էլ տաք, կլինի իդեալական, «պետական»՝ սիրո և հանդուրժողականության հեղափոխության-հետհեղափոխության ոգուն արժանի։ Կարմեն Դավթյանի գրառումը

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Ինչ են ասել Իշխան Սաղաթելյանին՝ Փարիզում և Բրյուսելում (video) Ինչպես Աստված է անսահման, այդպես էլ Աստվածաշնչով փոխանցվողն է անսահման․ Միքայել Սրբազան «Սրիկա՛, հլը էս երևույթին նայե՛ք․․․ թույլ տեղիդ ենք խփել, հիստերիկանու՞մ ես»․ Աշոտ Անդրեասյան (video) Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվն ավելացել է «Ալե՛ն, սպասիր․ սրտանց ցանկանում եմ՝ քո ու ՔՊ-ականների տուն մոլորված ադրբեջանցիներ մտնեն»․ Մովսիսյան (video) Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Ճաղարյանի հաղթանակը Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում» Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Փաշինյանն ասում է՝ վաաա՜՜՜՜յ, տեսե՛ք՝ ներդրում ենք արել, բայց․․․ Գեղամ Մանուկյանը՝ Հրազդանում (video) Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ․ «Հրապարակ» Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր». Սամվել Կարապետյանի ուղերձը Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը․ «Հրապարակ» Hayasa Metals–ի նախագահը՝ Հայաստանում ներդրումների մասին (video) Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը Պլանավորված պարտություն․ օր 20 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Պատասխանատու հանքարդյունաբերողը չպետք է սահմանափակվի իրենից ակնկալիքներով․ ԶՊՄԿ փոխտնօրեն (video) Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը 1 տրլն-ի շրջանառությամբ՝ «Ամերիաբանկը» խոշորագույն ֆինանսական վարկատու կառույց է (video) Խաբելու նոր սցենարներ են մտածում․ «Հրապարակ» Ինչն է երկրաբանական ներուժը վերածում ֆինանսավորման ենթակա հանքարդյունաբերական նախագծի․ղազախական փորձ (video) Մենք երեկ փաստորեն լայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի կարևոր իրադարձությանը»․ Սուրենյանց Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» AI-ով ստեղծված «Մինասը» պատմում է, թե ինչպես անցավ «Mining Armenia forum»-ի առաջին օրը (video) Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am