Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ

Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. վաղը տեղի կունենա առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նիստը

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի, 2026 թվական
Վաղը՝ 2026 թվականի հոկտեմբերի 13-ին, ժամը 17:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (հասցե՝ ք. Երևան, Ներսիսյան 10) տեղի կունենա դատական նիստ՝ Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական գործով։

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ պահանջներն են՝ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող տվյալները հերքելը, հրապարակայնորեն ներողություն խնդրելը և վնասի փոխհատուցում բռնագանձելը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն վիրավորական և զրպարտչական հայտարարություններով էր հանդես եկել, որոնցում մեղադրել է Զարուհի Փոստանջյանին գերբնական և լուրջ կարողությունների գործադրման մեջ։

Այսպես՝ նա մեղադրում էր, որ Զարուհի Փոստանջյանն ու նրա «շայկան» մեղավոր են Հայաստանի վերջին 30 տարվա քաղաքական ձախողումների համար։
Փաստորեն, Զարուհի Փոստանջյանը, ով քաղաքականություն է մտել միայն 2007 թվականին (դառնալով ԱԺ պատգամավոր), դեռ 1996 թվականին արդեն «տակից» խանգարում էր ժողովրդի իշխանությանը։ Եվ կապ չունի, որ 96-ին նա ընդհանրապես քաղաքականության հետ որևէ առնչություն չուներ, կարևորը՝ «տարել են դեպի պարտություն»։

Պարզվում է՝ եթե 1998, 2000 կամ 2003 թվականներին հեղափոխություն չի եղել, ապա պատճառն այն է, որ Զարուհին «նախապես գործարքի էր գնացել»։ Իսկ թե ինչպես կարող էր քաղաքական դաշտում դեռ գոյություն չունեցող անձը ծախվելով գործարքի գնալ կամ ժողովրդին տանել պարտության՝ դա արդեն «հանճարեղ» տրամաբանության գաղտնիքներից է։

Փաստորեն, Զարուհի Փոստանջյանն ուներ ժամանակի մեջ ճամփորդելու գերբնական հնարավորություն, որպեսզի դեռ 90-ականներից ու 2000-ականների սկզբից ծախեր 2013 թվականի ընտրությունների ձայները։
Ըստ այդ տրամաբանության՝ Զարուհի Փոստանջյանը այնքան լուրջ կարգավիճակ ունի, որ կարող է նույնիսկ սեփական «շայկան» ունենալ այն Հանրապետությունում, որտեղ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է։

 

դիտվել է 355 անգամ
Լրահոս
Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ Դիզելային վառելիք տեղափոխող տանկերը կմեկնեն Միացյալ Նահանգներ․ ՌԴ փոխվարչապետ Ո՞վ ասաց՝ զինված չի եղել․ կասկածներ ունեմ, որ այսօր ադրբեջանցին սպիտակ դրոշով է եղել․ Դանիելյան (video) Նիկոլ Փաշինյանին խորոված հյուրասիրվե՞լ է․ հարց՝ Շինարարներ փողոցի կրպակատիրոջը (video) Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա «Նիկո՛լ, մեծահարուստ միլիարդատեր տղա ես, քեզ լակոտի պես մի՛ պահի»․ Հովհաննես Շահինյան (video) Մարիա Կարապետյա՛ն, լավ, դուք էս ի՞նչ հատուկ տաղանդ ունեք․․․ Քրիստինե Վարդանյան (video) Ո՛չ Արարատ Միրզոյան․ 10 րոպե կպահանջվի, որ ասենք՝ ինչեր եք զիջել․ Տիգրան Աբրահամյան (video) Վախենու՛մ եք․․․ 3 անչափահաս երեխաների մորը ձերբակալել եք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ին (video) Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանց Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներ կան․ Ուիթքոֆ Արարատ Միրզոյա՛ն, լա՛վ լսեք՝ ինչեր եք հանձնել․․․ էս շարքն անվերջ կթվարկեմ․ Մարիաննա Ղահրամանյան (video) Նախկին ՕԵԿ-ականը կարող է դառնալ ՔՊ-ի պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am