Խոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրի

Այսօր՝ օգոստոսի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ խոշորացված համայնքի Արծվաքար թաղամասում գործող «Ավդո Մեկ» ՍՊԸ-ի փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել։

Օպերատիվորեն ժամանել են Գավառի, Սևանի և Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատներւց մեկական մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են մեծ թվով քաղաքացիներ, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն արտադրամասը գրեթե ամբողջությամբ վերածվել է մոխրի։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են սեփականատիրոջ ինքնությունը ու հրդեհի պատճառները։

դիտվել է 141 անգամ
Լրահոս
Քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» հայտարարել են լուծարման մասին Հայաստանը ցինիկաբար շահագործում է ԵԱՏՄ-ի հնարավորությունները․ Վոլոդին Ինչ զարգացումներ են սպասվում Սեդրակ Քոչարյանի գործի շուրջ․․․ (video) Ուկրաինայի հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի մեկ այլ պահեստում Փաշինյանը երեկ ԱԺ-ում չկարողացավ թաքցնել իր թուլությունը․․․ դիմում էր՝ իրեն օգնեն․ Աբրահամյան (video) Պատերազմի շարունակական սպառնալիքը փաստում է՝ խաղաղություն չկա․ Տաթևիկ Հայրապետյան Հայկական ավիաընկերությունը դատի է տվել ամերիկյան խոշոր լիզինգատուին․ «Հետք» Սեդրակ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է «Կարգալույծ անելը» քրեաիրավական իմաստով հակաիրավական արարք չէ․ Արթուր Ղամբարյան Պապիկյանը հեռակա համոզում է Փաշինյանին, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է Փաշինյանի բառերը լսու՞մ էիք․․․ ինչու՞ «կզացնել» բառից հետո չընդհատեցիք․ լրագրողը՝ Ռուբինյանին (video) Փաշինյանը «ահաբեկչական» ծրագիր է ներկայացրել․․․ ԱԺ-ում իրեն կորցրել էր մի պատճառով․ Իշխանյան (video) Ռուսաստանի տարբեր շրջաններում մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 426 ուկրաինական անօդաչու թռչող սարք Սև ծովից մոտենում է ցիկլոն․ Գագիկ Սուրենյանն՝ առաջիկա օրերի եղանակի մասին (video) Անկասկած քաղաքական հետապնդման, քաղաքական հաշվեհшրդարի հետ գործ ունենք․ Տիգրան Աբրահամյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված գործի մասին Ասեմ՝ ինչ պրոբլեմ ունի Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի հետ և ինչու է իրեն կորցրել․ Մեսրոպ Մանուկյան (video) Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքuատուրքեր սահմանելու մասին Ինչպես Արեգա Հովսեփյանը «խանգարմունքի» հասցրեց ՔՊ-ականներին․ «Նզովյալ եք սերնդեսերունդ» (video) Այս իշխանությունները երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը, և այս ճանապարհին փորձելու են բոլոր խոչընդոտներին մեկուսացնել․ Իշխան Սաղաթելյան Լինելու են բանակում սպանություններ, պարգևավճարներ ՔՊ-ին, արտաքին պարտքի բազմապատկում, խորը խցանումներ Երևանում, սուտասան կարգալույծներ ԱՄՆ-ն ու Իրանը ներկայումս բանակցություններ չեն վարում․ Al Jazeera Ավտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող է Վեհափառը հոգևորականներին պատգամել է փորձությունների մեջ աննկուն մնալ հավատով Պետական պաշտոնյաները խոստումների կատարման նկատմամբ ունեն զրո պատասխանատվություն․ Առաքելյան Մենուա Սողոմոնյան․ «Դատարանն ընդունել է, որ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am