Ժողովուրդը գրում է. «Դեռևս մայիսի 21-ի` «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում որոշում է կայացված եղել սկսել վեթինգի նախագծի մշակման աշխատանքներ: Երեկ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ աշխատանքները լայն թափով ընթանում են, և նպատակն է շատ արագ ավարտել այդ գործընթացը:
Մակունցը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ նախագծի շուրջ կարծիքները տարբեր են, և չի բացառվում, որ գնան վեթինգ իրականացնող նոր կառույց ստեղծելու ճանապարհով: «Մենք ասացինք, որ ուսումնասիրություններ և քննարկումներ ենք արել, հիմա փորձում ենք այդ ամենը հանձնել թղթին և սահմանել մեզ համար, թե որ ուղղությամբ ենք գնում:
Այդ ուսումնասիրությունները տարբեր մարդիկ են արել՝ խմբակցության անդամներ, փորձագետներ, կառավարությունում էլ կա աշխատանք կատարած: Մենք խնդիր ենք դրել հնարավորինս սեղմ ժամկետում անել, սակայն, թե դա կլինի մեկ ամիս կամ ավել, չեմ կարող ասել: Պետք է հստակեցնենք՝ այն տարբերակները, որ առկա են, որն է ավելի լավը: Օրինակ՝ ո՞ր կառույցն է այն իրականացնելու, պետք է ստեղծվի՞, թե գործող կառույցներից կընտրվի»,- նշեց նա՝ ասելով, թե նախագծի շուրջ երկար են քննարկումները: Մակունցը չբացառեց նոր ինստիտուտի ստեղծումը, քանի որ կա այդպիսի պրակտիկա, և այդ տարբերակը ևս կարող է աշխատել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը