Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց արդարացմանս դատավճիռը, արդարացվածն այս անգամ ես եմ. Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց արդարացման դատավճիռը։

Արդարացվածն այս անգամ ես եմ։ Իմ վերաբերյալ քրեա–քաղաքական գործով, որը սկսվել էր դեռևս 2019 թվականից, այսօր վերաքննիչ հակակոռուպցիոն քրեական դատարանի որոշմամբ արդարացվելս մնաց անփոփոխ։

Այս գործը, որով ես դարձա այս իշխանությունների առաջին քաղբանտարկյալներից մեկը, ինձ համար ունեցավ մեծ նշանակություն։ Հենց այս գործի շրջանակներում ու պատճառով ձեռք բերեցի այնպիսի մարդկանց, որոնց բացակայությունն իմ կյանքում այլևս չեմ պատկերացնում։

Բայց այս գրառումս այլ մարդկանց մասին է, մեր համայնքի մասին է, փաստաբանների։ Ես մեծ սիրով ու առանձնահատուկ ոգևորությամբ շատ շնորհակալություն եմ հայտնում փաստաբաններին, որոնք այս տարիներին, առաջին պահից մինչև վերջ եղել են կողքիս ու պաշտպանել են ինձ և հասել հաջողության:

Շնորհակալություն եմ հայտնում իմ միլիոն տարվա ընկեր, առաջինը կողքիս հայտնված Լուսինե Մարտիրոսյանին, հենց նույն օրը Լուսինեի հետ պաշտպանությունս ստանձնած, էլի իմ միլիոն տարվա ընկեր Ռուբեն Մելիքյանին, այնուհետև պաշտպանությունս ստանձնած լավագույն փաստաբաններից Երվանդ Վարոսյանին ու Լուսինե Սահակյանին։

Շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում իմ մյուս լավ ընկեր փաստաբան Գայանե Պապոյանին, մարդ, ում ճանաչելուս առաջին րոպեից միացել է իմ պաշտպանական թիմին ու արդեն ինքնուրույն շարունակել պաշտպանությունս նաև վերաքննիչ ատյանում ու գրանցել հաջողություն։

Իմ սիրելի ընկերնե՛ր, լավագույն փաստաբաններ, ես բոլորիդ սիրում եմ շատ–շատ ու էլի շատ։

Հ․Գ․ Փաստաբանական գործունեությանս ընթացքում իմ ամենասիրելի քրեական գործը եղել է հենց իմ վերաբերյալ գործը, քանի որ ես այդ գործով բացարձակ ոչինչ չեմ արել։ Անգամ մինչև հիմա էլ չգիտեմ, թե քրեական օրենսգրքի իմաստով ի՞նչ էին ուզում ինձանցի»։

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ի՞նչ է կանխատեսել Վանգան 2025-ի համար Երևանում գիշերն այրվել է «Kia Forte»-ն Երևանում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն և «Nissan»-ը Ելքը, հաստատ, խաբեբաների ու հայհոյախոսների միջոցով չէ. Արա Պողոսյան Արշակ Կարապետյանին բերման չեն ենթարկել Ռուսաստանի Դաշնության Ոստիկանություն, այլ հրավիրել են զրույցի «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր Ինչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերն ու առաջիկա օրերին Երևանում վերելակը մոտ 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է․ կա տուժած Վեհափառն իր զորակցությունն է հայտնել արցախցի ընտանիքներին ներկայիս դժվարին պայմաններում Հունաստանում ձերբակալվել է Ալիևի զարմուհին Նորից ժամը 12:00-ին կգամ Եռաբլուր, խաբելու ինքս ինձ, որ քեզ հետ եմ նշում հերթական 366-րդ օրը. Կարին Տոնոյան Ոչ բարեկամ երկիրների միակողմանի պահանջները կվտանգեն ՀՀ անկախությունը և անվտանգությունը․ Արամ Ա Հութիները հիպերձայնային հրթիռ են արձակել Բեն Գուրիոն օդանավակայանում․ Al Masirah Չհանդուրժենք խաղաղության մասին անվերջ ճամարտակող իշխանազավթների, նրանք չունեն ամոթ, պատիվ և հայրենիք. Սերժ Սարգսյան Կարևորագույն հարցն Արցախի պահպանությունն է, ինչպես ուզում են, թող մեկնաբանեն․ Արցախի թեմի առաջնորդ Երևանում «BMW»-ն բախվել է գովազդային սյանը, ապա լիցքավորման սարքին և կողաշրջվել․ կա վիրավոր Բաքուն և Անկարան լուրջ չեն ընդունում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի նախազգուշացումները փորձագետ ԱՄՆ-ից Հայաստանին դուրս են թողել էներգետիկ նախագծերից. 168.am Եկեղեցի-իշխանություն հարաբերություններն այսօր հաճախ հայտնվում են առճակատման կենտրոնում. Սյունյաց թեմի առաջնորդ Նոր տարվա շեմին ենք անհանգիստ սրտով, հայրենիքը տակավին անվտանգային լուրջ մարտահրավերների առջև է Վթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Բաց նամակ մեր երկրի ցավոք առաջնորդիկին. Դավիթ Ամալյան Եվրոպական երկրներում արգելափակվել են ռուսական լրատվամիջոցների հեռագրային ալիքները. Զախարովա Վստահ եմ՝ տեսանելի ապագայում կարող ենք շտկել մեր պետության մեջքը․ Ռոբերտ Քոչարյան Եկեք դիմավորենք 2025 թ․ որպես նոր պայքարի մեկնարկ, անտարբեր մի մնացեք ձեր ազգի ճակատագրի նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am