Ուր էլ լինես, կստեղծես, կապրես, իմ երեխեն պիտի մեզ հետ լիներ. արցախցի զոհված սպայի մայր

Ես գիտեի, որ Անդրեյը ինչքան իմ որդին է, էդքան էլ հայրենիքինն է.արցախցի զոհված սպայի մայր «Անդրեյը միշտ օրինակելի զավակ է եղել ինձ համար, նա նաև օրինակելի հրամանատար էր իր զինվորների համար: Փոքրուց Անդրեյի երազանքը զինվորական դառնալն էր, ասում էր՝ պիտի ծառայեմ հայրենիքիս: Ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ և ավարտելուց հետո անցավ ծառայության: Սիրում էր թե՛ իր զինվորականի մասնագիտությունը, թե՛ իր համազգեստը…ես գիտեի, որ Անդրեյը ինչքան իմ որդին էր, էդքան էլ հայրենիքինն էր»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սպա Անդրեյ Ավագյանի մայրը՝ Լիրա Օհանջանյանը:

Արցախցի սպան 2011թ.-ից ծառայել է Վարանդայում (Ֆիզուլի): Հայրենիքին ծառայելն իր ընտրությունն էր, իր որոշումը: «Երբ պատերազմը սկսվեց, Անդրեյը արձակուրդում էր, կանչեցին շտաբ. պատերազմ էր: Մենք մտածում էինք, որ մի քանի օր կտևի, պարզվեց՝ էս մեկը սարսափելի է:Պատերազմի սկզբի օրերին կապ չկար, մի քանի օր չենք կարողացել Անդրեյի հետ խոսել, հետո համարյա ամեն օր զանգում էր… խոսակցությունները սկսվում և վերջանում էին՝ ամեն ինչ նորմալ է, ձեզ լավ նայեք: Իրեն պինդ էր պահում, որ մենք չհուսահատվենք: Ասում էր՝ ամեն ինչ շատ լավ կլինի»,- շարունակում է Անդրեյ Ավագյանի մայրը:

Տիկին Լիրան պատմում է, որ հայրենիքի հանդեպ սերը Անդրեյի մոտ շատ խորն էր, սիրահարված էր Արցախի հողին, գուցե դա նաև նրանից էր, որ հայրը ազատամարտիկ էր և կյանքը տվել է հանուն Արցախի: Կապիտան Անդրեյ Յուրիկի Ավագյանը ծնվել է 1990թ. հունվարի 31-ին՝ Հադրութի շրջանի Տումի գյուղում, որպես տանկային վաշտի հրամանատար ծառայել է Վարանդայում: Անդրեյը ազատամարտիկ Յուրիկ Ավագյանի որդին է, ով զոհվել է 1992թ.-ին: 2007թ.-ին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, իսկ 2011թ.-ից անցել է ծառայության: Անդրեյ Ավագյանը մասնակցել է 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմին, պարգևատրվել «Արիության մեդալով»: Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից կռվել է Վարանդայի ճակատում. Անդրեյը կռվում էր այնտեղ, որտեղ ամենաթեժ մարտերն էին, նրա զինվորները կասեցնում էին հակառակորդի հարվածները: Զրահատեխնիկայի խոցվելուց հետո Ավագյանը թշնամու ստորաբաժանումների հետ կռվել է ինքնաձիգով: Երիտասարդ սպան և իր մարտիկները չեն լքել մարտի դաշտը. նրանք վերցրել են ավտոմատներն ու նռնականետերը և կռվել որպես հետևակայիններ: Աննահանջ կռվել է մինչև հոկտեմբերի 13-ը: Անդրեյ Ավագյանը զոհվել է հոկտեմբերի 13-ին: Խիզախության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: «Հիմա մեր տունն էլ, մեր տարածքներն էլ Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել, բայց էդ ուղղությամբ չենք մտածում… ուր էլ լինես, կստեղծես, կապրես, իմ երեխեն պիտի մեզ հետ լիներ»,- պատմում է Արցախյան պատերազմում զոհված հերոսի մայրը: Տիկին Լիրան ասում է՝ ինչքան էլ կորստի ցավը մեծ է, բայց ապրելն ու առաջ նայելը հրամայական է. «Երեխաներն են հիմա մեզ ապրելու հույս տալիս, էս փոքր երեխեքն են, որ կյանքից կառչել են տալիս, թե չէ ոչ մի բան չկա: Պատերազմից առաջ մենք ապրում էինք, նպատակներ կային, հիմա ամեն ինչ դատարկ է ու անգույն: Մենք այս պատերազմում կորցրել ենք ամեն ինչ, իսկ մի փոքր ազգի համար էսքան հերոսները շատ են, չափից շատ»,-եզրափակեց Լիրա Օհանջանյանը 

դիտվել է 280 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am