Տուն են վարձել և քիմիական թմրանյութերի լաբորատորիա ստեղծել. տեսանյութ

Ոստիկանությունից տեղեկացնում են․

«Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները նոյեմբերի 16-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նորքի այգիների փողոցի տներից մեկում մի խումբ անձինք իրացման նպատակով աճեցնում են թմրանյութեր, ստեղծել են քիմիական թմրանյութերի լաբորատորիա:

Տեղեկությունն իրացնելու միջոցառմանը մասնակցեցին նաև ոստիկանության Մարաշի բաժնի քրեական հետախույզներն ու Երևանի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները: Իրականացվեցին նաև քննչական գործողություններ, և նոյեմբերի 17-ին հիշյալ տանը կատարվեց խուզարկություն:

Հայտնաբերվեց պլաստիկ երկու տարա, մեկի մեջ՝ 2, մյուսի մեջ` 6 փաթեթ մարիխուանայի նմանվող զանգված, մեկ զիպ փաթեթ` 12,5 գրամ նույն զանգվածով, կշեռք` բյուրեղանման ու բուսական զանգվածների հետքերով, 264 գրամ կրիստալ թմրանյութի նմանվող զանգվածով երեք փաթեթ, կանեփի նմանվող 218 բույս, նույն բույսի տերևներով մեկ պարկ: Հայտնաբերվեցին նաև ուլտրամանուշակագույն լույս արձակող, օդը խոնավեցնող ու չորացնող սարքեր, պարարտանյութեր, մարիխուանայի նմանվող չորացրած զանգվածներ, ընդհանուր` մոտ վեց կիլոգրամ վեց հարյուր գրամ քաշով:

Խուզարկվող տարածքի ուսումնասիրությամբ պարզվեց, որ տան բոլոր սենյակներն օգտագործվել են վերը թվարկածը աճեցնելու և մշակելու նպատակով:

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ տունը վարձակալել է 37-ամյա մի տղամարդ, իսկ կանեփն աճեցրել, թմրանյութ պատրաստել ու իրացրել են ինքն ու 36-ամյա մի օտարերկրացի: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են»:

դիտվել է 331 անգամ
Լրահոս
Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան Անհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել 2021-ի նոյեմբերին ստորագրված այսպիսի թուղթը փրկեց Ուկրաինային, երևի պատկերացրեցիք արդեն. Տիգրան Քոչարյան Փաստորեն, ստորագրվողը ոչ համաձայնագիր է, ոչ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն. Հակոբ Բադալյան Գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է այցելելու Հայաստան․ Բլինքեն ՀՀ կառավարությունը ԱՄՆ հեռացող կառավարության հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ ստորագրեց 1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով. Ազատ Ադամյան Թուրքիայում առաջին երեխայի համար սահմանված մեկանգամյա վճարը հասցվել է 177 դոլարի Իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան Քննիչը պահանջում է երկարացնել Սերոբ Գասպարյանի կալանավորման ժամկետը «Ժամանակն է վերագործարկելու հայկական ազգային նախագիծը»․ ՀայաՔվե Դեմագոգ հակահայը շարունակում է իր անտրամաբանական մտքերի բացահայտումը... «3+3» ձևաչափում Վրաստանի համար տեղը հասանելի է մնում. Լավրով Իրանի և ՌԴ-ի միջև կստորագրվի Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը Արցախում կռվել է թուրքական բանակը. Հաքան Ֆիդան Պետբյուջեում փող չկա, Տավուշի մարզպետը սուբվենցիոն ծրագրերի հետաձգման այլ պատճառ է նշել․ Սարգսյան ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս Հակամարտության արմատները ոսկու շուկայում չեն. Հրայր Կամենդատյան Ոստիկանություն է տեղափոխել «Կիևյանցի կրիստալ Յուրան» ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին ստորագրվելիք փաստաթուղթը Պետք չէ հանրությանը ներկայացնել, թե սա նշանակում է ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող երախիքային ինչ-որ բան․ Սուրեն Սարգսյան Չշտապել, կարմիր կետագծերում կայանման համար շաբաթական փաթեթից բարձր փաթեթ չգնել Արդարության բանաձևը՝ Աստծուց վախեցող և մարդկանցից ամաչող․ Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am