Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։

Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։

«ԱՄՆ-ի պատմության վատագույն նախագահը, շարունակական ձախողումներից հետո, չի դադարում խոսել, և այժմ նրա խոսքերը գերազանցել են նույնիսկ իր իսկ երևակայության սահմանները»,- ուրբաթ օրը X սոցիալական ցանցում գրել է Ռեզային:

«Ձեր երևակայության մեջ դուք կարող եք հաղթել ամեն օր։ Սակայն իրականությունը կերտվում է Իրանի, նրա ժողովրդի, զինվորների ու հրթիռների միջոցով»,- հավելել է նա։

Ռեզայիի այս արձագանքը հաջորդել է Թրամփի այն բազմաթիվ պնդումներին, թե ԱՄՆ-ն արդեն հաղթել է կամ շատ մոտ է Իրանի հետ պատերազմում հաղթանակին։ Հինգշաբթի օրը ամերիկյան նախագահը նշել էր, որ Թեհրանը կապիտուլյացիայի եզրին է, և հակամարտությունը կարող է ավարտվել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։

Դրա հետ մեկտեղ, Թրամփը չի բացառում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը։ Reuters գործակալության տվյալներով՝ Վաշինգտոնն ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, իսկ Իրանը պատրաստվում է ամերիկյան հնարավոր նոր հարվածին։

Կողմերի միջև բանակցությունները ևս առայժմ արդյունք չեն տվել։ Ըստ Reuters-ի՝ Իրանը Կատարի միջնորդների միջոցով առաջարկ է փոխանցել, որը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում, Հորմուզի նեղուցի բացում և պատժամիջոցների չեղարկում, սակայն Թրամփը մերժել է այն։

Հինգշաբթի օրը Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է ընդունի Վաշինգտոնի առաջարկած գործարքը. «Նրանք կա՛մ կստորագրեն շատ արդարացի համաձայնագիր, կա՛մ այլևս գոյություն չեն ունենա», — ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Նախօրեին Ռեզային նույնպես հերքել էր հակամարտության մոտալուտ ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի պնդումները։ Նրա հայտարարությունը հնչում է Վաշինգտոնի և Թեհրանի միջև ինչպես դիվանագիտական շփումների, այնպես էլ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման շուրջ պահպանվող անորոշության ֆոնին։

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն» Թրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուն Ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխա Չեղարկվել է Գալկինի համերգը Ստամբուլում Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ Արթիկի ավագանու թեկնածուի տնային կալանքի միջնորդությունը մերժվել է ԿԸՀ նախագահը մանրամասնում է Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց ԱՄՆ կոնգրեսականը Թրամփին ու Հեգսեթին մեղադրել է առանց ավարտի հստակ ծրագրի Իրանի դեմ պատերազմ սկսելու համար Արթիկում «Ապրելու երկրի» 3 անդամ է ձերբակալվել, նաև՝ համայնքապետի թենկածուն ՌԴ-ն հույս ունի, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունը քարտուղարությանը կազատի Արևմուտքի թելադրանքից Արենիում բախվել են «Kia»-ն ու «Mercedes»-ը․ 2 վիրավորի մեքենայից դուրս են բերել փրկարարները Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ» ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում․ Sputnik Արմենիա ՌԴ-ն հերքել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների և «Բուշեր» ԱԷԿ-ի մասնագետների տարհանման լուրերը Ռուս-ուկրաինական պատերազմն ավարտին մոտենալու երկչոտ նշաններ է ցույց տալիս, ինչը մեծ «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար․ Սուրենյանց Քիշնևի կողմից Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին արտաքսելու որոշումը նպատակ ունի լիովին խաթարել երկկողմ հարաբերությունները․ Զախարովա ԵՄ-ն ձգտում է մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ազդելու ԱՄՆ դիրքորոշման վրա Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am