Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության․ Մելիքյան

Հոկտեմբերի 2-ին, Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի 2-րդ խմբի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ՝ Նիկոսիայի GSP մարզադաշտում հյուրընկալվեց Կիպրոսի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով (մանրամասները՝ այստեղ)։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

Հետխաղյա մամուլի ասուլիսին հանդիպման մասին խոսել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

«Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության։ Այդպիսի անհաջող խաղ չեմ հիշում, որ ամեն ինչ լավ սկսում ենք, հետո առաջին սխալ, երկրորդը, ու դրանից հետո պետք է փրկել խաղը։ Այն ժամանակ փրկել, երբ մեր որակյալ ֆուտբոլիստները վնասվածքներ ունեն, այն ռեսուրսը չկար։ Ամեն դեպքում ես փորձում էի, ամեն քայլի գնացի, ռիսկերի գնացի, որ կարողանայի ստանալ որակ դարպասի մոտ։ Ընդամենը երեք հոգի թողեցինք հետևում, 7-ը առջևում էին․ մեծ ռիսկ էր, նրանք 10 հոգով էին, արժեր այդ ռիսկին գնալ։

Ղարիբյանին մեկնարկային կազմ էին ընդգրկել, բայց հանդիպումը չսկսված, նախավարժանքին վնասվածք է ստանում։ Բանդիկյանը հանդիպման ընթացքում վնասվածք ստացավ, ես չգիտեմ՝ սա արդեն 13-14-րդ կորուստն է։ Հաճելի չի, լավ չի։ Ներողություն եմ խնդրում, մեղավորներ ման չեմ գալիս։ Ես եմ առաջին մեղավորը, ես եմ գլխավոր մարզիչը։ Այս ամեն ինչը պետք է թողնեմ մի կողմ, երեք օրից խաղ ունենք, պետք է թիմին հոգեբանորեն պատրաստել, հետագայում կունենանք վերլուծելու հնարավորությունը և կշարժվենք առաջ։ Տղաների նվիրվածությունից դժգոհ չեմ։ Գոլերը չեղան, պետք է ընդունենք, որ բոլորս մեղավոր ենք, պետք է շարժվենք առաջ․․․

Պետք է հավաքվել, աշխատել, գնալ առաջ, գտնել լուծումներ։ Շատ դժվար է լինելու, բայց պետք է սա հաղթահարել ու գնալ առաջ։

Շուտ գոլ բաց թողնելը, նման գոլեր բաց թողնելը, կոտրում է թիմի մեջքը։ Բայց ընդմիջմանը խոսեցի, օգնեցի որքան կարողացա և հիմա էլ օգնում եմ։ Այսօր ամենաանհաջող իմ խաղերից մեկն էր հավաքականի հետ։ Լինում են ֆուտբոլում նման օրեր։ Ֆուտբոլիստներին հանդերձարանում ասացի՝ չգտնեն մեղավորներ թիմի ներսում․ պարտվել ենք, առաջինը ես եմ պարտվել։ Չեմ թողնի մեկ-երկու պարտությունը քանդի մեր թիմը, կոլեկտիվը, որը դժվարությամբ ստացել եմ․․․ պետք է միասին լինենք, ընդունենք ու միասին շարժվենք առաջ»,- ասել է Մելիքյանը։

Զուգահեռաբար կայացավ նաև խմբի մյուս՝ Լատվիա-Չեռնոգորիա հանդիպումը, որն ավարտվեց 1-2 հաշվով։

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականն արտագնա հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հետ։

դիտվել է 40 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am