Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Պարզվում է՝ մարտի 30-ից ապրիլի 6-ը հանրապետությունում իրականացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 20426 խախտում: Այդ թվում՝ հայտնաբերվել է ոչ սթափ 400 վարորդ, առանց վարորդական իրավունքի 600 վարորդ, չամրակապված երթևեկող 4447 անձ:

Ասել, որ սրանք սարսափելի թվեր են, նշանակում է՝ ոչինչ չասել: Ընդ որում, տվյալ շաբաթը բացառություն չէ. համանման պատկեր է գրեթե միշտ: Օրինակ՝ մարտի 23-ից 30-ը պարեկների կողմից արձանագրվել է ՃԵԿ 22649 խախտում, այդ թվում՝ 424 ոչ սթափ վարորդ, առանց վարորդական իրավունքի՝ 600 վարորդ, չամրակապված՝ 4632 անձ: Մարտի 16-ից 23-ը պարեկները հայտնաբերել են ՃԵԿ 5361 խախտում, մարզերում՝ 21783 խախտում, այդ թվում՝ 410 ոչ սթափ վարորդ, առանց վարորդական իրավունքի՝ 572 վարորդ, չամրակապված 4611 անձ: Նման մտահոգիչ թվեր են նաև այլ խախտումների պարագայում՝ վարելու ընթացքում ծխելու, վարելիս հեռախոսից օգտվելու, արագության գերազանցման և այլն: Ու այդպես՝ անընդհատ, բոլոր շաբաթներին:

Եվ եթե հաշվի ենք առնում, որ այս թվերի մեջ չկան տեսահսկող սարքերով արձանագրվող խախտումները, ապա պատկերն առավել ամբողջական է դառնում: Սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ հասկանալիորեն պարեկները ֆիզիկապես չեն կարող բոլոր իրավախախտներին «բռնել»: Ուրեմն, պատկերացրեք, թե իրականում ինչ քանակի խախտումների հետ գործ ունենք, որքան վարորդ է խմած նստում ղեկին, երթևեկում առանց ամրակապվելու, արագություն գերազանցում և այլն:

Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Բացի նրանից, որ, ցավոք, մեր վարորդների զգալի մասը կարգապահ չէ, ունենք նաև համակարգային խնդիր: Ոստիկանության համակարգում իրականացված «բարեփոխումները», փաստացի, էական արդյունք չեն տվել, պարեկները ֆիզիկապես չեն հասցնում լինել «ամեն տեղ», հաճախ ընդհանրապես ոչ մի տեղ չեն լինում, որովհետև զբաղված են իրենց անմիջական պարտականություններից չբխող հրամաններ կատարելով: Մյուս կողմից՝ առանձնակի վտանգ ներկայացնող խախտումների համար Հայաստանում գործող տուգանքները բավականին ցածր են: Դժվար թե եվրոպական որևէ երկրում նման մեղմ պատիժներ գործեն, օրինակ՝ ոչ սթափ վարելու, առանց վարորդական իրավունքի վարելու և այլ խախտումների համար: Դե, երևի իրական բարեփոխումների համար ժամանակ ու «հավես» չկա. կարևորը, որ իրավապահ ամբողջ համակարգը լինի իշխող ուժի և նրա ղեկավարի հրահանգները կատարողը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 09․ 04․ 26

դիտվել է 275 անգամ
Լրահոս
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել Սպառնալիքներ եղե՞լ են. «Շանթի Յուրան» ցուցմունք տվեց Աղվան Հովսեփյանի դեմ Ազգային ողբերգություն է լինելու, եթե Ռուսաստանը էդ քայլն անի․ Հովհաննես Շահինյան (video) Ֆոն դեր Լայենը կժամանի Երևան Երեկ մի տականքակույտ միջավայրում էի․ գիտե՞ք՝ վերջում ինչ է սպասվում․ Անժելա Թովմասյան (video) Ոստիկանը ձեռքերով և ոտքերով հարվածել է քաղաքացուն՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ․ ՔԿ ԿԸՀ-ն Գագիկ Ծառուկյանին կզրկի՞ անձեռնխելիությունից (video) Մկրտի՛չ Սրբազան, Դուք վատ մարդ չեք, կներե՛ք, եթե ինչ-որ բան պատշաճ չեմ ասել ձեր անձի հանդեպ (video) Ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել․ Վարդան Օսկանյան Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է «Ընկեր Նիկո՛լ, խաղաղության ծրագիրը մարդակ**ների հետ չի լուծվի»․ Անժելա Թովմասյան (video) Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները Փաշինյանի լեգիտիմության խնդիրն ավելի սուր է արտահայտվելու․ Թանդիլյան Ռուբինյա՛ն, Քըլըչի շնորհավորանքին չխաբվես․․․ քեզանից էլ են ազատվելու․ Մանուել Մանուկյան (video) Չընտրված Ավինյա՛ն, ես քեզ գիտե՞ս՝ ուր կուղարկեմ․ Հովհաննես Շահինյան (video) ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Արա՛, երեկ ինչ իրավունքով նման բան ասեցիր․․․ դուք մեզ ձե՞ռ եք առնում․ քաղաքացի (video) Սեդա Սաֆարյանը անձնական վատ վերաբերմունք ունի Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ (video) Սեդա Սաֆարյանը ընտրությունների գործով ունի հստակ կողմնակալ վերաբերմունք կողմերից առնվազն մեկի հանդեպ (video) Ժողովու՛րդ, ձեր միրգ-բանջարեղենը վերցնում եք ու տանում էդ «թուրքի շան», մյուսի տան դիմաց․ Մանուկյան (video) Վերադարձ անցյալին չի լինելու․ Խուդոյանը հիշեցրեց Սեդա Սաֆարյանի խոսքերը (video) Արամ Վարդևանյանը Սեդա Սաֆարյանի վերաբերյալ նոր հիմքեր մատնանշեց (video) ՍԴ-ում իրավիճակը թեժացավ․․․ Փաշինյանի անունը հիշատակեցին (video) Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Ինչպես է Փաշինյանն անկլավների հարցը օրակարգ բերել․ Գոհար Մելոյանը՝ փաստերով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am