Ռուս-հայկական հարաբերությունների կարգավորման շանս կա. Ալեքսեյ Անպիլոգով

Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-իհետ զրույցում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին։

Փորձագետի խոսքով՝ չնայած այս բոլոր բացասական միտումներին, ռուս-հայկական հարաբերությունների կարգավորման շանս կա։

«Կարծում եմ, որ ռուս-հայկական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը դեռևս պետք չէ դուրս գրել, չնայած այս բոլոր բացասական միտումներին, որոնք ակնհայտորեն երևում են և՛ հայտարարություններում, և՛ գործողություններում։ Ընդհանրապես, ես կարծում եմ, որ այն միջնորդությունը խաղաղ գործընթացում, որն իսկապես կարող է առաջարկել Ռուսաստանի Դաշնությունը, հաշվի կառնի երկու կողմերի առավելագույն շահերը և դա կանի երկարաժամկետ կտրվածքով։

Հիմա, ինչպես գիտենք, Ռուսաստանն, օրինակ, առաջարկել է իր օգնությունը սահմանների սահմանազատման հարցում՝ որպես արբիտրաժային գործոն, որն իրականում ունի, ես ինքս գիտեմ, ԳՇ քարտեզներ, որտեղ ամեն դաշտում կարելի է տեսնել, թե ինչպես էր սահմանն անցնում խորհրդային տարիներին:

Իսկ դա որոշակի զսպող գործոն կլինի հատկապես ադրբեջանական կողմի համար, որն այժմ հաճախ պնդում է սահմանները միակողմանի վերանայել, որպեսզի հաշվի առնվի միայն Բաքվի կարծիքը Ադրբեջանի և Հայաստանի միջև ապագա սահմանի սահմանազատման հարցում։ Դե, մի ամբողջ շարք այլ կետեր, որտեղ Ռուսաստանի Դաշնության օգնությունն իսկապես կարող է լինել պարզապես անգնահատելի և եզակի: Մի բան, որը ո՛չ Եվրամիությունը, ո՛չ ԱՄՆ-ը չեն կարող առաջարկել պարզապես այն պատճառով, որ այդ երկրները երբեք ներգրավված չեն եղել Անդրկովկասյան քաղաքականության մեջ»,-ասել է Անպիլոգովը։

Ըստ փորձագետի՝ Փաշինյանը պետք է պաշտպանի Հայաստանի շահերը, այլ ոչ թե իր անձնական որոշ դիրքորոշումները։

«Կարծում եմ՝ ոչ հրապարակային դիվանագիտությունը, որն, ըստ ամենայնի, եղել է նաև ՌԴ նախագահի Ադրբեջան այցի օրակարգում, ծառայում է վստահության գործոնին,և այժմ անհրաժեշտ է վերականգնել բանակցային գործընթացը երկու կողմերի միջև, եթե իսկապես և Ադրբեջանը, և Հայաստանը ձգտում են տևական խաղաղության։

Եվ ահա միջնորդ գործիչը, որը կարող է փոխանցել պաշտոնական բանակցություններում չհնչող դիրքորոշումները, շատ կարևոր է։ Եվ ես հույս ունեմ, որ Փաշինյանն, այնուամենայնիվ, կգնա այն բանին, որպեսզի պաշտպանի հենց Հայաստանի շահերը, այլ ոչ թե իր անձնական ինչ-որ դիրքորոշումները՝ որպես քաղաքական գործիչ, և կընդունի այն, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը միշտ կապի ուղիներ կունենա ադրբեջանական կողմի հետ, որոնք սկզբունքորեն չի կարող ունենալ Հայաստանը։

Իսկ դիվանագիտության սկզբունքն այն է, որ դու պետք է զրուցես բոլորի հետ։ Եվ եթե դուք ասում եք, որ որևէ մեկի հետ դիվանագիտական աշխատանք չեք տանի, ապա անմիջապես սահմանափակում եք ձեր մանևրելու տարածքը, որը պարզապես կարող է վերածվել ոչ մի տեղ տանող աղետալի ճանապարհի»,-եզրափակել է Անպիլոգովը։

դիտվել է 262 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am