Քաղաքական կյանքին փոխարինում է հանրային կյանքը․ Վահե Հովհաննիսյան

Ես այն գծի վստահ կողմնակիցն եմ, որ Հայաստանում այսօր չկա քաղաքական կյանք, քաղաքական պրոցես։ Ակնհայտ պատճառներով. չկա դրա պահանջարկը, չկա քաղաքական միտք՝ ո´չ դոմինանտ, ո´չ այլընտրանքային, և չկան դրա պայմանները։ Դրա փոխարեն, այնուամենայնիվ, կա ինչ-որ այլ բան, ասենք՝ հանրային կյանք։ Հանրային կյանք եղել է նույնիսկ համակենտրոնացման ճամբարներում։
Հանրային կյանքն ունի իր այլ՝ գրված և չգրված օրենքները, սխալների ու առողջացման իր հնարավորությունները։
Այս իմաստով անազատության մեջ գտնվողներն իրենց խոսքով և դերակատարությամբ հանրային կյանքի կարևորագույն մասն են։
Ես այսօր կբերեմ մեկ հոգու օրինակ՝ Գ. Ծառուկյանի, որը նույնիսկ թվային մոնիտորինգով հանրային կյանքում ամենաբարձր ցուցանիշն ունի։ Ակնհայտ է, որ նրա հանրային խոսքը (շեշտում եմ՝ ոչ քաղաքական) ընդգծված արժեքավոր է, և այդպես լինելու է երկար ժամանակ, որովհետև հանրության մեջ ինքը կա՝ իր արածով, կենսագրությամբ, իր տեսակով։ Պարզ ասած՝ ինքը Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասն է։
Չես կարող ասել «Ծառուկյան չի եղել»։ Իսկ եթե չես կարող այդպես ասել, ապա պետք է ասես նաև՝ ինչպիսին է լինելու շարունակությունը։ Այս պատասխանը շատ կարևոր է. Ծառուկյանը հանրային կյանքում ունենալու է դերակատարում՝ իր խոսքով, հանրային ուղերձների իր վաստակած իրավունքով, իր պահվածքով, իր ծրագրերով, Քրիստոսի արձանի կառուցմամբ և այլն։
Գանք նրա սեփականության հետ այս պահին կատարվողին։ Սա հանրային լուրջ խնդիր է, որքան էլ փորձ արվի այլ կերպ մատուցել։ 21-րդ դարում հնարավոր չէ սեփականություն խլել, և դա չի լինելու։ Հարկային հնարավոր հարցերը, միկրոմենեջմենթի հնարավոր հարցերը, գործարքային ինչ-որ խնդիրներ, խարդախության զոհ դառնալը. այս ամենն աշխատանքային հարաբերություններ են, որոնք չեն լուծվում բանտով։ Դրանք լուծվում են լրիվ այլ մակարդակում և լրիվ այլ պայմաններում։ Բայց բուն սեփականության իրավունքը հանրային խնդիր է. Ծառուկյանի սեփականության իրավունքն անձեռնմխելի է, և սա պետք է վերահաստատվի։ Եվ այդպես էլ լինելու է։
Երբ ԱԺ նոր ընտրվող նախագահն ասում է. «դնենք բարեկրթության նոր խաղի կանոն», բայց չի արվում բանավոր առաջարկի գործնական շարունակությունը, դրան հետևում է բնական, հասկանալի հակընդդեմ ռեակցիա։ Միևնույն ժամանակ, ինստիտուցիոնալ առումով ո՞րն է այլընտրանքը։ Պարզապես այս հարցն ունի ավելի մեծ խորություն։ Ազգային ժողովը հանրային կյանքի մի փոքր մասն է, հանրային էկոհամակարգի մի փոքր մասը։ Եվ եթե որոշում ենք, որ իսկապես գնում ենք երկրի ներսում դեէսկալացիայի, ներառյալ՝ բարեկրթության (իսկ դա կենսական անհրաժեշտություն է), ապա դրա առաջին քայլը հանրային ՄԵԾ էկոհամակարգում նկատելի փոփոխություններն են, առաջին հերթին՝ բանտերի դռները բացելը, քաղաքական և հանրային միտքը բանտարկությունից ազատելը։ Այսօր Երևանի ու Բաքվի բանտերում ազգային մտքի ու հարստության մեծ պոտենցիալ է բանտարկված։ Հայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման։ Սա բոլորիս շահերի մեջ է, քանի որ ակնհայտ է, որ մեր երկիրն ու տարածաշրջանը մտնում են վտանգավոր զարգացումների նոր փուլ։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

—00—ԼԱ

դիտվել է 246 անգամ
Լրահոս
Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել Ալ Ահլիի հարձակման գլխավոր զենքը. արաբական մամուլը հիացած է Սպերցյանի խաղով Երևանի կենտրոնում կառուցվող շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում Ինչու են տիրանվեր քահանաներն աղոթում Արցախի համար Թուրք-հունական նոր լարվածություն Տիգրանաշենի արժեքը ոչ թե մակերեսն է, այլ աշխարհագրությունը․ Վահե Դավթյան Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերում Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Scania» բեռնատարը․ վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների փոխանակում «10-ը 10-ի դիմաց» բանաձևով Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես Այսօր զորամասում մահացած զինծառայող Հայկը 2 երեխաների հայր էր. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 24-ին Արմեն Աշոտյանի գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել Կոչ եմ անում Լևոն Տեր-Պետրոսյանին ու Վազգեն Մանուկյանին խոսել․․․ Սուրեն Սուրենյանց (video) Մեզ էլ ասում են՝ «էս պիղծ դավաճանը» ինչի՞ա մինչև հիմա կանգնում ու․․․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Աննա Գրիգորյանի հարցը «հիստերիկության» հասցրեց Փաշինյանին․ «Հլը էդ կրքոտ հռետորին մի կողմ դրեք» (video) Պարոն Մանուկյա՛ն, հերիք եղա՛վ․․․ չեմ կարող էլ գոռալ, փորս ցավում է․ Ռուբինյանը՝ Գեղամ Մանուկյանին (video) Կողմնորոշվե՛ք ժողովուրդ․․․ սարսափելի խնդիրներ ենք ունենալու․ Նարեկ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am