Պուտինն «ուրախություն և երջանկություն» է զգում ԱՄՆ-ի աջակցության պատճառով․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացումը չի նպաստի պատերազմի դադարեցմանը, այլ, ընդհակառակը, Վլադիմիր Պուտինին առիթ կտա կարծելու, թե իր գործողություններն աջակցություն են ստանում։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ Մոսկվայի հանդեպ նման վերաբերմունքից Պուտինը «ուրախություն ու երջանկություն» է զգում։

Այս մասին Զելենսկին ասել է լրագրողների հարցերին առցանց պատասխանելիս, գրում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն։

Անդրադառնալով «Գրեմի օրենքով» Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ առայժմ չսահմանելու Դոնալդ Թրամփի որոշմանը՝ Զելենսկին մտավախություն է հայտնել, որ Մոսկվայի նկատմամբ սահմանափակումները հետագայում էլ ավելի կթուլանան։

«Կարծում եմ՝ դիզելային գործիքն ընդամենը առաջին քայլն է։ Ցավոք, ինձ թվում է, որ այս ճանապարհով հնարավոր չէ կանգնեցնել Պուտինին. ընդհակառակը, նա ուրախություն ու երջանկություն է ապրում նման աջակցություն ունենալուց»,— նշել է Ուկրաինայի նախագահը։

Միևնույն ժամանակ, Զելենսկին հույս է հայտնել, որ Թրամփը կշարունակի ջանքեր գործադրել պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարը պետք է դադարեցնի սպանությունները, ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածներն ու ռազմական գործողությունները։

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Պուտինին կանգնեցնել չի հաջողվի ո՛չ Կիևի պատասխան գործողությունները ռուսական գրոհներին սահմանափակելով, ո՛չ էլ Մոսկվայի վրայից պատժամիջոցները հանելով։

Զելենսկին նաև հայտնել է, որ ուրբաթ օրը ուկրաինական բանակցային խումբը կապի մեջ է եղել ամերիկյան կողմի հետ։ Նրա փոխանցմամբ՝ կողմերը քննարկում են հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։

«Ես նույնպես պատրաստ եմ հանդիպել նրանց հետ։ Կարծում էի՝ նրանք ժամանակ և հնարավորություն կգտնեն Բրյուսել գալու համար, սակայն ամերիկյան կողմի մոտ դա չստացվեց։ Բայց կարծում եմ՝ այս շաբաթ նրանք հնարավորություն կունենան, և մենք կգտնենք հանդիպման համապատասխան ձևաչափը»,— ասել է նա։

Թրամփը հոկտեմբերի 16-ին հրամանագիր էր ստորագրել, որով հրաժարվել էր «Գրեմի օրենքի» հիման վրա նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ ԱՄՆ նախագահն այդ որոշումը բացատրել էր Միացյալ Նահանգների ազգային շահերով։ Հաջորդ օրը Զելենսկին հայտարարել էր, որ այդ օրենքը նախկինի պես կարող է ծառայել որպես Մոսկվայի վրա ճնշում գործադրելու գործիք։

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am