Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հետ անում է այն, ինչ արեց Արցախի հետ 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում՝ Արցախը դավաճանաբար հանձնելով Ադրբեջանին ու նպաստելով 120 հազար հայերի էթնիկ զտմանը։

Հիմա նույնն արվում է Հայաստանի մասով։ Ու կրկին, ինչպես 2022–ին, հայերին Արևմուտք–Ռուսաստան բախման մանրադրամ դարձնելու հովանավորը Ֆրանսիայի տխրահռչակ նախագահ Մակրոնն է։ Այն Մակրոնը, որին Ֆրանսիայում պատրաստվում են վռնդել իշխանությունից։

Նիկոլ Փաշինյանը, հանուն աթոռի պահպանման ու կաշվի փրկության, համաձայնել է Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ ու միացել է հակառուսական կոալիցիային։ Եվրոպացիք եկել են նրան աջակցելու, բայց գները բարձրացրել են․ ինչպես որ Արցախից հեռացրեցին ռուսական զորքերին, այնպես էլ Հայաստանից են ուզում հեռացնել ու պահանջում են, որպեսզի Հայաստանը Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարների պես զոհաբերի սեփական երկրի ինքնիշխանությունը՝ հանուն հակառուսական պայքարի։ Նիկոլը համաձայնել է դրան, ինչը մեր դեպքում նշանակում է Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգերի սպասարկում, քանզի մեր տարածաշրջանում Արևմուտքի հակառուսական օրակարգի գլխավոր մոդերատորը Թուրքիան է, իսկ շահառուն՝ Ադրբեջանը։

Հայաստանն այս օրերին բառիս բուն իմաստով բախումների թատերաբեմ է դարձել։ Այդ բեմի վրա խաղացվում են երկու խամաճիկներ՝ Փաշինյանն ու Զելենսկին։ Երկուսն էլ իրենց երկրներն ու ժողովուրդներին դրել են դրսի ուժերի շահերի սպասարկման համար անհրաժեշտ զոհասեղանին։

Ինքնիշխանությունից, հիբրիդային պատերազմների անթույլատրելիությունից, խաղաղությունից խոսող փաշինյանական իշխանությունը Հայաստանի ինքնիշխանությունն իջեցրել է պատմական նվազագույնի մակարդակի, մակրոնների միջոցով հիբրիդային պատերազմ է վարում մեր երկրի դեմ և նպաստում է հերթական պատերազմին ու պարտությանը։

Անվտանգության զրո երաշխիքներ ապահովող Մակրոնը հոխորտում է ՀՀ–ում ռուսական ռազմաբազայի հեռացման օգտին։

Արցախը Ադրբեջանին հանձնած Մակրոնը Երևանում խոստանում է, որ Բաքվի հետ կխոսի հայ գերիների մասին, իսկ Նիկոլն ու իր եվրոպացի հյուրերն այդ ընթացքում ծափահարում են Ալիևի ելույթին։ Ելույթ, որի ժամանակ արցախցիները որակվեցին որպես սեպարատիստներ, հայ գերիները՝ հանցագործներ։

Նիկոլին ու Զելենսկուն մակրոններն օգտագործում են ընդդեմ Ռուսաստանի։ Իրենց չի հետաքրքրում, որ արանքում Ուկրաինան ավերակների է վերածվել, Արցախում հայ չկա, իսկ Հայաստանը հայտնվել է մատաղացու գառան կարգավիճակում։ Իսկ ինչո՞ւ պետք է մակրոններին հետաքրքրի այլ երկրների ճակատագրերը, եթե այդ երկրների ղեկավարներին նույն այդ ճակատագրերը չեն հետաքրքրում։

Հայաստանում ոչ թե եվրոպական անմեղ միջոցառումներ են տեղի ունենում, այլ մեր երկրի հաշվին հակառուսական հիբրիդային պատերազմ է մղվում։ Դրանից մենք միայն տուժելու ենք։ Վրաստանն այդ դերից հրաժարվեց Սահակաշվիլուն վռնդելուց հետո։ Հայաստանը նման հնարավորություն կունենա Փաշինյանին սահակաշվիլիացնելով։

Պրահա–2 թույլ չտալու համար պետք է հունիսի 7–ին անպայման գնալ ընտրատեղամաս ու մերժել այս իշխանությանը։ Հակառակ դեպքում Արցախի ճակատագիրը կրկնվելու է Հայաստանի համար, բայց ավելի վատ տարբերակով։

Միացի՛ր, որ փոխենք։

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 431 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Ռուբիոն գալիս է Նիկոլին փախցնելու՞․ Նաիրա Զոհրաբյան (video) «Հունիսի 7-ից հետո կլսենք արդեն ծանոթ դարձած բացատրություններից մեկը՝ «սիրելի քաղաքացիները մեզ կհասկանան ու մի քանի ամիս առանց դեղերի կդիմանան»…». Անուշ Պողոսյան Իրավապահները Ավանում խուզարկում են «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակներն ու համակիրների տները․ Արմլուր Երաշխիքը մեր ուժն է. Իսմայիլ Բաղայի Եթե այսօր Հանրայինը նույն կերպ չհերքի իր տարածած կեղծիքը, ուրեմն զբաղված է էժան սրիկայությամբ․ Բագրատ Միկոյան Պետք է գնալ և քվեարկել ընդդեմ գործող կառավարիչների վերարտադրմանը․ Արտակ Զաքարյան Իրանի հետ կառուցողական բանակցություններ են ընթանում, համաձայնագիրը «լավն» է լինելու. Թրամփ Ալիևի դեմը հենց այսպես ենք առնելու. Սամվել Կարապետյանի հրատապ հայտարարությունը (video) Եթե չենք ուզում, որ մեզ խաբողները շարունակեն Ալիևի ֆանտազիաները իրագործել, գնացե’ք քվեարկության Ապարան-Քուչակ ճանապարհին բախվել են «Nissan Teana»-ն և «Volkswagen»-ը․ կա 1 զոհ, 3 վիրավոր Երևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներ Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է. այսօր նա դառնում է 58 տարեկան Թուրքիայից շարունակում են աջակցության կոչերը Հայաստանի դե ֆակտո իշխանություններին. Գեղամյան «Ապօրինի և անհամաչափ». Արցախյան ՀԿ-ներն ու գործիչները դատապարտում են Արթուր Օսիպյանի կալանավորումը #ՈՒՂԻՂ․ Փրկություն չկա՛ Փաշինյանին․ Ռուբիոյի Հայաստան գալու իրական պատճառը․ Նահապետյան (video) Դատարանը կալանավորել է «Mercedes G» ավտոմեքենայում հայտաբերված հղի կնոջ մարմինը տեղափոխող տղային ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026-ի զեկույցը դատապարտել է Արցախի եկեղեցիների ոչնչացումը Փաշինյանը որոշել է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. սա պետք է անկեղծորեն ընդունել․ Մեդվեդև ՇՏԱՊ․ Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․ փաստաբանը նոր մանրամասներ է հայտնում (video) Իրանում հաղորդել են, որ երկրի ԶՈւ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավոր խափանմանը Ռոբերտ Քոչարյանը հերոս մարդ ա․ մենակ ինքը կարող է Ալիևինն «կզցնել»․ արմավիրցի (video) Վերջին հնարավորությունն է ձեզ տրվում՝ էս ձեր թափթփուկներին տիրություն արեք․Սաղաթելյանը՝իրավապահներին (video) Փաշինյա՛ն, Մակրոնին դուր գալու համա՞ր ես ամեն ինչ անում, թող Բրիջիթը դրա մասին մտածի. Քոչարյան (video) ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026-ի զեկույցը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի եկեղեցիների nչնչացnւմը Պարտության խորհրդանիշները «հաղթական զորահանդես» են կազմակերպում՝ այն տարբերությամբ, որ ոչ թե ՀՀ-ի կnրծանումը ցանկացող թշնшմիներին են հաղթել, այլ փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am