Սեպտեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Տեղ գյուղի բնակիչ 22-ամյա Գրիգոր Ղ․-ն իր վարած VAZ 2121 մակնիշի 35 QX 738 համարանիշի ավտոմեքենայով Տեղ գյուղի 19-րդ փողոցում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 5-ամյա Վահե Ա․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին նրա ծնողները տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ երեխան մահացել է։ Վարորդ Գրիգոր Ղ․-ն ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Գորիսի բաժին։ Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ս․ Վարդանյանի կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա նույն հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.Օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը