Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր ռազմածովային ուժերը համատեղ գործողություն են իրականացրել՝ օգտագործելով բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր՝ Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ռազմական բազաների 85 թիրախներին հարվածելու համար, հաղորդում են իրանական պետական լրատվամիջոցները։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պարզաբանել է, որ հարվածները, ի թիվս այլոց, ուղղված էին ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի բազայի վրա Բահրեյնում և Ալի Ալ-Սալեմի ավիաբազայի վրա Քուվեյթում։
Հայտարարության մեջ ասվում է, որ գործողությունը պատասխան է եղել չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցում գտնվող Իրանի հարավային Հորմոզգան նահանգի և արևմտյան Բանդար-է-Մահշահր քաղաքի ափամերձ բազաների և ոչ ռազմական օբյեկտների վրա հասցված ավիահարվածին։
