Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունում հայտնված պատգամավորների ունեցվածքի ուսումնասիրությունը շարունակելով՝ «Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուշադրություն է դարձրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով խորհրդարան անցած Հայկ Սուքիասյանին։ Ուսումնասիրել ենք նրա կենսագրությունն ու պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացրած հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ և ֆինանսական պարտավորություններ ունի նորաթուխ պատգամավորը։

 Հայկ Սուքիասյանը ծնվել է 1992 թվականի մարտի 13-ին Լոռու մարզի Մեծավան գյուղում։ 2012 թվականին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ և վարկ» ֆակուլտետը, իսկ 2014 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ «Հարկային վարչարարություն» մասնագիտությամբ։

 2018-2026 թվականներին Սուքիասյանը եղել է «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը։ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։

 Անշարժ գույք․

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագրի համաձայն՝ Հայկ Սուքիասյանն ունի երկու անշարժ գույք։ Դրանցից մեկը Լոռու մարզի Տաշիր համայնքում գտնվող՝ հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն է՝ տնտեսական շինություններով։ Գույքը ձեռք է բերվել 2013 թվականի սեպտեմբերի 4-ին։ Հայտարարագրում ձեռքբերման եղանակը նշված է «այլ»։

Պատգամավորի մյուս անշարժ գույքը Երևանի տարածքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան է, որը ձեռք է բերվել 2013 թվականի սեպտեմբերի 26-ին՝ գնման եղանակով։

Հայկ Սուքիասյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Դրամական միջոցներ․

Պատգամավորի բանկային հաշվի մնացորդը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 15,503,256.88 դրամ։

Բացի բանկային հաշվին առկա գումարից՝ Սուքիասյանը հայտարարագրել է 20,000,000 դրամ կանխիկ գումար։

Այսպիսով, հայտարարագրում նշված բանկային և կանխիկ դրամական միջոցների ընդհանուր գումարը կազմել է 35,503,256.88 դրամ։

Եկամուտներ․

Հաշվետու ժամանակաշրջանում Հայկ Սուքիասյանը «Տ-Քնսթրաքշն» ընկերությունից աշխատանքի վարձատրության տեսքով ստացել է 23,318,572 դրամ։

Բացի այդ, ՀՀ ֆինանսների նախարարությունից որպես եկամտային հարկի վերադարձ ստացել է 2,569,950 դրամ։

Նրա հայտարարագրած եկամուտների ընդհանուր գումարը կազմել է 25,888,522 դրամ։

Վարկային պարտավորություններ․

Չնայած ուրիշներին տրամադրած խոշոր փոխառություններին՝ պատգամավորը հայտարարագրել է նաև սեփական վարկային պարտավորություններ։ Դրանցից մեկի մայր գումարի մնացորդը կազմել է 1,200,000 դրամ, իսկ մյուսինը՝ 47,252,641.4 դրամ։

Վարկային պարտավորությունների ընդհանուր մնացորդը կազմել է 48,452,641.4 դրամ։ Երկրորդ վարկի նպատակային նշանակությունը հայտարարագրում նշված է որպես բազմաֆունկցիոնալ բազմաբնակարան շենքում բնակարան գնելու իրավունք»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 261 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյա՛ն, ես ձեզ ասում եմ՝ պետք է անպայման մտնեք այդտեղ․ Լարիսա Ալավերդյան (video) Պուտին․ Կիևի կորցրած տարածքները «նրանց տարածքը չեն», այլ Ռուսաստանի պատմական հողերն են Ամուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃ «Ադրբեջանցին ոտքով արդեն սահմանն ա անցնում»․ ինչ են ուզում սյունեցիները (video) «Նիկո՛լ ու ՔՊ-ականներ, վաղը դուք էլ գոյություն չեք ունենալու ու ձեր թոռները․․․»․ Գերասիմ Վարդանյան (video) «Վահագն Ալեքսանյանի ակտիվությունն եմ նկատում․ վերջին կրակոցն են բացում, գետինը ոտքի տակից փախչում է» (video) Համոզված եմ՝ ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների․ սա հոգեբանական ու տեղեկատվական պատերազմի ձև է Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am