«Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ինչո՞ւ է շտապում Ալիևը

«Ամբողջ մեղքը Հայաստանի նախկին իշխանությունների վրա բարդելը անարդար է։ Հայաստանի ներկայիս իշխանությունները նույնպես տարածքային պահանջներ էին ներկայացնում Ադրբեջանին, փորձում էին անիմաստ և ոչ կոռեկտ հայտարարություններով վիրավորել ադրբեջանցի ժողովրդին։ Մենք երբեք չպետք է մոռանանք այս ամենը»,- կառավարող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է Իլհամ Ալիևը։

Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ հրապարակային դժգոհության բավականին ակնհայտ ցուցադրություն է։

 

 

Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգոհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից ու վերջինիս նախկին հայտարարություններն ու դիրքորոշումները անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործել որպես լրացուցիչ ճնշման գործիք։

Պաշտոնական Երևանն իր քաղաքականության առանցքում դրել է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգը, սակայն Բաքուն, փոխանակ մեղմելու հռետորաբանությունը, վերջին շրջանում հետևողականորեն կոշտացնում է այն։

Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ Ադրբեջանը փորձում է հնարավորինս արագ ամրագրել պատերազմի հետևանքով ձևավորված ուժային առավելության քաղաքական արդյունքները՝ գիտակցելով, որ տարածաշրջանային ներկայիս հարաբերակցությունը հավերժ չէ։

Այս վարկածի օգտին է խոսում նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հռետորաբանությունը։

Մի կողմից նա հայտարարում է, որ Ադրբեջանն արդեն ապրում է խաղաղության պայմաններում, զարգանում են հայ-ադրբեջանական առևտրային ու գործարար կապերը, իրականացվում են վստահության ամրապնդման միջոցառումներ, մյուս կողմից՝ նույն Հաջիևը պնդում է, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, և միայն դրանից հետո խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը կդառնա իրականություն։

Սա հակասություն չէ, այլ աշխատանքի բաժանում։ Առաջին ձևակերպումը միջազգային լսարանի համար է, երկրորդը՝ Երևանին հասցեագրված մեսիջ՝ ստանձնած պարտավորությունը կատարելու հիշեցումով:

Ուշագրավ է Հաջիևի մեկ այլ ձևակերպում։ Նա հայտարարում է, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարության, այլև «հայ ժողովրդի հետ»։

Ադրբեջանին, ըստ էության, բավարար չէ միայն գործող իշխանության համաձայնությունը. Բաքուն ցանկանում է, որ իր համար սկզբունքային փոփոխությունները Հայաստանի ներսում ստանան հանրաքվեով ամրագրված լեգիտիմություն և հնարավորինս անշրջելի բնույթ։

Բայց ինչո՞ւ է Բաքուն շտապում հենց հիմա։

Բաքուն շտապում է որովհետև նախապայմանն արդեն Հայաստանի գործող իշխանության օրակարգում է, և ցանկացած ուշացում իր մեջ ռիսկ է պարունակում:

Պատճառներից մեկը կարող է լինել նաև տարածաշրջանում ուժերի հարաբերակցության հնարավոր փոփոխությունը և, առաջին հերթին, Իրանի գործոնի ուժեղացումը։

Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը, միջազգային սահմանների փոփոխությունը և տարածաշրջանի աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի փոփոխությունն իր համար կարմիր գծեր են։ Իրանը հատկապես զգայուն է Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունների նկատմամբ՝ դրանք դիտարկելով սեփական անվտանգության և տարածաշրջանային ազդեցության տեսանկյունից։

Եթե Իրանը կարողանա իր տարածաշրջանային ազդեցությունը կապիտալիզացնել, Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության փոփոխությունը կարող է սահմանափակել Հայաստանի նկատմամբ Բաքվի ներկայիս ճնշման հնարավորությունները։

Հենց այստեղ է Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը ստանում լրացուցիչ նշանակություն։ Խոսքը միայն խաղաղության պայմանագրի ստորագրման մեխանիկական նախապայմանի մասին չէ. Ադրբեջանը փորձում է Հայաստանի ներսում իրավաքաղաքական մակարդակով ամրագրել իր համար ցանկալի արդյունքը։

Եվ այդ արդյունքը չի սահմանափակվելու միայն Անկախության հռչակագրին արվող հղումը հանելով. «Արևմտյան Ադրբեջան» պատումն ու միջանցքային տերմինաբանությունը չեն անհետանալու այն պահին, երբ հղումը հանվի։

Հաջիևի «վերջին քայլ»-ը վերջին քայլ է միայն Բաքվի այսօրվա պահանջներում, վաղը վստահաբար կհայտնվի պահանջների նոր ցանկ։

Արդյո՞ք այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական էսկալացիայի։

Այս պահին հրապարակային փաստերը բավարար չեն՝ նման միանշանակ եզրակացության համար։ Ավելի տեսանելի է մեկ այլ միտում՝ Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը՝ փորձելով հնարավորինս արագ ստանալ այն, ինչ հետագայում կարող է շատ ավելի դժվար հասանելի լինել։

Բաքուն դեռ չի համարում, որ Հայաստանից ստացել է այն ամենը, ինչ ցանկանում է ստանալ։ Եվ շտապում է ստանալ դա հիմա, քանի դեռ Երևանում կա կառավարություն, որը Սահմանադրության փոփոխության Բաքվի պահանջը համարում է սեփական օրակարգ, և քանի դեռ տարածաշրջանային զարգացումները չեն փակել Հայաստանի նկատմամբ միակողմանի ճնշման ներկայիս «հնարավորությունների պատուհանը»։

դիտվել է 439 անգամ
Լրահոս
Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am