Ինչ փուլում է 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «E-draft հարթակից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանրային քննարկման է ներկայացվել «6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ Նախագիծը ներկայացվել է 02.04.2026-ին, իսկ հանրային քննարկման վերջնաժամկետը սահմանված է 17.04.2026-ը։

«Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց ներկայացված նախագիծը և պարզեց, որ այն ուղղված է բազմազավակ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը և բնակարանային հասանելիության բարձրացմանը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում գործող ծրագրերը լիարժեք չեն լուծում նման ընտանիքների խնդիրները, քանի որ գործող աջակցությունը հիմնականում միանվագ է և չի ծածկում հիփոթեքային վարկերի ամբողջական բեռը։

«Ժողովուրդ»-ը պարզեց նաև, որ առաջարկվող ծրագրի շրջանակում պետությունը նախատեսում է էականորեն մեծացնել աջակցությունը․ մասնավորապես, յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով տրամադրվելու է 4 մլն դրամ։ Ընդ որում, եթե ընտանիքը նախապատվությունը տա գյուղական բնակավայրում բնակություն հաստատելուն, ապա կտրամադրվի հավելյալ 4 մլն դրամ, որը կարող է ուղղվել հողամասի ձեռքբերմանը կամ գյուղատնտեսական նշանակության հող գնելու նպատակով։

Նախագծով նախատեսվում է, որ աջակցությունը կարող է տրամադրվել երկու հիմնական ձևով՝ բնակարանի կամ տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում։ Երկու դեպքում էլ ծրագիրը կիրականացվի հիփոթեքային վարկավորման միջոցով՝ պետական սուբսիդավորմամբ։

«Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց ծրագրի պայմանները և պարզեց, որ շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, որոնք ունեն առնվազն 6 անչափահաս երեխա, հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ և բավարարում են մի շարք այլ չափանիշների։ Մասնավորապես՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակարանի մակերեսը չպետք է պակաս լինի 10 քմ-ից, իսկ ընտանիքի տարեկան եկամուտը չպետք է գերազանցի 10 մլն դրամը։

Հատկանշական է, որ ծրագրով նախատեսվում է նաև բավականին արտոնյալ հիփոթեքային պայմաններ․ կանխավճար չի պահանջվելու, վարկի ժամկետը սահմանված է 120 ամիս, իսկ վարկի տոկոսադրույքը ամբողջությամբ կամ զգալիորեն սուբսիդավորվելու է պետության կողմից։ Ավելին, ծրագիրը նախատեսում է նաև լրացուցիչ ծախսերի փոխհատուցում՝ ներառյալ գույքի պետական գրանցման, գնահատման և նոտարական ծառայությունների վճարները։

«Ժողովուրդ»-ը պարզեց նաև, որ ծրագրի շրջանակում հնարավոր կլինի օգտագործել մնացորդային գումարներ՝ բնակարանի վերանորոգման (մինչև 4 մլն դրամ) և կահույքի կամ կենցաղային տեխնիկայի ձեռքբերման (մինչև 2 մլն դրամ) համար։

Նախագծի համաձայն՝ ծրագրի շահառուն կարող է դրանից օգտվել միայն մեկ անգամ, իսկ ծրագրի պահանջների խախտման դեպքում աջակցությունը կարող է դադարեցվել։ Որոշ դեպքերում նույնիսկ նախատեսվում է, որ ձեռք բերված գույքը կարող է փոխանցվել պետությանը՝ համալրելով սոցիալական բնակարանային ֆոնդը։

«Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց նաև վիճակագրական տվյալները և պարզեց, որ ներկայում Հայաստանում կա շուրջ 643 ընտանիք, որոնք ունեն 6 և ավելի անչափահաս երեխա։ Դրանցից 390 ընտանիք ունի 6 երեխա, 143-ը՝ 7 երեխա, 76-ը՝ 8 երեխա, 26-ը՝ 9 երեխա, 5-ը՝ 10 երեխա, 2-ը՝ 11 երեխա, իսկ 1 ընտանիք ունի 12 երեխա։ Ընդհանուր առմամբ ծրագիրը կարող է անդրադառնալ շուրջ 4267 երեխաների վրա։

Ֆինանսական գնահատականների համաձայն՝ ծրագրի իրականացման համար առաջիկա 10 տարիների ընթացքում կպահանջվի առավելագույնը 31,9 մլրդ դրամ պետական բյուջեից։ Այս գումարը նախատեսվում է ուղղել հիփոթեքային վարկերի մարմանը՝ տարբեր ընտանիքների համար տարբեր չափերով՝ կախված երեխաների թվից։

«Ժողովուրդ»-ը պարզեց նաև, որ ծրագիրը կմտնի ուժի մեջ 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ դրա իրականացումը կվերապահվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը։ Դիմումների ընդունումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը։

Միևնույն ժամանակ նախագիծը հանրային քննարկման փուլում արդեն ակտիվ արձագանքներ է ստացել քաղաքացիներից։ «Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց ներկայացված առաջարկությունները և պարզեց, որ որոշ քաղաքացիներ դժգոհում են ծրագրի սահմանափակումներից։

Մասնավորապես, քաղաքացիներից մեկը գրել է․ «Ես ունեմ 3 երեխա և ապրում եմ սահմանամերձ վատ պայմաններում, քանդվող տան մեջ։ Ինչքանո՞վ է արդար, որ չեմ կարող օգտվել այս ծրագրից»։ Մեկ այլ քաղաքացի նշել է, որ ունեցել է 6 երեխա, սակայն նրանցից մեկը մահացել է, և այժմ ունի 5 անչափահաս երեխա՝ ապրելով 38 քմ բնակարանում Արմավիրում, խնդրելով իրենց ևս ներառել ծրագրում»։

դիտվել է 233 անգամ
Լրահոս
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video) Զատուլինը զգուշացրել է Փաշինյանին․ Սուրեն Սուրենյանց (video) Սամվել Կարապետյա՛ն, «Հայաստան» դաշինք, ճիշտ ժամանակն է, ի՞նչ եք անում, ձևը չգիտե՞ք... (video) Ընտրական գործընթացում եղել են բազմաբնույթ խախտումներ․ «Արդար քվե»-ի զեկույցը Այս պահին միայն Սամվել Կարապետյանը կարող է այդ քայլն անել․ Լևոն Զուրաբյան (video) Հաջիևը եկել էր Նիկոլին ասելու․ «Դու չե՛ս տիրապետում իրավիճակին»․ Սուրեն Սուրենյանց (video) «Կարմիր գլխարկում» ավելի շատ կրիմինալ կա. Արմեն Աշոտյանի գլխին հեքիաթ են սարքում. Զոհրաբյան (video) Հենց այս պահին Փաշինյանն իր առաջ կարևոր գործ է դրել․ ինչպե՞ս պետք է կանխի ընդդիմությունը․ Զուրաբյան (video) Իշխանությունն ամեն ջանք ներդրել է, որպեսզի սխրանքն ընկալվի որպես կորուստ և մեռելություն Դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆ Բաքվում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն է անցկացվել․ ահազանգում է ադրբեջանագետը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am