Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի C2 խմբում առաջին երեք տուրերից հետո Հայաստանի ազգային հավաքականը հայտնվել է բարդ, սակայն շտկելի մրցաշարային իրավիճակում։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը, որը մրցաշարը սկսել էր Լատվիայի նկատմամբ տպավորիչ տնային հաղթանակով (2:0), զիջեց Չեռնոգորիային (2:3), իսկ նախօրեին Նիկոսիայում 0:2 հաշվով ցավալի պարտություն կրեց Կիպրոսի ընտրանուց։

Կիպրոսի հետ հանդիպման ելքը վճռվեց առաջին խաղակեսում։ Տանտերերը մաքսիմալ արդյունավետությամբ օգտագործեցին հայկական պաշտպանության թերացումները։ 19-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից և դարպասապահ Արսեն Բեգլարյանի անվստահ խաղից հետո հաշիվը բացեց Լեոնիդաս Կոնոմիսը, իսկ 31-րդ րոպեին Անդրոնիկոս Կակուլիսը՝ եզրափակելով Յաննիս Պիտտասի փոխանցումը, կրկնապատկեց առավելությունը։

Երկրորդ խաղակեսում սցենարը բեկելու իրական հնարավորություն ստեղծվեց. 52-րդ րոպեին VAR-ի միջամտությունից հետո կիպրացի Կոստաս Պիլեասը ուղիղ կարմիր քարտով հեռացվեց դաշտից՝ Բանդիկյանի նկատմամբ կոպիտ խախտման համար։ Չնայած գրեթե մեկ խաղակես ունեցած թվային առավելությանը և մրցակցի դարպասին ուղղված հարվածներին՝ Հայաստանի հավաքականին այդպես էլ չհաջողվեց գոլ հեղինակել։

Կիպրական մամուլը, արձագանքելով արդյունքին, շեշտում է սեփական թիմի տակտիկական կարգապահությունն ու արդյունավետությունը, որը թույլ տվեց 10 հոգով անառիկ պահել դարպասը «որակ և արագություն ունեցող» մրցակցի դեմ խաղում։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղյա ասուլիսում չի թաքցրել իր հիասթափությունը՝ կատարվածի պատասխանատվությունը վերցնելով իր վրա.

«Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության։ Այդպիսի անհաջող խաղ չեմ հիշում։ Ամեն ինչ լավ սկսում ենք, հետո առաջին սխալը, երկրորդը, ու դրանից հետո պետք է փրկել խաղը»։

Մասնագետը նաև ընդգծել է վնասվածքների գործոնը՝ նշելով մեկնարկային կազմում հայտավորված Ղարիբյանի՝ նախավարժանքի ժամանակ ստացած վնասվածքն ու հանդիպման ընթացքում Բանդիկյանի կորուստը, սակայն հավելել է, որ այս պարտությունը չպետք է հոգեբանորեն կոտրի թիմին։

Զուգահեռաբար Ռիգայում Չեռնոգորիան Վասիլիե Աջիչի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Լատվիայի նկատմամբ՝ դառնալով խմբի միանձնյա առաջատարը։

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Հայտնի են Իրանի նախագահի և Պուտինի սպասվող հանդիպման քննարկման թեմաները ԵՊՀ դասախոսները հայց են ներկայացրել ընդդեմ համալսարանի ղեկավարության Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Ընտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուին Առու՛շ, իրար հետ կռվե՛լ եք, կոնկրետ հարցիս պատասխանը տուր․ Աշոտ Անդրեասյան (video) «Փաշինյա՛ն, դե արա այդ քայլը․․․ դու լա՛վ գիտես՝ ինչ է քեզ այդ պահին սպասվելու»․ Արշակ Սարգսյան (video) «Ազատ Արշակյան, պոչդ խուզել ես, ընկել մեջտեղ»․ Էդիկ Անդրեասյան (video) Փաշինյա՛ն, քեզ ԵԱՏՄ-ից չեն հանելու, այլ մի տեղից «դուրս են շպրտելու»․ Վահե Մովսիսյան (video) #ՀԻՄԱ․ Փաշինյանը լուրջ խնդիրների առաջ է․ վերջին ու կոնկրետ պահանջներն են դրել դիմացը (video) ԱՄՆ ուժերը Հորմուզի նեղուցից հեռացել են 600-700 կիլոմետր. Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժեր Մալխաս Ամոյանն առաջին հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում «Վեր ընկի տե՛ղդ․ Մոսկվայից Փաշինյանին ասել են՝ կորոշես, կգաս»․ Էդիկ Անդրեասյան (video) COP17-ի շրջանակում կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկում Անի Ավետիսյանը կրծքավանդակի շրջանում ցավեր ունի, սպասում ենք վիճակը կայունանա, որ կարողանան վիրահատել․ Անի Ավետիսյանի քույր Ինչու՞ էր դատավորը 1 ժամ ձգձգում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի հրապարակումը․ Արամ Օրբելյան (video) «Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտները սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը․ Փիթ Հեգսեթ Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել Կոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել 59-ամյա տղամարդը կալանավորվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը. Գարեգին Պետրոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am