Հայաստանը կրկին չի մասնակցի
Հայաստանը կրկին չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին։ Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ Նովոսիբիրսկում օգոստոսի 14-16-ը հայտարարված ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Կոբալտ-2024» հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունների մասնակիցների թվում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը։ Միևնույն ժամանակ, չի հիշատակվում ՀՀ-ի անունը։
«Փաստինֆո»-ն փորձում է պաշտոնապես տեղեկությունը ճշտել նաև ՀՀ ՊՆ-ից։
