Հառաչող և հեռացող քաղաքապետը․ Երևանի՞, թե՞ Էրիվանի ընտրություններ կլինեն

Երեկ հրաժարական տվեց Երևանի քաղաքապետը։ Սա արդեն երկրորդ հրաժարականն է «թավշյա» թյուրիմացությունից հետո։

Հեղափոխական էյֆորիայի ֆոնին 2018–ի սեպտեմբերին Երևանի ավագանու և քաղաքապետի նոր ընտրություններ նշանակվեցին։ Նիկոլն առաջադրեց Հայկ Մարությանին՝ Կարգին Հայկոյին։ Վերջինս հանրությանը բաժանեց սևերի ու սպիտակների, ինչն ամբողջությամբ տեղավորվում էր Նիկոլի՝ բոլորին բաժանելու, պառակտելու, թշնամացնելու քաղաքականության մեջ։

Մարությանը քաղաքապետ դարձավ զգալի տոկոսներով, ինչը կանխատեսելի էր, քանզի մարդիկ նիկոլենցից հրաշքի սպասում ունեին։ Հրաշքը տեղի ունեցավ, բայց հակառակ նշանով։ «Մարդկանց դեմքին ժպիտ է եկել» ասողները բերեցին սուգ, ավերածություններ, կորուստներ, գերեզմաններ։

Հետո ինչ որ պահի Հայկը Նիկոլին դուր չեկավ ու նա հեռացվեց։ Նրա փոխարեն քաղաքապետ նշանակվեց մեկը, որին երևանցիների 99,9 տոկոսը չէր ճանաչում։ Հրաչյա Սարգսյանը կամակատարի կարգավիճակով դարձավ քաղաքապետ։ Նրան կից ստվերային քաղաքապետ նշանակեցին 2018–ից հետո նորաթուխ օլիգարխի վերածված ու պլանքյաշի իմիջ ունեցող Տիգրան Ավինյանին։ Դա նիկոլենց կողմից «հպարտ քաղաքացիներին» և նիկոլենց քվե տվածներին էշի տեղ դնել էր նշանակում։

Պետք է արձանագրել, որ ժողովրդավարությունից, թափանցիկությունից խոսող Նիկոլը Հայաստանի մայրաքաղաքի կառավարումն ամփողջությամբ դարձրեց ստվերային ու հակաժողովրդավարական։ Երևանցիները չէին ճանաչում Երևանի քաղաքապետ նշանակված Հրաչյա Սարգսյանին ու նիկոլենց քվե չէին տվել այն բանի համար, որ կորոնամահերի պատասխանատու և թալանչի Ավինյանը ստվերից կառավարի մայրաքաղաքը։ Սարգսյանին Հրաչյային ֆորմալ քաղաքապետ նշանակելն ու Ավինյան Տիգրանին «տակից» քաղաքապետ աշխատացնելը հակաժողովրդավարական էր, քանզի ոչնչացնում է տեղական ինքնակառավարման գաղափարը։ Դա քաղաքական ու այլ տիպի կոռուպցիայի վառ դրսևորում է։

Երեկ հրաժարական տված Հրաչյա Սարգսյանի հառաչանքներից ու կմկմոցներից դատելով՝ այդ հրաժարականը նա տվել է ոչ իր կամքով ու ոչ իր ուզած պահին։ Զգացվում էր, որ նա ներքին հույս է փայփայել, որ կարող է անգամ հավակնել ՔՊ թեկնածուն լինել Ավինյանի փոխարեն։

Հրաչյայի հեռացումը Տիգրան Ավինյանին քաղաքապետ «բրդելու» շրջանակներում է արվել, քանզի պարզվել է, որ անգամ անդեմ ու անճանաչելի Հրաչյա Սարգսյանը շատ ավելի բարձր վարկանիշ ունի, քան օտարերկյա դրածոյի համբավ ունեցող Տիգրան Ավինյանը։

Նիկոլենք հեռացրեցին Հրաչյա Սարգսյանին, որպեսզի ոչնչացնեն Երևանի կառավարման համակարգը, որպեսզի Տիգրան Ավինյանը կարողա այդ ավերակների վրա իր թայֆայական խումբը ստեղծել ու այդպես մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։

Այն ինչ տեղի է ունենում Երևանի հետ՝ ամբողջությամբ տեղավորվում է ամեն ինչ քանդելու ծրագրի շրջանակներում։ Ալիևը պատրաստվում է Հայաստանը գրավելուն՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան», իսկ Նիկոլը պատրաստվում է Երևանը գրավելուն, որն ըստ Ալիևի՝ Էրիվան է, բայց դա նիկոլենց համար խնդիր չէ։ Կարևորը թալանի հնարավորություն ունենալն է։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 590 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am