Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է համաշխարհային առաջնորդներին երկրում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած համազգային ցույցերի շրջանակում տեղի ունեցած անկարգությունների և թալանի վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ անելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը՝ նշելով, որ Մակրոնի խոսքերն, ակնհայտորեն, ուղղված են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։Մակրոնն ասել է, որ առաջնորդները քննադատում են Ֆրանսիային՝ իրենց երկրներում առաջիկա ընտրությունների համատեքստում։ Նրա խոսքով՝ այդ առաջնորդների վրա ազդեցություն են գործել անկարգությունների վերաբերյալ արհեստական բանականության (ԱԲ) միջոցով ստեղծված կեղծ տեսանյութերը։

«Տեղի է ունեցել տեղեկատվության արտաքին մանիպուլյացիա, որը հանգեցրել է շատերի, այդ թվում՝ օտարերկրյա առաջնորդների անընդունելի և նույնիսկ հիմար մեկնաբանությունների», – ասել է Մակրոնը Դոհայում լրագրողների հետ զրույցում։Նա որևէ ղեկավարի անուն չի նշել, սակայն Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են նշանակված հոկտեմբերի 27-ին, իսկ ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին։

Մակրոնն ասել է, որ ընտրությունների քարոզարշավ անցկացնող առաջնորդները «երբեմն դյուրահավատորեն» կրկնել են ԱԲ-ի միջոցով ստեղծված նյութերը։Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոկտեմբերի 20-ին հայտարարել է, որ Ֆրանսիան ենթարկվել է «ծայրահեղական իսլամի ներխուժմանը», իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «այն, ինչ տեղի է ունենում Ֆրանսիայում, կապված է ներգաղթի հետ»։

Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած իրադարձություններում «արտաքին միջամտություն» չի տեսնում։

Նրա խոսքով՝ եղել են ԱԲ-ի միջոցով ստեղծված պատկերներ, որոնք ցույց են տվել տեսարաններ, որոնք երբեք տեղի չեն ունեցել Ֆրանսիայում։«Եղել են մարդիկ, որոնք բացատրել են, թե, իբր, մեզ մոտ «ներխուժել են միգրանտների և իսլամիստների հորդաները», ինչը լիովին կեղծ է», – հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնն ասել է, որ հոկտեմբերի 22-ին կհանդիպի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների, վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուի և այլ նախարարների հետ՝ հոկտեմբերի 17-ի անկարգությունների վերաբերյալ մանրամասն զեկույց ստանալու համար։

Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայում շուրջ կես միլիոն մարդ է դուրս եկել բողոքի ակցիաների։ Ցույցերն ուղեկցվել են անկարգություններով, իրավապահների հետ բախումներով, թալանով։ Խռովությունները շարունակվել են նաև հոկտեմբերի 18-ին։ Շուրջ 2400 մարդ ձերբակալվել է, 1000 իրավապահ՝ տուժել։ Երկրի մի քանի քաղաքում մասնակի պարետային ժամ է սահմանվել։

դիտվել է 153 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին #ՈՒՂԻՂ․Դատարանը քննում է հայր և որդի Քոչարյանների ապօրինի կալանքը երկարաձգելու հարցը․ի՞նչ է սպասվում (video) Ռուսները զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին «Ամո՛թ ա․․․ Նիկոլը հենց թռավ ձեր վրայից, ձեզ օգնող չի՛ լինելու»․ Հռիփսիմե Եգանյան (video) Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան Արցախցի հովվին ադրբեջանցիները սպшնել էին, ու․․․ Մետաքսե Հակոբյանը սարսափելի պատմություն հիշեց (video) Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am