Գագիկ Խաչատրյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, ով հաշմանդամություն ունի, կալանքի հարցի քննարկմանը բերվել էր պատգարակով, այժմ գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։
Նշենք, որ 71-ամյա Գագիկ Խաչատրյանին երեկ ԱԱԾ ծառայողները իր տանից պատգարակով են տեղափոխել դատարան։ Մասնավորապես, կադրերից երևում է, թե ինչպես են անկողնում գտնվող Խաչատրյանին պատգարակով տեղափոխում, ընդ որում, Խաչատրյանը ողջ ընթացքում բղավում էր։ Նրա պաշտպանները հայտարարությամբ են հանդես եկել՝ բարձրաձայնելով, որ Խաչատրյանին խոշտանգում են։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
