ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն Իռլանդիայում ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ հայտարարել է, որ կանչել է Բրյուսելում Ռուսաստանի դեսպանին՝ օգոստոսի սկզբին Գերմանիայի Լայպցիգ/Հալլե օդանավակայանում պայթուցիկ նյութերով բեռնված անօդաչու թռչող սարքի ենթադրյալ հիբրիդային հարձակման փորձի առնչությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա նշել է X-ում գրառման մեջ։«Լայպցիգի հարձակումներն ունեն պետության կողմից հովանավորվող ահաբեկչության բոլոր հատկանիշները։ Մենք կպատասխանենք վճռականորեն։ Ռուսաստանի ռազմական համալիրին վերաբերող 1600 կետերն արդեն մշակվում են, և մենք պատրաստ ենք ավելի շատացնել դրանք։ Մենք, ինչպես նաև շատ անդամ պետություններ, նաև կանչել ենք ԵՄ-ում Ռուսաստանի ներկայացուցչին», – նշել է նա։Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 1-ին Գերմանիայի արտաքին գործերի և ներքին գործերի նախարարները համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել են, որ Բեռլինի կառավարությունը եզրակացրել է, որ Ռուսաստանն է պատասխանատու ձախողված հարձակման համար։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն նույնպես Դուբլինում լրագրողներին հայտնել է, որ Փարիզն ի պատասխան այդ միջադեպի կանչել է Ռուսաստանի ներկայացուցչին։

«Ես կանչել եմ Փարիզում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ բողոք ներկայացնելու համար», – ասել է Բարոն՝ հավելելով, որ պատժամիջոցները պետք է կիրառվեն եվրոպական մակարդակով, մասնավորապես՝ Ռուսաստանի, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» դեմ։

Ռուսաստանցի պաշտոնյաներն, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինը, մերժել են Մոսկվային ուղղված մեղադրանքները և նշել, որ Բեռլինը ցանկանում է շեղել ուշադրությունը սեփական թերություններից։Օգոստոսի 4-ին Լայպցիգի օդանավակայանում տեղի է ունեցել ուկրաինական An-124 բեռնատար ինքնաթիռի նկատմամբ դիվերսիայի փորձ։ Գերմանացի քննիչներին հղում անելով՝ լրատվամիջոցները նշել են, որ ենթադրյալ հարձակմանը մասնակցել է մի քանի անօդաչու թռչող սարք։ Պայթուցիկ նյութեր պարունակող ԱԹՍ-ներից մեկը հայտնաբերվել է ուկրաինական բեռնատար ինքնաթիռների մոտ, իսկ երկրորդը, հավանաբար, բախվել է DHL բեռնատար ինքնաթիռին առաջինի հայտնաբերումից մի քանի րոպե անց։

դիտվել է 115 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am