Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար․ Հարություն Աղա-Սարգսյան

Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը գրում է․

«Երբ Փաշինյանը թիրախավորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, նա պետք է հասկանա՝ սա հերթական քաղաքական հակառակորդը չէ, որին կարելի է վարկաբեկել, ճնշել ու լռեցնել,սա հայ ժողովրդի հոգևոր հենասյունն է, որի դեմ իշխանության արշավը վերածվում է սեփական ժողովրդի պատմության ու ազգային ինքնության դեմ պայքարի…
Լավ, իսկ ի՞նչ է ուզում ապացուցել նա,որ վարչապետի իշխանությունն ավելի բա՞րձր է, քան հայ ժողովրդի դարավոր հավատքը,որ իր քաղաքական կամքից վեր ոչինչ չպե՞տք է լինի,սա ի՞նչ է,մանկամտությու՞ն,թե՞ մանկության չհաղթահարված բարդույթ…

Հիշի´ր ու արձանագրի´ր, Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականները՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն, իսկ հայ ժողովրդի հավատքը՝ քո անձնական հաշիվները պարզելու միջոց չէ,,,

Դու կարող ես ճնշում գործադրել, բայց չես կարող հրամանով ջնջել ժողովրդի պատմական հիշողությունը,կարող ես զբաղեցնել վարչապետի աթոռը, բայց չես կարող քեզ վեր դասել Հայոց Եկեղեցուց ու ազգային արժանապատվությունից..
Ինձ համար այս իշխանության գործելակերպի ամենացնցող կողմը հակադրություն ստեղծելն է ամենուր և ամեն ինչում`ընդդիմախոսը թշնամի է, քննադատը՝ վտանգ, իսկ քրեական գործերը, որոնց շուրջ բարձրաձայնվում են քաղաքական հետապնդման և շինծու մեղադրանքների կասկածներ, դառնում են հասարակության վստահությունը քանդուքարափ անող գործոն,,,

Իսկ երբ խոսքը հայ կնոջ ու երեխաների վրա կրակելու մեջ մեղադրվող սահմանը հատած ադրբեջանցու մասին է, իշխանությունը պարտավոր է բացատրել իր յուրաքանչյուր քայլը և ապացուցել, որ առաջնահերթությունը Հայաստանի քաղաքացիների անվտանգությունն է, ոչ թե այնպիսի վարքը, որը հասարակության կողմից ընկալվում է որպես ադրբեջանցու շահերի պաշտպանություն…
Փաստորեն ստացվում է այսպես`հայ ընդդիմախոսին՝ թշնամու պիտակ, Եկեղեցուն՝ քաղաքական ճնշման թիրախ, սեփական քաղաքացիների անվտանգության հարցերին՝ երկիմաստ ու մշուշոտ պատասխաններ…
Սա՞ է Փաշինյանի պատկերացրած պետությունը….

Երբ իշխանությունը սեփական ժողովրդի հոգևոր կենտրոնի հետ հակամարտում է, քաղաքական մրցակցությունը վերածում թշնամանքի, իսկ ազգային ցավի ու անվտանգության հարցերը խճճում կեղտոտ քարոզչական պայքարի մեջ, այլևս հնարավոր չէ ամեն ինչ բացատրել քաղաքական տարաձայնություններով։
Խնդիրը իշխանության վերաբերմունքն է այն ամենին, ինչը չի ենթարկվում իրեն՝ Եկեղեցուն, ընդդիմությանը, ազատ խոսքին և հասարակական դիմադրությանը,,,

Փաշինյանը պետք է դադարեցնի Հայաստանը բաժանել հնազանդների ու թշնամիների…
Հայոց Եկեղեցին նրա քաղաքական սեփականությունը չէ, դատարանը՝ ընդդիմախոսների դեմ զենք, իսկ հայ ժողովուրդը՝ մի զանգված, որին կարելի է նվաստացնել, պառակտել ու հետո պահանջել անվերապահ հավատարմություն,այդպես չի´ լինում,,,

Հիշե´ք,պատմության առաջ ամենավտանգավոր իշխանությունը նա չէ, որը սխալվում է, այլ նա, որը սեփական սխալների համար մեղավորներ է փնտրում ամենուր՝ բացի իրենից…»։

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am