Chevrolet-ը ստորգետնյա անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին. Նրա կյանքը փրկել չեն կարողացել
Երեւանում, նոյեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Անդրանիկ Ու.-ն, իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ փողոցում՝ ժողովրդին հայտնի «Երրորդ մասի շուկա»-ի դիմաց՝ ստորգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 66-ամյա Օֆելյա Վ.-ին, հաղորդում է Shamshyn.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Շենգավիթ» բժշկական կենտրոն:
Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Կայքը նշում է, որ վրաերթը տեղի է ունեցել ստորգետնյա անցման վրա ու եթե հետիոտնը փողոցը անցներ ստորգետնյա անցումով, ապա մահվան ելքով վրաերթը տեղի չէր ունենա: