Չեմ զարմանում՝ ձեր ուսուցիչները Մայր Աթոռում Խորեն Վեհափառ են խեղդել, հո իրենցից հետ չեք մնալու

«Դուք այս ի՞նչ արեցիք, տղե’րք, այս ի՞նչ արեցիք։

Դուք մարդ չդարձաք, տղե՛րք, մարդ չդարձաք։

Թասիբով գյումրեցիք շատ համով խոսք ունեն, ասում են՝ «Էրիկ մարդ-կնիկ մարդ»։ Դուք անգամ կնիկ մարդ չդարձաք, ուր մնաց էրիկ մա՞րդ դառնայիք։ Ձեր պարագայում Դարվինը սխալվել է, դուք մնացիք պրիմատ (примат): Դուք էվոլյուցիան չապրեցիք։ Ձեր մասին պարսիկ մեծ բանաստեղծ Սաադին սրանից դեռ յոթ հարյուր տարի առաջ ասել է․

«Հիմարի մեկ մարդ լինելը հանաք բան եք իմանում»։

Դու՛ք, կյանքում ոչինչ չարածնե’րդ, ինչպե՞ս կարողացաք ձեզ թույլ տալ՝ ոչնչացնելու անողների կատարածը։ Անուղղելի խաղամոլների նման դուք մսխեցիք ձեր մեծերի տարիներով, քրտինքով ու արյամբ ձեռք բերածը։

Դուք ինչպե՞ս կարողացաք ուրանալ Արցախի գոյությունը․

120․000 մարդ թափառ դարձնել,

12․000 տղայի ամլացնել,

5․000 տղայի սպանել,

12․000 քառակուսի կիլոմետր հանձնել (նվիրել) թշնամուն։

Արցախի ամբողջ քաղաքական և ռազմական ղեկավարությունը գտնվում է ադրբեջանական բանտում։

Այստե՛ղ, Հայաստնում, դուք դատում եք քաղաքական, ռազմական և հոգևոր ղեկավարությանը։

Ես չեմ զարմանում՝ ձեր ուսուցիչները Մայր Աթոռում Խորեն Վեհափառ են խեղդել, Նժդեհ, Բակունց և Չարենց բանտարկել։ Դուք հո իրենցից հետ չե՞ք մնալու։ Ես ո՞վ եմ, որ զայրանամ կամ զարմանամ։ Ուղղակի ուզում եմ մի պարզ հարց տալ՝ ձեզ ո՞վ է իրավունք տվել մեր լույսը մարելու։ Ինչու՞ մեր արևոտ երկիր Հայաստանը դարձրեցիք այսքան խավար։ Ես իմ հարցի պատասխանը գիտեմ, ուղղակի ուզում եմ ձեր խոստովանությունը լսել։

«Մարդկային հոգու արատներից նախանձն այն եզակի պատուհասն է, որ մնում է չխոստովանած։

Պլուտարքոս

Դուք այս ի՞նչ արեցիք, տղե’րք, այս ի՞նչ արեցիք․․․»։

Սյունյաց հոգևոր թեմի ատենապետ

Սիսական ջոկատի հրամանատար

Պահեստազորի գնդապետ

«Վարդաշեն» ՔԿՀ բանտարկյալ

Աշոտ Մինասյան «Երկաթ»

դիտվել է 272 անգամ
Լրահոս
«Պաշտոնից կհեռացվի՛»․ ո՞ր պաշտոնյային սպառնաց Փաշինյանը (video) Փաշինյանի խայտառակ պատասխանը լրագրողին (video) #ՈՒՂԻՂ․ «Հետ քաշել չկա՛, հանձնելու ես․ ի՞նչ է ասել Մուսթաֆաևը Հայաստանում»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հարաբերությունները վատանալու են․ դուք դեռ կտեսնե՛ք՝ Ռուսաստանը ոնց է պաշտպանելու իր շահերը․Բագրատյան (video) «Կարս-Գյումրի երկաթուղին թուրքական պետությունների ներգրավման ամենափափուկ, բայց նաև ամենաարդյունավետ ձևերից մեկն է». Արմեն Հովասափյան Փաշինյա՛ն, սոված-ծառավ ոտքով հետևիցդ էինք գալիս, որ այսօր թքե՛ս մեր վրա․ բողոքի ակցիա (video) 53-ամյա վարորդը «Mercedes»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ջրատարում Վթարային ջրանջատում Երևանում Սամվել Կարապետյանն ասաց՝ ինչու է մտել քաղաքական դաշտ (video) ԱՄՆ-ն առաջարկում է նոր միջազգային կոալիցիա ստեղծել Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության համար Ինչպե՞ս են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունն իրենց գրպաններում. հերթը Արթիկի ՔՊ-ական ղեկավար Անանիկ Ոսկանյանինն է 7,8,10 միլիոն պարգևավճար են ստանում՝ չեն բավարարվում, ես 10․000-ով բավարարվեմ հա՞․ Հարցում (video) Փաշինյանի վարկանիշն արդեն գետինն է ծակում․ Ի՞նչ էր անում Ադրբեջանի փոխվարչապետը Հայաստանում (video) Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում. Factor Հայաստանը վատթարացրել է դիրքերը «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում՝ 50-ից հայտնվելով 34-րդ տեղում ՇՏԱՊ․ Սամվել Կարապետյանը մանրամասնեց՝ ինչպես է հնարավոր Ռուբեն Վարդանյանի ու մյուսների վերադարձը (video) Մեզ սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս․ Սուրենյան Գնում ենք բացարձակ հաղթանակի՝նշելով Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը․Կարապետյան (video) Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի ՔՊ-ի հորինած «խաղաղության խաչմերուկը» վերածվելու է «ռեգիոնալ հակամարտության սպառնալիքի»․ Զաքարյան Պուտինի աջակցությու՞ն․ Սամվել Կարապետյանը բացեց փակագծեր (video) ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի հայ գերիներին ազատելու համար․ բաց նամակ ֆոն դեր Լայենին և Կոշտային ԱՄՆ-ն հայտնել է Իրանի ռազմածովային շրջափակումից ի վեր 42 նավ վերաուղղորդելու մասին Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am