Այնտեղ, որտեղ ռուս զինվորի ոտքն էր, այսօր արդեն Էրդողանի ոտքն է. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Էրդողանը հույս է հայտնում, որ ռուս-ադրբեջանական հակամարտության սրումը չի հասնի կրիտիկական աստիճանի, նշելով, թե Թուրքիան ռազմավարական հարաբերություն ունի թե Ռուսաստանի, թե Ադրբեջանի հետ:

Այստեղ թերեւս կա ուշադրության արժանի մի նրբերանգ: Էրդողանը գոնե առայժմ չի առանձնացնում Ադրբեջանին, այսինքն դիրքավորվում է համաչափ հեռավորության վրա, այն դեպքում, երբ Ադրբեջանի հետ իրավապայմանագրային փաստաթղթային բազան իհարկե շատ ավելի սերտ է: Ի վերջո, Ռուսաստանի եւ «կրտսեր եղբոր» այսպես ասած բախման պարագայում նա արձագանում է հավասարության նշանով, գոնե հրապարակավ:

Իհարկե, սա չի նշանակում, որ Էրդողանը «կուլիսներում» չի ոգեշնչի Ալիեւին՝ Պուտինի հանդեպ ավելի հանդուգն լինելու համար: Ավելին, օկուպացված Ստեփանակերտ այցելությունը՝ տնտեսական գործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, ուներ այդ իմաստով բավականին ցցուն սիմվոլիկա:

Ընդամենը մեկ տարի առաջ դեռ ուժի մեջ էր Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ ներկայության մասին համաձայնությունը, որը 2024-ի ապրիլին չեղարկվեց Պուտինի եւ Ալիեւի փոխադարձ պայմանավորվածությամբ: Այստեղ իհարկե էական գործոն է այն, որ հայաթափվեց Արցախը, իսկ այդ հարցում էլ Ռուսաստանը մեղադրում է Փաշինյանին, որ ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս:

Իհարկե սա ամենեւին անհիմն մեղադրանք չէ, անշուշտ: Բայց, անգամ, եթե այդպես է, դրանից իհարկե Ռուսաստանի պարտությունը ոչ միայն չի «արդարանում», այլ դառնում է ավելի աղաղակող: Այնտեղ, որտեղ ռուս զինվորի ոտքն էր՝ ինչպես կասեր Պուտինը, այսօր արդեն Էրդողանի ոտքն է:

Միեւնույն ժամանակ սակայն, Էրդողանը մտածում է ինչպես Պուտինը: Դա է պատճառը, որ նրանք ընդհանուր առմամբ լավ են հասկանում ու զգում իրար: Եվ Էրդողանը, որն ինքը պլանավորում է շատ հեռահար, պատկերացնում է նաեւ Պուտինի հեռահար պլանավորումը: Նրանք չափում են տասնամյակներով, ու այստեղ Էրդողանի համար կա խնդիր: Որքան էլ նա էապես ամրապնդվել է Հարավային Կովկասում, այդուհանդերձ ուկրաինական պատերազմը նրա համար ունի մի շատ մտահոգիչ ասպեկտ, գոնե առայժմ:

Դա Պուտինի վա-բանկ խաղն է: Եվ այդ հանգամանքը համենայն դեպս ամրագրվեց նաեւ Պուտին-Թրամփ վերջին հեռախոսազրույցում, որտեղ ՌԴ նախագահը հայտարարել է, որ չի նահանջի Ուկրաինայում իր դրած նպատակներից: Այսինքն, վա-բանկը վերհաստատվել է:

Իսկ Թրամփը հետո ասում է, որ Պուտինը պրոֆեսիոնալ է: Այսինքն, Թրամփը արձանագրում է, որ Պուտինի վա-բանկը հուսահատության կամ էմոցիայի դրսեւորում չէ, այլ պրոֆեսիոնալ հաշվարկի:

Իսկ այդ վա-բանկը չի վերաբերում միայն Ուկրաինային, Էրդողանը դա լավ է պատկերացնում: Ահա թե ինչու է նա շահագրգռված ուկրաինական հարցում միջնորդությամբ եւ որեւէ արդյունքի հասնելով, որպեսզի «կոտրի» հենց այդ տրամաբանությունը, որը Պուտինը վաղ, թե ուշ հասցնելու է նաեւ Կովկաս:

Ուկրաինական հարցում Թուրքիան փորձում է ընդամենը կանխարգելել ընթացքը, որն իր հաշվարկով վաղ թե ուշ հենց իրեն է դնելու Ուկրաինայի դերում: Ուկրաինայի դերում զուտ այն իմաստով, որ հարկ է լինելու ընտրել՝ կամ պատերազմ միջուկային Ռուսաստանի դեմ՝ նոր ռուս-թուրքական պատերազմ, բայց արդեն Ռուսաստանի միջուկային զինանոցով, կամ հարկ կլինի պայմանավորվել Ռուսաստանի հետ:

Այդ ֆոնին, զարմանալի չէ, որ Անկարան բոլորովին ոգեւորված չի լինի ռուս-ադրբեջանական հարաբերության սրացումով: Դրանով շահագրգռվածները կլինեն շատ, եւ նույնիսկ կարելի է նշմարել անգամ Ռուսաստանի շահագրգռվածության որոշակի սցենար, բայց բոլորովին ոչ Թուրքիայի»։

դիտվել է 504 անգամ
Լրահոս
Սրանց բոլոր գործողությունները 2 սխեմայի մեջ են տեղավորվում․ Օհանյան Փաշինյանի հրահանգը՝ մարզպետներին. «Նենց արեք` ընդդիմադիր քաղաքացիները մեր կողմն անցնեն»․ «Իրավունք» Անչափահասի մայրը հիվանդ է, հայրը՝ բանտում. «Հրապարակ» Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը Վեհափառի մոտ իր համար բարեխոսող է փնտրում. «Իրավունք» Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը. «Ժողովուրդ» ՔՊ-ի նախընտրական ցուցակը խմբագրման փուլում է. «Հրապարակ» Դպրոցների հետ կապված՝ Փաշինյանն իրականացնում է «նախկինների ծրագիրը»․ «Հրապարակ» Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» 5 անշարժ գույք, 15 մլն եկամուտ և նոր հողամաս. փոխմարզպետի ունեցվածքը. «Ժողովուրդ» Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ» Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն Ագրեսորը նահանջելու է այն ժամանակ, երբ ապօրինությամբ ձեռք բերվելիքը ավելի փոքր է, քան դրա համար վճարվող գինը. Խուդոյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին տեղափոխել են դատարան Վրաերթ՝ մահվան ելքով «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում մեկնարկել են Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության կարգավորման բանակցությունները Զգուշացում․ ապրիլի 15-ին Երևանում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան Դատախազությունը գույքային հայց ներկայացրեց Սեյրան Օհանյանի դեմ, պահանջեց բռնագանձել 13 մլն դրամ 19-ամյա զինվորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է Գոհար Ղումաշյանին բերման ենթարկելու պատճառը Խեղճության ու տկարության այդ պոռթկումներդ վիճակդ միայն բարդացնում են. Էդգար Ղազարյան Թուրքիայից 6.5 մլրդ դոլարի անհայտ ծագման կապիտալի արտահոսք է գրանցվել Ծննդյան խնջույքին վիճաբանություն է առաջացել, ամուսինները մարմնական վնասվածքներով հիվանդանոցում են ՀԿԿ-ն միջնորդել է տնային կալանք կիրառել Գոհար Ղումաշյանի նկատմամբ 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am