Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն

1990 թվականի հոկտեմբերի 19-ին հիմնադրվեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը՝ համախմբելով ազգային գաղափարներով առաջնորդվող երիտասարդներին և հիմք դնելով մի կառույցի, որի գործունեության առանցքում հայրենիքին ծառայելու և ազգային նպատակներին նվիրումի գաղափարներն են։

Անցած 36 տարիների ընթացքում միությունը դարձել է երիտասարդների ազգային և քաղաքական ձևավորման կարևոր հարթակ՝ իրականացնելով կրթական, գաղափարական, հասարակական և երիտասարդական բազմաթիվ ծրագրեր։
Լինելով նորանկախ Հայաստանի առաջին երիտասարդական քաղաքական կազմակերպությունը՝ միությունն իր ուրույն տեղն է զբաղեցրել անկախ պետականության վերականգնման շրջանի երիտասարդական կյանքում: Սերունդներ են անցել միության շարքերով՝ իրենց ներդրումն ունենալով ազգային կյանքում և շարունակելով այն ճանապարհը, որի հիմքում ազատ, անկախ և միացյալ Հայաստանի գաղափարն է։
Միության պատմության անբաժանելի մասն են նաև Արցախյան ազատագրական պայքարին մասնակցած աղբալյանականները։

Խոնարհումով հիշում ենք հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր ընկերներին՝ արժևորելով նրանց սխրանքն ու անմար հիշատակը։
36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը, հավատարիմ մնալ մեր գաղափարներին և շարունակել կրթված, գիտակից ու պատասխանատու երիտասարդություն ձևավորելու գործը։
Շնորհավորում ենք միության բոլոր ներկա և նախկին անդամներին, ընկերներին ու համակիրներին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ, անսասան կամք և նվիրում մեր ազգային նպատակներին։
Աղբալյանական լինելը պատիվ է։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Ճնշում են բոլոր կողմերից․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին, ժամը 17:30-ին Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ» Բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար Դատարանը կարճել է գործերի վարույթները Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ» Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ» Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am