Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Էջմիածնի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, սահմանված կարգի խախտմամբ 2006 թվականին օտարել են Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող միջնակարգ դպրոցին հարակից՝ 23 մլն 409 հզր 960 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող կիսակառույց մասնաշենքերն ու հողամասերը, որոնք փաստացի ձեռք են բերվել քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Կ.Գ.-ի մոր՝ Ն.Մ.-ի կողմից, սակայն առանձնապես խոշոր չափերով գույքի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով դրանց նկատմամբ գրանցվել է վերջինիս հետ փոխկապակցված անձի՝ Ս.Ս.-ի սեփականության իրավունքը:

Նշված գույքերի հանցավոր ծագումը և պատկանելությունը թաքցնելու նպատակով Ս.Ս.-ն 2020 թվականին նախնական համաձայնություն է ձեռք բերել Էջմիածնի բնակիչ Ա.Հ.-ի հետ՝ նշված գույքերի վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեում ձևական բնույթ կրող գործարքներ կնքելու միջոցով դրանց հանցավոր ծագումն ու իրական պատկանելությունը խեղաթյուրելու շուրջ:

 

 

Ա.Հ.-ի խնդրանքով վերջինիս մտերիմ, ՀՀ կադաստրի կոմիտեի «Սպիտակ» սպասարկման գրասենյակի պետ Մ.Պ.-ն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր ենթակա, նույն գրասենյակի ավագ մասնագետ Ա.Մ.-ին հանձնարարել է կազմել և շրջանառության մեջ դնել նվիրատվության կեղծ պայմանագրեր, որոնց համաձայն՝ Ս.Ս.-ն իբրև նվիրատվությամբ Ա.Հ.-ին է փոխանցել հանցավոր ծագում ունեցող անշարժ գույքերը:

Ավագ մասնագետ Ա.Մ.-ն, կատարելով վերադասի հանձնարարությունը, կազմել է հանցավոր ծագում ունեցող գույքերը նվիրատվությամբ Ա.Հ.-ին փոխանցելու վերաբերյալ կեղծ պայմանագրերը:

Այնուհետև՝ 2020 թվականի հունիսի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, Ա.Հ.-ն և Ս.Ս.-ն, վերջինին իբրև գույքերի իրական սեփականատեր ներկայացնելու նպատակով դիմումներ են հասցեագրել ՀՀ կադաստրի կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ՝ կնքված կեղծ պայմանագրերից բխող իրավունքների գրանցումը կատարելու, ապա՝ կատարումից զերծ մնալու խնդրանքով:

Բացի այդ, Մ.Պ.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են ռազմամթերք հանդիսացող շուրջ երեք տասնյակ տարբեր տրամաչափի փամփուշտներ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, Ա.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն oժանդակելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), Ա.Մ.-ի նկատմամբ՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), Մ.Պ.-ի նկատմամբ՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը)։

Մ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, Ա.Մ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը, իսկ Ա.Հ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան ՔՊ-ական պատգամավորուհի՛, նորից մանիպուլացնում եք, դե լսե՛ք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց ՔՊ-ի հաղթելու շանսերը վատ են, չվախենա՛ք․ Աղավնի Սուքիասյան (Ուժեղ Հայաստան) (video) Արևաշատ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը ՌԴ-ն ու Ադրբեջանը գալու են այդ հարցերի հետևից․․․ Փաշինյանը գնալու է այդ քայլին․ Նարեկ Կարապետյան (video) Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցին ՔՊ-ի «պարագլուխներին յուբկա հագցրեց»․ Խաչիկ Մանուկյան (video) «Արա՛, կարողա՞ գիտես՝ հորդ դուքյանն ա․․․ ո՞վ ես դու, որ երեկ նման բան հայտարարեցիր»․ Աշոտ Անդրեասյան (video) Պուտինը ներքին հեղափոխություն է արել․ Թրամփի բլեֆը չի անցնելու․ վերլուծաբան (video) Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության Գագիկ Ծառուկյանը ամեն օր էդ էր ասում, Սամվել Կարապետյանը՝ նույնը, Ռուսաստանը էդ ժամանակ ինչ էր անում (video) Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին Ստեփանավանը սկիզբն է․ սա պայթելու է․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը՝ Ստեփանավանից (video) Թուրքիան հյուսիս-արևելքում ունի նոր հնարավորություններ Հայաստանի հետ. թուրք դեսպան «Ռուսաստանը բա ու՞ր է․․․»․ թեժ բանավեճ Անժելա Թովմասյանի և Հայկ Այվազյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am