«Արդեն 3 օր է՝ մեր գյուղի ուղղությամբ թշնամու շարժն ակտիվացել է». Կութի բնակիչ

168.am-ը գրում է․

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչ Զմրուխտ Գևորգյանն այսօր 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ թեպետ տևական ժամանակ է՝ թշնամին իրենց գյուղի ուղղությամբ չի կրակում, սակայն վերջին օրերին ակտիվություն են նկատում:

Կնոջ խոսքով՝ հատկապես գիշերային ժամերին են նկատում թշնամու տեխնիկայի շարժը, քանի որ սարերի վրա երթևեկող մեքենաների լույսերն ավելի պարզ են երևում:

«Արդեն 3 օր է՝ մեր գյուղի ուղղությամբ թշնամու շարժն ակտիվացել է: Կոնկրետ երեկ էլի ուժեղ շարժ կար, երեխեքն էլ էին նկատել: Մեքենաների գնալ-գալը պարզ տեսնում ենք, երևի բան-ման են հանում սարերի վրա, ժամը 21:30-ից շարժն ակտիվանում է, երևում է, թե քանի «Ուրալ» բարձրացավ, քանի հատ իջավ»,- ասաց Կութի բնակիչը:

Նրա խոսքով՝ շատ են ուզում իրենց անհանգստությունների վերաբերյալ հարցեր ուղղել պաշտոնատար անձանց, բայց դրա հնարավորությունը չունեն, քանի որ գործող իշխանությունը միայն ընտրությունների ժամանակ է հիշել 2020 թվականից հետո սահմանամերձ դարձած Կութ գյուղի բնակիչներին:

«Պաշտոնյաներից մարդ էլ չի եկել մեր գյուղ, սրանից մի շաբաթ առաջ Կարմիր խաչի գրասենյակից են եկել-գնացել, գյուղի անապահով և բազմազավակ ընտանիքներին գումար հատկացրել, թե չէ՝ պատգամավոր, նախարար, մեր գյուղ չեն եկել: Պաշտոնյաներ չեն գալիս, բայց մեր գյուղի ղեկավարը լավ աշխատում է, ամեն քայլափոխին զգոն է, մեր կողքին կանգնած է:

Մենք շատ ենք ուզում, որ իշխանության ներկայացուցիչները գան-գնան, հետաքրքրվեն, տեսնեն, որ թեկուզ թշնամին մեր գյուղի վերևում դիրքավորված է, բայց այստեղ մարդիկ են ապրում, ճիշտ է՝ բնակիչները քիչ են, բայց ապրում են: Եթե մենք մեր գյուղը՝ սահմանը լքենք, կողքի գյուղը լքի, թուրքը մինչև Երևան հասնելու է, ո՞նց կլինի: Մենք միայն խաղաղություն ենք ուզում, որ մեր տներում ապրենք, չենք ուզում եսիմ ինչ ճոխ տան մեջ ապրենք, եսիմ ինչեր ունենանք, ցամաք հաց ուտենք, բայց մեր տանը լինենք, մեր գյուղում խաղաղ ապրենք»

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am