Անմեղսունակության կանխավարկած կամ ստորության նոր արարը․ Հայկ Դեմոյան

Հայկ Դեմոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Անմեղսունակության կանխավարկած» հասկացություն իրավական առումով գոյություն չունի, բայց ամեն օր ավելի ու ավելի ենք համոզվում, որ այն կարելի է կիրառել ժամանակակից հայ իրականության մեջ:

Վերջերս հերթական տրագիկոմեդիան խաղարկվեց Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Շատերին Նիկոլի գործակալական տեքստերն այլևս չեն զարմացնում, բայց շարունակում են զայրացնել: Դեկտեմբերի սկզբներին հրապարակ նետվեց հերթական տխմարությունը` «Արևմտյան Հայաստան» եզրույթը հակադրելով «Արևմտյան Արդրբեջան» արհեստածին մոգոնվածքին:

Հիշում եք չէ՞, թե ինչ հիմնավորում տվեց արդեն սափրված ՆՓ-ն. եթե ասում եք Արևմտյան Հայաստան, ապա ադրբեջանցիներն էլ իրավունք ունեն Հայաստանի տարածքը «Արևմտյան Ադրբեջան» անվանել:

Հիմա կարևոր մի հարց

Ինչու՞ հանկարծ Փաշինյան Նիկոլը որոշեց անդրադառնալ այդ երկու հասկացություններին, այդ կերպ փորձելով արդարացնել ադրբեջանական հակահայ քարոզչության խոսույթներն ու ձևակերպումները:

Պարզ բացատրությունը հետևյալն է.

2023 թ. նոյեմբերին ֆեյսբուքյան գրառումով ահազանգել էի, որ Գիտությունների ազգային ակադեմիայի երկու գիտաշխատողներ՝ Լուսինե Խառատյանն ու Արսեն Հակոբյանը արտասահմանյան դրամաշնորհով և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների ՀԿ-ի աջակցությամբ հրատարակության էին պատրաստել Հայաստանի տարածքում ադրբեջանական ժառանգությանը նվիրված մենագրություն: Այդ մենագրությունը տպագրության էր երաշխավորել ՀՀ ԳԱԱ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գիտխորհուրդը: Ազգագրագետներ Հրանուշ Խառատյանին և Հարություն Մարությանին մեղադրել էի շինծու «թավշյա հեղափոխությանը» և Բաքվի «Արևմտյան Արդրբեջան» նախագծին սպասարկելու մեջ, հաշվի առնելով, որ վերջիններս այդ գիրքը տպագրության երաշխավորներն ու աջակցողներն էին:
Պատասխանը չուշացավ. Հարություն Մարությանը քաղաքացիական դատարանին հայցադիմում ներկայացրեց իմ դեմ, պահանջելով, որ ես ներողություն խնդրեմ իրենից վիրավորանքի համար: Ուշադրություն դարձրեք, որ հայցադիմումը ներկայացնում է միայն Հ. Մարությանը, առանց Հ. Խառատյանի: Պատճառները կհասկանաք ստորև շարադրված տեքստից:

Դատական նիստերին Հ. Մարությանն այդպես էլ չներկայացավ, չնայած դիմել էի դատարանին որպես վկա բերման ենթարկելու և իմ հարցերին պատասխան համար, առանց որի հնարավոր չէր լինի օբյեկտիվ վճիռ ներկայացնել:

Դեկտեմբերի 9-ին, հինգ օր ուշացումով, դատավոր Լիլիթ Սաղոյանը կայացնում է վճիռ, որի համաձայն ես պետք է ներողություն խնդրեմ Հարություն Մարությանին՝ վերջինիս վիրավորելու համար: Մեկ անգամ էլ կրկնեմ, որ իմ մեղադրանքի երկու համատեքստերը հակասահմանադրական ու հակապետական գործողությանն աջակցելն է ու Հայաստանի Հանրապետության ռազմավարական անվտանգության դեմ սպառնալիք ստեղծելն է (ականջդ կանչի ԱԱԾ):

Դատավոր Սաղոյանին չշտապենք գրանցել «Արևմտյան Ադրբեջանի» դատաիրավական համակարգի No. 1 դատավորի համարի տակ: Կարծում եմ, որ նա դեռ ժամանակ ու հնարավորություն կունենա մեղա գալու և իր որոշման խայտառակ բնույթը վերլուծելու համար, քանի որ իր թեթև ձեռքով ստեղծվել է խիստ վտանգավոր նախադեպ, որի հետևանքները շատ ծանր են լինելու:

Հիմա միամիտ հարց.

Ի՞նչ եք կարծում, դատավոր Լիլիթ Սաղոյանն արդյոք ռիսկի կդիմեր ու դատարանի դահլիճում կցուցադրեր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր Կարապետ Բադալյանի կնոջ՝ Լուսինե Խառատյանի պատկերով ադրբեջանական հակահայկական տեսանյութերը և վճիռ կկայացներ այդ աղաղակող փաստերը հաշվի առնելով: Պատասխանը միանշակ է՝ ՈՉ: Նա ուղղակի կհեռացվեր զբաղեցրած պաշտոնից՝ Նիկոլ Փաշինյանի իշխանազավթման հակապետական ծրագիրը սպասարկած Խառատյան ընտանիքի դեմ դուրս գալու համար:

Հարություն Մարությանն ու ադրբեջանական հակահայ քարոզչությանը նպաստող Լուսինե Խառատյանի մայրը՝ Հրանուշ Խառատյանը, ի թիվս երկու տասնյակ այլ գիտաշխատողների, ովքեր հանդիսանում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գիտխորհրդի անդամներ, տպագրության երաշխավորելով Լուսինե Խառատյանի ու Արսեն Հակոբյանի կազմած գիրքը, լրջորեն վտանգել են ՀՀ անվտանգությունը, ի մասնավորի տեղեկատվական անվտանգությունը: Լուսինե Խառատյանի ու Արսեն Հակոբյանի տպագիր նյութերն ու դասախոսություններն իսկական երկնքից թափված մանանա են ադրբեջանական հակահայ քարոզչության համար և իզուր չէ, որ բերված տեսանյութերում ադրբեջանական լրագրողները հղում տալով Լուսինե Խառատյանին՝ կեղծարար են համարում ԲՈԼՈՐ հայ պատմաբաններին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյանի՝ Արևմտյան Ադրբեջանի ձևակերպումն արդարացնելու փորձն ընդամենը ծխածածկույթ էր՝ դատական նման վճռի համար, որը, ինչպես նշեցի, հրապարակվեց այդ հայտարարությունից օրեր անց:

Ի՞նչ անել

Այս խայտառակ ու ստոր պատմության մեջ գլխավոր պատասխանատուն Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն է: Ուշադրություն դարձրեք, որ ակադեմիայի նախագահին ու փոխնախագահին ադրբեջանական հեռուստատեսություն տեսանյութերը տրամադրումից հետո, որտեղ երևում է ակադեմիայի գիտաշխատող Լուսինե Խառատյանը, նախագահությունը հարմար բացատրություն չգտնելով, պատասխանելու պահանջը ներկայացրել էր Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանին, որի տեքստից պարզ էր դառնում, որ դրա ոչ մտքերը, ոչ էլ մելանը իրենը չեն, այլ Հրանուշ Խառատյանինն են, ամենայն հավանականությամբ դատավոր փեսայի կողմից խմբագրված:

Գիտությունների ակադեմիան առաջին անգամ չէ, որ ներքաշվում է հակապետական ու կոռուպցիոն ծրագրերի մեջ, ուստի հաշվի առնելով եթերում հնչեցված իմ զգուշացումը, առ այն որ դատական նման վճռի դեպքում կթիրախավորվի ու պատասխանատվության կկանչվի գիտությունների ակադեմիայի նախագահությունը, վերջնաժամկետ եմ նշանակում մինչև դեկտեմբերի 25-ը՝ հանրային ձևաչափով Ակադեմիայի գիտաշխատողներ Լուսինե Խառատյանի ու Արսեն Հակոբյանի տպագրած գրքի, դասախոությունների, դրանց հետևանքների, ինչպես նաև Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի երաշխավորման կապակցությամբ պաշտոնական դիրքորոշում հայտնելու համար:

Հակառակ պարագայում Գիտությունների ազգային ակադեմիայի դեմ կսկվի իրավական գործընթաց՝ հակապետական գործունեության և թշնամի երկրի քարոզչությանը նպաստելու մեղադրանքներով:

Գրառումս նվիրում եմ 2018 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում խայտառակ կոռուպցիոն ճանապարհով ազգագրագետ Հարություն Մարությանին ընտրած ակադեմիկոսներ Աշոտ Մելքոնյանին ու Ռուբեն Սաֆրաստյանին

Ստորև ներկայացնում եմ ադրբեջանական հակահայ տեսանյութերից մի քանիսը՝ Լուսինե Խառատյանին տրված հղումներով»:

 

դիտվել է 363 անգամ
Լրահոս
«Լա՞վ ես լսում՝ քեզ այդ քայլը չեն ներելու․ նույնիսկ Պապիկյանը քեզ դուրս շպրտեց»․ Նաիրա Գևորգյան (video) Գագիկ Ծառուկյանի մայրը հանգիստ չի մնում, նա այնպիսի կին է, որ․․․ Խոսրով Հարությունյան (video) Պայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել է Լավ է՝ Արեգա Հովսեփյանին չասացիք՝ ինչո՞ւ Ստեփանակերտի բենզալցակայանում չէիք, որ զոհվեիք. Գրիգորյան (video) Ի՞նչ կապ ունի ԱԱԾ-ն Վերաքննիչ դատարանի որոշումների հետ (video) ԱԺ «բարեկիրթ զոնը»․ օրենքը փոխարինվում է «ասողի» քմահաճույքով Զարուհի Փոստանջյանը «նեղը գցեց» ոստիկաններին (video) Ի՞նչ իրավունքով եք մեր ամեն ելույթից հետո մեկնաբանություն թողնում․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ականներին (video) «Այ գետնաքա՛րշ, դու ո՞նց համարձակվեցիր այդպիսի հարց տալ արցախցի կնոջը»․ մանկավարժը պոռթկաց (video) Վերին Լարսում ուղևորահոսքի ռեկորդ է գրանցվել Հիշեցնե՞մ՝ ինչ էին ասում Ռուբինյանը, Կոնջորյանը․․․ Արամ Վարդևանյանը՝ ԱԺ լարված իրավիճակից հետո (video) «Գնել Սանոսյան, տղեդ էդ ո՞նց հիվանդ դարձավ, որ բանակ չի կարող գնալ»․ պահեստազորի փոխգնդապետ (video) Շտապ պետք է ճշտել՝ ինչ են արել Նիկոլի հետ բանտում, որ ինքը․․․ Շողեր Մաթևոսյան (video) Ազգային ժողովի ղեկավարությունը խախտում է կանոնակարգը. Լևոն Քոչարյան Կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ «Ներողություն, Նիկոլը տվող ա․․․ տեսնենք՝ ոնցա՞ տակից դուրս գալու»․ քաղաքացի (video) «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Աշխատում է շատ պարզ սխեմա «Ծայրահեղ անբարոյական քայլի եք դիմել»․ Նինա Կարապետյանցը՝ իշխանությանը (video) Մենք կործանվում ենք, հասկացե՛ք․․․ Աննա Մայիլյան (video) Արարատի մարզի գյուղերից մեկում շտապօգնության բժիշկները հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինը Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը Արեգա Հովսեփյանի հենց այս ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, ՊՊԾ աշխատակիցները մտան ներս (video) Ֆրանսիան երկու իրանցի դիվանագետի արտաքսելու որոշում է կայացրել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 26 վագոն ցորեն կուղարկվի Հայաստան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am