ԱՄՆ-ի զինամթերքի պաշարները և Իրանի պատերազմը․ ինչ են հայտնում Reuters-ի աղբյուրները․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը գրում է․

«Իրանի հետ հինգ ամիս տևած պատերազմի ընթացքում, ԱՄՆ բանակը զգալիորեն սպառել է բարձր ճշգրտության հեռահար հրթիռների իր պաշարները։ Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել են իրավիճակին ծանոթ իր աղբյուրները։ Այն մտահոգություն է առաջացրել ԱՄՆ ԶՈւ պատրաստվածության հարցում՝ ապագա հակամարտություններին արձագանքելու տեսանկյունից։

Խոսքը նախևառաջ «երկիր-երկիր» տիպի տակտիկական հրթիռների՝ Army Tactical Missile Systems (ATACMS) և Precision Strike Missile (PrSM) մասին է։ Reuters-ի աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ն օգտագործել է այդ սպառազինության «գրեթե ողջ» առկա պաշարը։ Այս հեռահար զինամթերքը համարվում է ամերիկյան զինանոցի կարևորագույն բաղադրիչներից մեկը, քանի որ հնարավորություն է տալիս անվտանգ հեռավորությունից իրականացնել բարձր ճշգրտության հարվածներ։
Նշենք, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրված ATACMS հրթիռները կարևոր դեր են ունեցել պատերազմում՝ թույլ տալով ուկրաինական ուժերին խոցել թիրախներ Ռուսաստանի տարածքում։ Իսկ PrSM-ը նոր սերնդի հրթիռ է՝ ավելի մեծ հեռահարությամբ և ժամանակակից հնարավորություններով, որն աստիճանաբար պետք է փոխարինի ATACMS-ին։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ մեկ միլիոն դոլարից ավելի արժողությամբ այս հրթիռները կարևոր նշանակություն կունենան մեծ մասշտաբի հնարավոր հակամարտության դեպքում։ Սակայն նրանք մտահոգություն են հայտնել, որ պատերազմի ձգձգման պայմաններում, հրթիռների պաշարների նվազումը կարող է սահմանափակել պոտենցիալ հակառակորդներին զսպելու ԱՄՆ-ի հնարավորությունները։
Reuters-ի հարցմանն ի պատասխան՝ Սպիտակ տունը տարածել է նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, նշելով՝ «Միացյալ Նահանգներն ունի շատ ավելի մեծ քանակությամբ զինամթերք, քան աշխարհի ցանկացած այլ երկիր։ Եվ շատ ավելին, քան մեզ անհրաժեշտ է»։
ATACMS, PrSM և THAAD հակահրթիռային համակարգեր արտադրող Lockheed Martin ընկերությունը չի պատասխանել զինամթերքի պաշարների համալրման մասին Reuters-ի հարցմանը: Նույն կերպ չի արձագանքել նաև Raytheon ընկերությունը, որն արտադրում է Tomahawk թևավոր հրթիռները և Patriot հակահրթիռային համակարգը։
Միևնույն ժամանակ, Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելը Reuters-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի բանակն աշխարհում ամենահզորն է և ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է նախագահի որոշմամբ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում առաջադրանքներ կատարելու համար։
Գործակալության տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում զինամթերքի առկա պաշարների վերաբերյալ տվյալներն ակտիվորեն քննարկվել են ԱՄՆ դաշնային կառավարությունում։ Նախագահ Թրամփի վարչակազմում ակտիվ քննարկումներ են ընթացել այն մասին, թե որքան ժամանակ Վաշինգտոնը կկարողանա շարունակել հարվածներ հասցնել Իրանին՝ առանց զինամթերքի պաշարները համալրելու։
Reuters-ի երկու աղբյուրների խոսքով՝ վերջին շաբաթների ընթացքում ռազմական ղեկավարությունը բազմիցս զգուշացրել է պաշտպանական սպառազինության, այդ թվում՝ Patriot համակարգի հրթիռների պաշարների նվազման մասին, որոնք օգտագործվում են հիմնականում բալիստիկ հրթիռների ոչնչացման համար։
Նախորդ շաբաթ, մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին, որ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Իրանի դեմ նոր լայնածավալ ռազմական գործողությունից նաև այն պատճառով, որ ռազմական խորհրդականները նրան նախազգուշացրել էին զինամթերքի պաշարների նվազման մասին։ Սակայն ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը կտրականապես հերքել է այդ տեղեկությունները՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգներն ունեն բավարար սպառազինություն, Իրանի դեմ գործողությունները շարունակելու համար։
Մի քանի օր առաջ, Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը (CSIS), հրապարակել է զեկույց, ըստ որի՝ 2026թ. փետրվարից հուլիս ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ն սպառել է Patriot համակարգի հրթիռների պաշարների շուրջ 65%-ը։ Բացի այդ, պատերազմի մեկնարկի համեմատ, THAAD հակահրթիռների քանակը նվազել է շուրջ 38%-ով՝։
Reuters-ին չի հաջողվել ծանոթանալ պաշտոնական տվյալներին, այնուամենայնիվ, գործակալությունը նշում է, որ իր երկու աղբյուրները հաստատել են CSIS-ի վերոնշյալ գնահատականները։
Բացի այդ, աղբյուրներից մեկի խոսքով՝ պատերազմի սկզբից ի վեր, ԱՄՆ-ն օգտագործել է Tomahawk թևավոր հրթիռների համաշխարհային պաշարի գրեթե կեսը։
Նշենք, որ Tomahawk-ը ԱՄՆ ռազմածովային ուժերի հիմնական հեռահար հարվածային սպառազինությունն է։ Այդ հրթիռներն արձակվում են կործանիչներից, հածանավերից, սուզանավերից և արդեն երկար տարիներ հնարավորություն են տալիս խոցել լավ պաշտպանված թիրախներ՝ առանց օդաչուների կյանքը վտանգելու։

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի մերժվել է Ներկայիս մեր տխուր իրականության պատճառներից մեկը Իրանի խորհրդարանում հաստատել են Հորմուզի նեղուցով անցնելու ծառայությունների դիմաց նավերից գանձումը Սարսափելի զարգացումներ Տիգրանաշենի շուրջ․․․ Հայաստանը մի անելիք ունի․․․ (video) Իսրայելը արգելել է Եվրախորհրդարանի երկու շվեդ պատգամավորի մուտքը երկիր Ո՞նց ես հանձնում Տիգրանաշենը․․․ քարտեզով ցույց եմ տալիս՝ որ գյուղերն են հայտնվելու թիրախում․ Թաթոյան (video) Զանգեզուրի միջանցքի նախագիծը Ադրբեջանի տարածքում ակտիվորեն իրականացվում է. Ալիև #ՀԻՄԱ․ Զոհերի սարսափելի թիվ․․․ Նիկո՛լ, սա է քո աղետաբեր խաղաղությունը․ Ռոբերտ Մարգարյան (video) Իրանը և Թուրքիան պատրաստվում են նոր երկաթուղային կապ կառուցել․ մանրամասներ Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են ամերիկյան գործարանին Իրանն անակնկալ է պատրաստել․․․ բալիստիկ հրթիռները կկիրառվեն հենց այդ պահին (video) Իրանի հետ կապ ունեցող հաքերները շարքից հանել են Մեծ Բրիտանիայի փոքր էլեկտրակայանը Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Վեհափառին․ «Մեր արժեքները, հավատքն ու Եկեղեցին հարատև են» The Sunday Times․ Եվրոպան կարող է կրճատել Ուկրաինային օգնությունը պառակտման պատճառով «Շարքային զինծառայողի կյանքը պետք է արժեք ունենա հրամանատարական կազմի համար». իրավապաշտպան Ո՞ր թիմը կդառնա Ա Սերիայի չեմպիոն․ առաջնության ֆավորիտները Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Վեհափառին․ «Մեր արժեքները, հավատքն ու Եկեղեցին հարատև են» Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրի Գեղարդավանք. Սուրբ Պատարագ և հոգեհանգստյան կարգ Բագրատ Սրբազանի հոր հանգատության համար Երևան-Սևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2101»-ն ու «ՎԱԶ 2121»-ը, վերջինը կողաշրջվել է Դատավոր Գարիկ Աբելյանը ծեծված ոստիկանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց․ «Իշխանություն» Ջնջիր համարս. Զլատանն ու Գվարդիոլան՝ Հալանդի անսպասելի կերպարանափոխության մասին Մի՛ եղեք միայն կյանքի սպառողները․ եղե՛ք կյանքի արարողները․ Մասյացոտնի թեմի առաջնորդը՝ երիտասարդներին Փրկարարները մարել են Գայի պողոտայում բռնկված ավտոմեքենայի հրդեհը Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ ծեծկռտուքից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն քրգործ է հարուցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am