Ադրբեջանի կեղծիքն Ամբերդի վերաբերյալ․ «Գեղարդ» հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ հավակնությունների քաղաքականության շրջանակում Իլհամ Ալիևն ադրբեջանցի գիտնականներին հանձնարարել էր ուսումնասիրել և աշխարհին ներկայացնել «Արևմտյան Ադրբեջանը»։ Մասնավորապես, նա հայտարարել էր, որ «Արևմտյան Ադրբեջանը պատմական ադրբեջանական երկրամաս է, իսկ քաղաքների ու գյուղերի անվանումներն ադրբեջանական ծագում ունեն»։Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։

«Օգտակարը» հաճելիի հետ համատեղելով՝ ադրբեջանցի գիտնականները մեծ եռանդով անցել են Ալիևի հանձնարարությունը կատարելու և հատկացվող ֆինանսական միջոցները յուրացնելու գործին։ Ընդ որում` կարևոր չեն հիմնավորումները, պատմական աղբյուրներն ու օբյեկտիվությունը։

Սխեման աշխատում է հետևյալ կերպ․ «հետազոտության» համար անհրաժեշտ է ընտրել ՀՀ տարածքում գտնվող պատմամշակութային որևէ օբյեկտ, անվանել այն աղվանական կամ թյուրքական, ասել, որ հայերը յուրացրել են դա, և նյութը պատրաստ է, գումարն էլ՝ յուրացված։

Նման օրինակներից է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ա․ Բաքիխանովի անվան Պատմության ու ազգաբանության ինստիտուտի աշխատակից Ֆաիկ Իսմայիլովի հոդվածը ՀՀ Արագածոտնի մարզում գտնվող Ամբերդ ամրոցի մասին, որը հրապարակել է Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը։

Ավելորդ է նշել, որ հոդվածը կառուցված է կեղծ և անտրամաբանական պնդումների վրա։ Այն սկսվում է նախաբանով, որում նկարագրվում է, որ ժամանակին թյուրքական ժողովուրդները պաշտում էին երկնային աստվածություններին և հետևաբար ձգտում էին իրենց ճամբարները կառուցել բարձրադիր վայրերում։ Եվ քանի որ Ամբերդն էլ բարձրադիր վայրում է կառուցված, ուրեմն այն աղվանական ճարտարապետության նմուշ է (ժամանակակից ադրբեջանական պատմագրությունը փորձում է ադրբեջանական անցյալի մեջ միաձուլել թյուրքական և աղվանական բաղադրիչները)։

Ինչ վերաբերում է Ամբերդի տարածքում 11-րդ դարում հայ իշխան Վահրամ Պահլավունու կառուցած Վահրամաշեն Կաթողիկե եկեղեցուն, ապա, ըստ ադրբեջանցի գիտաշխատողի, այն նման է Գանձասարի եկեղեցուն։ Ըստ Իսմայիլովի տրամաբանության՝ քանի որ հայկական Գանձասարը նույնպես «աղվանական» է և նման է Վահրամաշեն եկեղեցուն, վերջինս էլ նույնպես «աղվանական» է։ Եկեղեցու պատերի հայերեն գրությունների առկայությունն էլ իր «բացատրությունն» ունի․ «հայերը դրանք ավելացրել են 20-րդ դարի սկզբին՝ ամրոցը յուրացնելու նպատակով»,- ասում է ադրբեջանցի հեղինակը։

Եվ երրորդ «փաստարկը»՝ 11-րդ դարում` Պահլավունիների օրոք, կառուցված բաղնիքը 20-րդ դարում ստեղծված «Ադրբեջանի բաղնիքային ճարտարապետության յուրահատուկ տիպիկ օրինակներից մեկն է»։

Իրականում Ամբերդ ամրոցն՝ իր հարակից շինություններով, ո՛չ ադրբեջանական է, ո՛չ թյուրքական (չնայած որոշ ժամանակ գտնվել է սելջուկյան տիրապետության տակ), ո՛չ էլ աղվանական։

Ամբերդի հիմնադրման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ: Որոշ գիտնականներ այն վերագրում են կիկլոպյան, ոմանք էլ` ուրարատական և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններին: Պեղումների և պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է 10-13-րդ դարերով:

Ըստ պատմական աղբյուրների՝ Ամբերդի շինարարությունն սկսվել է 7-րդ դարում Կամսարական իշխանների կողմից: 10-րդ դարում այն պատկանել է Պահլավունի իշխաններին և եղել Բագրատունյաց թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից մեկը։ Ամրոցին էր վերապահված Անի քաղաքի պաշտպանական համակարգի պատասխանատու դերերից մեկը:

Հետագայում Ամբերդն անցել է Զաքարյաններին, այնուհետև Վաչուտյանների օրոք դարձել է այդ իշխանական տան վարչական կենտրոնը:

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցն ընդգրկում է ճարտարապետական հետևյալ կառույցները՝ միջնաբերդը կամ իշխանական դղյակը և դղյակի մուտքը, պարիսպները, Արքաշենի և Ամբերդաձորի դարպասները, Կաթողիկե Վահրամաշեն եկեղեցին (1026 թ.), մատուռը, ձիթհանը, խմելու ջրի ցանցն ու ջրամբարները, բաղնիքը (10-11-րդ դդ.), գաղտնուղիներն ու ամրոցի ներսում այլ շինություններ:

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Ի՞նչ է կանխատեսել Վանգան 2025-ի համար Երևանում գիշերն այրվել է «Kia Forte»-ն Երևանում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն և «Nissan»-ը Ելքը, հաստատ, խաբեբաների ու հայհոյախոսների միջոցով չէ. Արա Պողոսյան Արշակ Կարապետյանին բերման չեն ենթարկել Ռուսաստանի Դաշնության Ոստիկանություն, այլ հրավիրել են զրույցի «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր Ինչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերն ու առաջիկա օրերին Երևանում վերելակը մոտ 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է․ կա տուժած Վեհափառն իր զորակցությունն է հայտնել արցախցի ընտանիքներին ներկայիս դժվարին պայմաններում Հունաստանում ձերբակալվել է Ալիևի զարմուհին Նորից ժամը 12:00-ին կգամ Եռաբլուր, խաբելու ինքս ինձ, որ քեզ հետ եմ նշում հերթական 366-րդ օրը. Կարին Տոնոյան Ոչ բարեկամ երկիրների միակողմանի պահանջները կվտանգեն ՀՀ անկախությունը և անվտանգությունը․ Արամ Ա Հութիները հիպերձայնային հրթիռ են արձակել Բեն Գուրիոն օդանավակայանում․ Al Masirah Չհանդուրժենք խաղաղության մասին անվերջ ճամարտակող իշխանազավթների, նրանք չունեն ամոթ, պատիվ և հայրենիք. Սերժ Սարգսյան Կարևորագույն հարցն Արցախի պահպանությունն է, ինչպես ուզում են, թող մեկնաբանեն․ Արցախի թեմի առաջնորդ Երևանում «BMW»-ն բախվել է գովազդային սյանը, ապա լիցքավորման սարքին և կողաշրջվել․ կա վիրավոր Բաքուն և Անկարան լուրջ չեն ընդունում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի նախազգուշացումները փորձագետ ԱՄՆ-ից Հայաստանին դուրս են թողել էներգետիկ նախագծերից. 168.am Եկեղեցի-իշխանություն հարաբերություններն այսօր հաճախ հայտնվում են առճակատման կենտրոնում. Սյունյաց թեմի առաջնորդ Նոր տարվա շեմին ենք անհանգիստ սրտով, հայրենիքը տակավին անվտանգային լուրջ մարտահրավերների առջև է Վթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Բաց նամակ մեր երկրի ցավոք առաջնորդիկին. Դավիթ Ամալյան Եվրոպական երկրներում արգելափակվել են ռուսական լրատվամիջոցների հեռագրային ալիքները. Զախարովա Վստահ եմ՝ տեսանելի ապագայում կարող ենք շտկել մեր պետության մեջքը․ Ռոբերտ Քոչարյան Եկեք դիմավորենք 2025 թ․ որպես նոր պայքարի մեկնարկ, անտարբեր մի մնացեք ձեր ազգի ճակատագրի նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am