«Միասին» շարժումն առաջարկել է խորհրդարանական ընդդիմությանն առաջադրել Էդգար Ղազարյանի թեկնածությունը

«Միասին» շարժման խորհրդի վերջին նիստում քննարկվել է ՀՀ ՄԻՊ թեկնածուի պաշտոնում առաջադրել շարժման անդամ Էդգար Ղազարյանի թեկնածությունը, որի համար երեկ նամակով դիմել են ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Էդգար Ղազարյանը։

«Քննարկման մասնակիցների համար անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված նման անտարբեր վերաբերմունքը ՀՀ կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ ՄԻՊ-ի նկատմամբ, այն էլ այս ժամանակաշրջանում, երբ Արցախում ապրող մեր 120.000 հայրենակիցները, որոնք նաև ՀՀ քաղաքացու անձնագիր են կրում, ցեղասպանության վտանգի առաջ են, ըստ ՀՀ վարչապետի, նրանց իրավունքների զանգվածային ոտնահարում է տեղի ունենում և ՀՀ-ում»,- ասաց նա։

Ղազարյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ երկուշաբթի ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կքննարկեն և կհայտնեն իրենց դիրքորոշումը։ Նրա կարծիքով՝ մերժելու դեպքում տրամաբանական կլինի, եթե ԱԺ խմբակցությունները մեկ այլ թեկնածու ունենան։

Ի դեպ, ամենևին էլ պարտադիր չէ, որ երկու խմբակցությունները միաժամանակ առաջադրեն թեկնածությունը, կարող են նաև առանձին առաջադրել։
Նշենք, որ ավելի քան 1 ամիս է ՀՀ ՄԻՊ պաշտոնը թափուր է։ Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո Աժ 3 խմբակցություններից որևէ մեկը, օրենքով սահմանված ժամկետներում, որևէ մեկի թեկնածությունն այդ պաշտոնում չի առաջադրել։

դիտվել է 687 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am