Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք

Չեմ կարող լռել — կոկորդս սեղմվում է։
1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանցի դահիճները կոտորած կազմակերպեցին Մարաղա հին հայկական գյուղում։
Մոտ հարյուր մարդ — կանայք, երեխաներ, ծերեր — դաժանաբար սպանվեցին։ Սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին։
Մարաղան պարզապես ողբերգություն չէ։ Դա այն սահմանագիծն է, որից հետո հայերը որոշեցին՝ այլևս չեն թողնելու, որ իրենց անպատիժ կոտորեն։


Անցել է ընդամենը 34 տարի։

Եվ այսօր գտնվել են մարդիկ հայկական «-յան» ազգանուններով (կներեք բայց այդ մարդկանց ազգությամբ հայ անվանելը չի ստացվում), ովքեր պատրաստակամությամբ ոտնահարում են Մարաղայում սպանված երեխաների արյունը և մեկնում Բաքու՝ «խաղաղություն կառուցելու» նրանց հետ, ովքեր այդ երեխաներին սպանել են։

Ամեն ինչ, իհարկե, փաթեթավորված է գեղեցիկ բառերով — «քաղաքացիական հասարակություն», «երկխոսություն», «խաղաղ նախաձեռնություններ»։
Բայց հայկական ազգանուններով մարդիկ (որոնք մեկնել են Բաքու) չեն կարող չիմանալ , որ իրենց «ազերի զրուցակիցների» մեջ են նաև նրանք, ովքեր մասնակցել են Արցախի շրջափակմանը 2023 թվականին։
Նրանք, ովքեր գիտակցաբար սովի էին մատնում հայ կանանց և երեխաներին։
Եվ ահա նրանց մոտ — սեղանի շուրջ, հանդիպումների, զրույցների — գնում են մարդիկ հայկական ազգանուններով։
Ինչի՞ մասին եք խոսելու նրանց հետ։
Այն մասին, թե ինչպես էին ռմբակոծում Ստեփանակերտը — նրանց իսկ ուրախ բացականչությունների ներքո՞
Գնդակահարված հայ գերիների՞ մասին։
Կազանչեցոց տաճարի ավերմա՞ն մասին։
Թե ինչպես ռումբերի տակ բռնի արտաքսում էին հայերին՝ միաժամանակ պայթեցնելով վառելիքի պահեստը, որպեսզի կրակի մեջ այրվեն հարյուրավոր արցախցինե՞ր։
Թե՞, գուցե, հագեցած սեղանի շուրջ կքննարկեք, թե ինչպես ավելի հարմար ջնջել Հայաստանը քարտեզից և վերածել այն «Արևմտյան Ադրբեջան»-ի։
Ես չգիտեմ ։
Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք, թե չեք հասկանում, թե ում հետ գործ ունեք։
Բաքվում «խաղաղությունը» հասկանում են պարզ՝ Հայաստանը չպետք է գոյություն ունենա որպես պետություն։ Եվ դուք չեք կարող սա չիմանալ։
Այդ դեպքում ինչո՞ւ գնացիք այնտեղ հենց ապրիլի 10-ին։
Մարաղայի հիշատակի օրը։
Արյան օրը։
Սա այլևս միամտություն չէ։
Սա ընտրություն է։
Եվ ժողովուրդ ջան մի՛ հարցրեք նրանցից բացատրություններ։
Պարզապես հիշեք նրանց դեմքերը։
Եվ արեք ձեր եզրակացությունները։

Արման Աբովյան

 

դիտվել է 622 անգամ
Լրահոս
Տարադրամի փոխարժեքներն այսօր Հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը. Տիիգրան Ջրբաշյան ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան «Հիմարնե՛ր, խաղեր չտաք, Ռուսաստանը ձեզ չի հանդուրժելու». Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Անահիտ Ավանեսյա՛ն, դու Աստծուց գոնե վախ ունե՞ս․․․ մարդիկ մա*անում են, եթե․․․»․ Վահե Մովսիսյան (video) Ինչո՞ւ ՔՊ–ին վերաբերող հրապարակումներ չեղա՞ն. հարց Գալյանին (video) 58 հազար քաղաքացիներ տուժել են, որովհետև… Օրբելյանի պատկերավոր ելույթը՝ ՍԴ-ում (video) Ես ո՛չ դրա 10․000 թոշակն եմ ուզում, ո՛չ էլ ասֆալտը․ հայրենիքս եմ ուզում, հայրենիքս․ հարցում (video) Ռուսաստանից նոր ծանր պատժամիջոցներ են սպասվում․ ինչպես են խաբում ժողովրդին․ Հայկ Ֆարմանյանը՝փաստերով (video) «Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ «Սատանի կամրջի» մոտ ինքնաթափը կողաշրջվել է երկաթուղային գծերի վրա «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր․ yerevan.today Ձուկ չեն արտահանել, բայց 2 ընկերություն ռուսական պատժամիջոցների տակ է հայտնվել․ «Ազատություն» «ՀայաՔվեն» պահանջում է անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Դեռ լույսը կարգին չբացված` ներխուժում են մարդկանց տներ, որտեղ կան ընտանիքի անդամներ. «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ կան Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Քաղաքապետարանն անհիմն պարզաբանում է տվել Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է Հազարամյակների բարեկամությունը չի նշանակում ցմահ ընդհանուր շահեր Ծրարներն այնքան թափանցիկ են եղել, որ հնարավոր է եղել տեսնել` ում է ընտրել ընտրողը. ԲՀԿ ներկայացուցիչ (video) Վերադարձրե՛ք ընտրողների ձայները. այստեղ ԲՀԿ-ի հարցը չէ. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ-ում (video) Արտահանվել է մոտ 3,5 անգամ ավելի քիչ ծիրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am