Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևի կռահեցիք, որ վերնագրում նշվածը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած ՔՊ-ին: Նրանք առիթ-անառիթ կոկորդ են պատռում, թե՝ «65 տոկոս ձայն ունենք», «սահմանադրական մեծամասնություն ենք ստանալու», «ընդդիմությունը պարտվելու է» և այլն...

Դե, հասկանալի է, որ այդ ամենն առաջին հերթին ուղղված է իրենց՝ արդեն իսկ բավականին կասկածներ ունեցող «շարքերին», ինչպես նաև դեռևս «նիկոլական» մնացած փոքրաթիվ զանգվածին: Բայց այստեղ մի քանի հարց է առաջ գալիս: Լավ, եթե այդքան վստահ եք, էլ ինչո՞ւ եք օրնիբուն դրա մասին գոռգոռում: Իր ուժերի վրա վստահը րոպեն մեկ դրա մասին բարձրաձայնելու անհրաժեշտություն չունի: Հա, ու երբ վայրկյանը մեկ սկսում եք դրա մասին գոռալ, հիշեցնում եք անտառով անցնող Քաջ Նազարին, որն ինչքան խորանում էր անտառի մեջ, այնքան ձայնն ավելի էր գլուխը գցում...

Ինչ վերաբերում է նախօրեին «Ընտրական օրենսգրքում» կատարված կամայական միջամտությանը, ապա դա կրկնակի խայտառակություն է: Նախ՝ ինքնին խայտառակություն է, որ նման կարևոր փաստաթղթում փոփոխություն կատարվում է հապճեպորեն, առանց քաղաքական կոնսենսուսի, միակողմանիորեն, իշխող հակաժողովրդավարական ռեժիմի քմահաճույքով: Կրկնակի խայտառակություն է, որ փոփոխությունը կատարվում է քվեարկության օրվանից ընդամենը երկու ամիս առաջ:

Ընտրական գորընթացների ընդունված տրամաբանությունն այն է, որ ընտրություններից մեկ տարի, կես տարի առաջ չի կարելի ընտրության կանոնները փոփոխել: Դա արդար, ժողովրդավարական և մրցակցային ընտրության սկզբունքներից մեկն է: Իսկ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն տրորտակ են տալիս այդ սկզբունքները: Կամ, ինչպես «փայլուն» գրագիտություն ցուցադրող նույն Փաշինյանը կասեր, «առ են համարում»: Դե, ինչպես միշտ:

Լավ, նորից հարցնենք՝ ինչո՞ւ են իրենց իսկ խոսքով՝ «65 տոկոսանոց» Փաշինյանն ու ՔՊ-ն այդպես ձեռուոտ ընկել: Ինչո՞ւ են նման կոպիտ խախտումների դիմում: Դա, անշուշտ, պատահական չէ: Նման վարքը խոսում է այն մասին, որ, պատկերավոր ասած, «ՔՊ-ի փոխանը մուկ է ընկել»: Եթե ավելի պարզ՝ վախեցած են: Սաստիկ վախեցած են: Վախեցած են՝ իշխանությունը կորցնելու անխուսափելի ու արդեն նշմարվող հեռանկարով: Իսկ վախը, ինչպես նշում են հոգեբանները, սարսափելի բան է:

Փաշինյանական վախերի արտահայտություններից մեկն էլ «արագի մեջ» ինչ-ինչ կասկածելի «սոցհարցումներ» մոգոնելն ու իրենց մասով առասպելական վարկանիշներ հրապարակելն է: Նույն վախին գումարված հիստերիկայի դրսևորում են նաև հիմնական ընդդիմադիրների հասցեին արվող փաշինյանական շրիշակից ցածր հայտարարությունները: Դա մի տեսակ արդեն սովորական է դարձել, քանի որ Փաշինյանը միշտ է այդպիսի բառամթերքով աչքի ընկել, բայց դա էլ է թուլության, վախի ու մանրության դրսևորում:

Նույն փաշինյանական սարսափների, իշխանությունը կորցնելու վախերի մասին է վկայում և այն, որ որոշ շրջանակներ, որոնք իբր պայքարում են Նիկոլ Փաշինյանի դեմ, սկսել են ակտիվացնել հիմնական ընդդիմության դեմ իրենց ելույթները: Հասկացել են, որ Փաշինյանի գործերը լավ չեն: Իսկ Մոսկվա գնալ-գալուց հետո ավելի են վատացել:

Ու այս ամենի հետ կապված՝ ինքնըստինքյան շատ պարզ ու համընկալելի հարց է ծագում. լավ, եթե դուք այդքան վստահ եք, որ 65 տոկոս ունեք (համեստություն են անում, չեն ասում, որ 165 տոկոս ունեն), եթե այդքան վստահ եք, որ մեծամասնություն եք կազմելու և այլն, ապա ինչո՞ւ եք այդպես դողէրոցքի մեջ ընկել ու «կողքից» օգնության դիմել:

Հա, ի դեպ, պատահական չէ, որ մի քպական պատգամավոր, այսպես ասենք՝ ևս մեկ «նիկոլփաշինյան», օրեր առաջ ասում էր, թե իրենք մեծամասնություն են ու կարող են օրենք ընդունել, որով կարգելեն, որ բոլորը, ում անունը Սամվել է, ընտրության իրավունք չունենան: Ինչպիսի նեղ, սլացքից զուրկ երևակայություն: Ինչո՞ւ միայն Սամվել: Արգելեք բոլոր Հայկերին, Արամներին, Արմեններին, Անահիտներին, Նարեներին, Գայանեներին, Հայկուհիներին, իսկ Արարատներին ու Մասիսներին միանգամից կալանավորեք: Չէ, սա արդեն նույնիսկ քաղաքական շեղվածություն չէ: Սա տակավին բնորոշման եզրույթ փնտրող երևույթ է: Գումարած՝ հստակ քպական մտածողությունը բնորոշող երևույթ, այն է՝ իրենք թքած ունեն օրենքի և օրինականության վրա, իրենց պետք լինի՝ ինչ աննորմալ օրենք ասես՝ կընդունեն: Իսկ ինչո՞ւ միանգամից «օրենք» չեք ընդունում, որ ով ՔՊ-ի աղետաբեր ռեժիմին դեմ է, ընտրելու իրավունք չունենա: Մեծամասնություն եք, չէ՞:

Հետաքրքիր է՝ Հայաստանի ներքին գործերի մեջ իրենց քիթը խոթած եվրոչինովնիկնե՞րն են նման խորհուրդներ տալիս Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին: Իսկ նրանց «բարձր հովանավորությամբ» էլ ի՞նչ հակաժողովրդավարական, ըստ էության՝ օրենքից և կանոններից դուրս քայլերի է դիմելու «աթոռները» կորցնելու վախից դողացող, դրանից հանրության նկատմամբ էլ ավելի ագրեսիվ տրամադրված իշխանությունը:

Իշխանություն, որ սարսափահար է լինում ընդդիմադիր ուժերից մեկի առաջնորդի անունից, իսկ մյուս ուժի առաջնորդի ազգանունը լսելիս էլ ջղաձգվում է: Արդեն ութ տարի: Իշխանություն, որը հայ ժողովրդին սպառնում է պատերազմով, թեպետ փորձում է «խաղաղություն» վաճառել: Երևույթը չէ, ընդամենը բառը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 219 անգամ
Լրահոս
Իրանական պատվիրակությունը մեկնել է Դոհա՝ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցություն վարելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին Ուգանդայում Էբոլա տենդով վարակման նոր դեպքեր են հայտնաբերվել Իսկական հայրենասիրությունը ոչ թե լոկ խոսքեր են, այլ սեփական ժողովրդի բերեկեցության և անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելն է․ Կարապետյան ՀԱՊԿ-ը պատրաստ է վերսկսել ԵԱՀԿ-ի հետ շփումները․ գլխավոր քարտուղար Նալբանդյան – Նոր Արտագերս ճանապարհին հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում. այն վերածվել է մոխրի Սոֆի Դևոյանը վնասվածք է ստացել Ավարտվել է Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի փողերի լվացման գործի նախաքննությունը. գույքն արգելանքի տակ է «Այ լուզերնե՛ր, հենց հիմա ասեք, ո՞վ ա էդ 5 միլիարդը տալու․ Ռուսաստանին լարեցի՞ք». Սուրեն Սուրենյանց (video) Միակ ղեկավար տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանին, ով մեզ կարող է այս ծանր վիճակից հանել․ Հարցում (video) «Նիկոլի մսխած միայն 8 միլիարդը հետ չենք բերելու, լսե՛ք այս թվերը»․ Սուրեն Սուրենյանց (video) Տիկի՛ն, ես զարհուրում եմ ձեզանից, վախենում եմ… Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան (video) «Բացահայտելու ենք՝ ինչ փողեր է Նիկոլը ծախսեր իր կայֆերն ավելացնելու համար»․ Ռոբերտ Քոչարյան (video) «Էդ խեղկատակը թող իմանա՝ ես հենց այդ գերեզմաններում եմ «կզացրել» իրան»․ Վայքի բնակիչ (video) Մայիսի 28-ի համար Նիկոլն Ալիևին բան է խոսք տվել․ Արշակ Կարապետյան (video) Իրանի հետ ցանկացած նոր հնարավոր համաձայնագիր «կլինի լիովին հակառակը»․ Թրամփ «Ռուբիոն Փաշինյանին, եթե որձ առյուծներից էլ փրկի, մեկ է՝ Նիկոլին փրկություն չկա»․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանի իշխանությունը հասկացել է, որ կորցնում է իշխանությունը, ուստի ձերբակալություններ է սկսել Կանգնեցնելու ենք դպրոցների փակումը, թեկուզ 5 երեխա լինի գյուղում. ՀՀ երկրորդ նախագահ (video) Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ ինչու է հենց հիմա Հայաստան գալիս Մարկո Ռուբիոն (video) Սրան գաղութում գիշերը ծեծում են․ Աղվան Վարդանյանը պատմություն պատմեց Փաշինյանի մասին (video) Խելքդ գլուխդ հավաքի՛ր, պրոբլեմներ ես ունենալու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Սուրեն Պապիկյան, քոնը հրեշային բարոյականություն է». Լիլիթ Գալստյան (video) Պրիվետ «Վեդի ալկոյի Մանվե՛լ», լա՞վ ես․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am