Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում իրականացված գյուղական բնակարանաշինության ծրագիրը, որի նպատակն էր խթանել բնակեցումը և աջակցել տեղական բնակչությանը, ըստ գյուղացիների, փաստացի չի ծառայել իր հիմնական նպատակին։ Տեղացիները ահազանգում են, որ պետական սուբսիդիաները չեն հասել հենց այն ընտանիքներին, որոնց համար նախատեսված էին, իսկ բազմաթիվ կառուցված տներ այսօր դատարկ են մնում։ Գյուղերի բնակիչները «Փաստին» հայտնել են գյուղական բնակարանաշինության ծրագրի ձախողման մասին։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանրային դաշտում առավել հաճախ են բարձրաձայնվում սոցիալական և տնտեսական ծրագրերի արդյունավետության հետ կապված խնդիրները։ Այս համատեքստում Տավուշից հնչող ահազանգերը նոր լույս են սփռում պետական ծրագրերի իրական ազդեցության վրա՝ հատկապես սահմանամերձ բնակավայրերում, որտեղ բնակչության պահպանումը կենսական նշանակություն ունի։ Տեղացիների փոխանցմամբ, սուբսիդավորման ծրագրի իրականացումն ուղեկցվել է անհասկանալի և ոչ թափանցիկ մեխանիզմներով։ Նրանց խոսքով, աջակցությունը բաշխվել է ընտրողական սկզբունքներով՝ հաճախ շրջանցելով առաջնային շահառուներին։ Արդյունքում՝ այն ընտանիքները, որոնք իրականում ունեն բնակարանային խնդիր և ապրում են սահմանամերձ գյուղերում, չեն ստացել անհրաժեշտ աջակցությունը։

Ստեղծված իրավիճակը հանգեցրել է պարադոքսի. պետական միջոցներով կառուցված կամ ձեռք բերված բազմաթիվ տներ այսօր մնում են դատարկ։ Այն տարածքներում, որտեղ յուրաքանչյուր բնակիչ ունի ռազմավարական նշանակություն, ծրագիրը ոչ միայն չի նպաստել բնակեցման աճին, այլև փաստացի չի լուծել իր առջև դրված խնդիրները։

Տեղացիների գնահատմամբ, այս դեպքը հերթական անգամ ցույց է տալիս պետական համակարգի գործելաոճը, երբ նույնիսկ զարգացմանն ուղղված ծրագրերը զերծ չեն մնում շահերի բախումից և հաճախ ծառայեցնում են նեղ խմբային նպատակների։ Նրանց համոզմամբ, նման մոտեցումը ոչ միայն չի նպաստում գյուղերի զարգացմանը, այլև խորացնում է առկա խնդիրները՝ ավելացնելով անվստահությունը պետական ծրագրերի նկատմամբ։ Այս պատմությունը ևս մեկ անգամ առաջ է բերում կարևոր հարցադրում. որքանո՞վ են պետական ծրագրերը իրականում ծառայում հանրային շահին, և որքանո՞վ են դրանք վերահսկվում արդյունավետ ու արդար բաշխման տեսանկյունից։ Տավուշում դատարկ մնացած տները, ըստ էության, դարձել են այդ հարցի ամենախոսուն պատասխաններից մեկը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 09․ 04․ 26

դիտվել է 515 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ. Կփրկի՞ Ռուբիոն Նիկոլին առյուծների վանդակից. Սուրեն Սուրենյանց (video) Իշխանության գալուց հետո ընդունելու ենք «Սաֆարովի կանխարգելման օրենքը». Կարապետյան #ՈՒՂԻՂ․ Ռուբիոն գալիս է Նիկոլին փախցնելու՞․ Նաիրա Զոհրաբյան (video) «Հունիսի 7-ից հետո կլսենք արդեն ծանոթ դարձած բացատրություններից մեկը՝ «սիրելի քաղաքացիները մեզ կհասկանան ու մի քանի ամիս առանց դեղերի կդիմանան»…». Անուշ Պողոսյան Իրավապահները Ավանում խուզարկում են «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակներն ու համակիրների տները․ Արմլուր Երաշխիքը մեր ուժն է. Իսմայիլ Բաղայի Եթե այսօր Հանրայինը նույն կերպ չհերքի իր տարածած կեղծիքը, ուրեմն զբաղված է էժան սրիկայությամբ․ Բագրատ Միկոյան Պետք է գնալ և քվեարկել ընդդեմ գործող կառավարիչների վերարտադրմանը․ Արտակ Զաքարյան Իրանի հետ կառուցողական բանակցություններ են ընթանում, համաձայնագիրը «լավն» է լինելու. Թրամփ Ալիևի դեմը հենց այսպես ենք առնելու. Սամվել Կարապետյանի հրատապ հայտարարությունը (video) Եթե չենք ուզում, որ մեզ խաբողները շարունակեն Ալիևի ֆանտազիաները իրագործել, գնացե’ք քվեարկության Ապարան-Քուչակ ճանապարհին բախվել են «Nissan Teana»-ն և «Volkswagen»-ը․ կա 1 զոհ, 3 վիրավոր Երևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներ Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է. այսօր նա դառնում է 58 տարեկան Թուրքիայից շարունակում են աջակցության կոչերը Հայաստանի դե ֆակտո իշխանություններին. Գեղամյան «Ապօրինի և անհամաչափ». Արցախյան ՀԿ-ներն ու գործիչները դատապարտում են Արթուր Օսիպյանի կալանավորումը #ՈՒՂԻՂ․ Փրկություն չկա՛ Փաշինյանին․ Ռուբիոյի Հայաստան գալու իրական պատճառը․ Նահապետյան (video) Դատարանը կալանավորել է «Mercedes G» ավտոմեքենայում հայտաբերված հղի կնոջ մարմինը տեղափոխող տղային ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026-ի զեկույցը դատապարտել է Արցախի եկեղեցիների ոչնչացումը Փաշինյանը որոշել է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. սա պետք է անկեղծորեն ընդունել․ Մեդվեդև ՇՏԱՊ․ Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․ փաստաբանը նոր մանրամասներ է հայտնում (video) Իրանում հաղորդել են, որ երկրի ԶՈւ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավոր խափանմանը Ռոբերտ Քոչարյանը հերոս մարդ ա․ մենակ ինքը կարող է Ալիևինն «կզցնել»․ արմավիրցի (video) Վերջին հնարավորությունն է ձեզ տրվում՝ էս ձեր թափթփուկներին տիրություն արեք․Սաղաթելյանը՝իրավապահներին (video) Փաշինյա՛ն, Մակրոնին դուր գալու համա՞ր ես ամեն ինչ անում, թող Բրիջիթը դրա մասին մտածի. Քոչարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am