17 հաղորդումից մեկն է միայն ելք ունեցել այն էլ՝ նկատողություն. դատախազության ձախողումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատախազության 2025 թվականի տարեկան հաղորդագրության մեջ ներառված տվյալները ցույց են տալիս, որ դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվություն նախաձեռնելու ուղղությամբ կատարված աշխատանքը, մեղմ ասած, տպավորիչ արդյունք չի տվել։

Ըստ հաղորդագրության՝ դատախազությունը 2025-ին Արդարադատության նախարարին ներկայացրել է 17 հաղորդում՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով։ Թվով սա ավելի շատ է, քան 2024-ին ներկայացված 11 հաղորդումը։ Սակայն թվի աճը արդյունավետության աճ չի նշանակել։

17 հաղորդումից 8-ի դեպքում վարույթ հարուցելը մերժվել է, 3-ը դեռ քննարկման փուլում է, իսկ 6 հաղորդման հիման վրա հարուցված 6 կարգապահական վարույթից 5-ը հետագայում կարճվել են։ Ի վերջո, ամբողջ տարվա ընթացքում միայն 1 դեպքով է հարցը հասել Բարձրագույն դատական խորհուրդ, և դրա արդյունքով դատավորին հայտարարվել է ընդամենը «խիստ նկատողություն»։

Այսինքն՝ եթե դատախազության ներկայացրած 17 հաղորդումները դիտարկենք որպես դատական համակարգում կարգապահական խնդիրների վերաբերյալ ահազանգ, ապա դրանց ճնշող մեծամասնությունը որևէ իրական հետևանքի չի բերել։ Փաստացի, տարվա կտրվածքով արձանագրվել է մեկ կարգապահական վերջնական պատժամիջոց, այն էլ՝ ոչ թե լիազորությունների դադարեցում կամ ավելի ծանր պատասխանատվություն, այլ «խիստ նկատողություն»։

Սա արդեն հիմք է տալիս եզրակացնելու, որ դատախազության այս ուղղությամբ աշխատանքը եղել է առավելապես վիճակագրական, ոչ թե արդյունք տվող։ Երբ 17 հաղորդումից միայն մեկն է հանգեցնում կարգապահական պատասխանատվության, ակնհայտ է՝ կա՛մ ներկայացվող նյութերի որակն է խնդրահարույց, և դատախազությունն անարդյունավետ է գործել, կա՛մ ամբողջ մեխանիզմն է գործնականում անարդյունավետ. պարզապես վիճակագրության համար գործողություններ են արվել։ Փաստացի պետք է գնահատել անարդյունավետության աճ դատախազության համակարգում»։

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանը գերիների մասին ասում է՝ «աաա, դե ծնգլ արեցիք»․ Մեսրոպ Առաքելյան #ՈՒՂԻՂ․ Հոկտեմբերի 6-ի գրառումդ պետական դավաճանության հոդվածով դրվելու է դատիդ. Արմինե Ադիբեկյան (video) Ռուսաստանը նպատակամղված է զարգացնել Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար հարաբերությունները.Զախարովա Կանխվել է մաքսանենգությունը. հայտնաբերվել է ապօրինի պահվող 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Գիտե՞ք՝ ինչ են արել այն քաջարանցիներին, որոնք ձեզ են ընրտել․ քաջարանցին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Հրաժարվեք «ադրբեջանցիների վերադարձ» բառակապակցությունից․ դա միայն ադրբեջանական քարոզչությանն է օգուտ Դատախազը դատարան է հանձնել չարաշահում թույլ տված նախկին պաշտոնյաների վերաբերյալ քրվարույթի նյութերը Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա՝ կնվազի Երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև մայիսի 27-ին ԵՄ-ն մտադիր է Google-ին տուգանել հարյուր միլիոնավոր եվրոյով 44-օրյա պատերազմը Փաշինյանի օրոք չէ՞ր, Ջերմուկի դեպքերը Փաշինյանի օրոք չէի՞ն․ Հարցում (video) Ժամանել է 8 մարտական հաշվարկ․ նոր մանրամասներ՝ նորակառույց շենքում բռնկված հրդեհից ՈւՂԻՂ. «Հայաստան» դաշինքի հանդիպումը Քաջարանում (video) Աչքիս առաջ արդեն սրանց ապագա տեքստերն են՝ հերթական պարտությունն արդարացնելու համար․ Աբրահամյան Երևանի շենքերից մեկում բնակարան է այրվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք Ռուսաստանի հետ փակված այդ ճանապարհը մենք բացելու ենք․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասնեց (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Անդրանիկ Թևանյանին կալանավորելու երկու պատճառ ու երկու վարկած․ Երվանդ Բոզոյան (video) Այ հողերը Փաշինյանի գլխին․․․Գյումրու բնակիչ (video) Ես տնավեր արցախցի եմ, Սյունիքին Արցախցի ճակատագի՞րն է սպասվում․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ինչու դատարանները հանկարծ սկսեցին փոխել խափանման միջոցները Ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ» Հայաստանն ուղղակի կարող է «սեղմվել» Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում․ Զաքարյան Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ Ռուբիոյի ՀՀ այցին ընդառաջ Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին Եթե փորձեն հաղթանակը տանեն մեզանից, ուրեմն ստանալու են հեղափոխություն․ Ռոբերտ Քոչարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am