Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը անզիջելի ու անօտարելի է, Փաշինյանի կամքից այդ իրավունքը կախված չէ. Բագլարյան

«Արցախյան շարժումը չի կարող փակվել, քանի դեռ Արցախի ժողովուրդն ու նրա իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը գոյություն ունեն»,- նշել է Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի «հակարցախյան հերթական անհեթեթություններին։

Նա մի քանի կետով հիշեցրել է. 

«1. Արցախյան շարժումը չի կարող փակվել, քանի դեռ Արցախի ժողովուրդն ու նրա իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը գոյություն ունեն:

2. Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը անզիջելի ու անօտարելի է, առավել ևս, որ կան բազմաթիվ արցախցիներ վերադարձի ցանկությամբ: Իսկ Փաշինյանի կամքից այդ իրավունքը կախված չէ, սակայն, ցավոք, դրա իրացումը դեռևս կախված է:

3. Գիտակցելով, որ մեր վերադարձն այս ներքին ու արտաքին ժամանակավոր պայմաններում դեռևս անիրատեսական է՝ մենք ունենք մի քանի կոնկրետ ու միջնաժամկետ խնդիր լուծելու՝ մինչև վաղ թե ուշ վերադարձի պայմանների ապահովումը, մասնավորապես՝

3.1. Արցախի ժողովրդի արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքը Մայր Հայաստանում (բնակարան, աշխատանք ու եկամուտ, կայուն բարոյահոգեբանական վիճակ)՝ ոչ միայն մեր իրավունքների ապահովման, այլև՝ ավելի ուժեղ ու միասնական Հայաստանի համար մեր ներուժի պատշաճ իրացման նպատակով:

3.2. Վերադարձի իրավունքի իրավաքաղաքական հիմքերի ամրացումը, այդ օրակարգի վառ պահումը և միջազգային մեխանիզմների ձևավորումը:

3.3. Բռնազավթված Արցախի մշակութային ժառանգության ու մեր մասնավոր ու հանրային սեփականության պաշտպանությունը՝ հնարավորինս կանխելու դրանց ոչնչացումն ու յուրացումը ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կողմից:

3.4. Բոլոր պատանդառված հայերի վերադարձը Հայրենիք և անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանումը:

3.5. Արցախյան պետական ու հանրային ինստիտուտների պահպանումն ու ամրացումը՝ որպես հավաքական պայքարի և ինքնության հենասյուներ:

3.6. Միջազգային ու ներքին հետաքննությունների ապահովումը՝ մեր էթնիկ զտման ու հայրենազրկման հարցում մեղավոր արտաքին ու ներքին անձանց ու հանգամանքների բացահայտման ու պատասխանատվության ապահովման համար:

4. Ինչ վերաբերում է Արցախի ժողովրդի վերադարձի և ադրբեջանցիների «վերադարձի» համեմատության թշնամական թեզին, ապա դա լրիվությամբ սին ու հանցավոր համեմատություն է: Ժամանակին Արցախ Միությամբ հրապարակել ենք համապատասխան փաստերն ու փաստարկները, որոնց կարելի է ծանոթանալ մեկնաբանության մեջ տրված հղմամբ: Իսկ ալիևյան բռնապետական ռեժիմը շարունակելու է իր ցեղասպանական ու օկուպացիոն քաղաքականությունը Հայաստանի պետականության և հայ ազգի գոյության ու ինքնության դեմ՝ անկախ հայաստանյան իշխանությունների զիջումների ծավալից ու «խաղաղության սիրավեպից», որը պարզապես չի կարող դրական ավարտ ունենալ ադրբեջանական հայատյացության, ցեղասպանական ու օկուպացիոն քաղաքականության պայմաններում»։   

դիտվել է 275 անգամ
Լրահոս
Գալու է պատասխան տալու ժամանակը. սա ու իր նմանները կանգնելու են Աստծո դատաստանի առջև Գոռ Հակոբյանի կինը նոր լուսանկարներ է հրապարակել Ակնալիճում 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին 18-ամյա Ալեքսանդր Ղազարյանի մահվան դեպքով վարույթ է նախաձեռնվել․ հայրը պնդում է՝ «տղայիս ուղղակի սպանել են» Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը «Արդար ՔՎԵ»-ն կոչ է անում քաղաքական ուժերին նպաստել ընտրական գործընթացի թափանցիկությանը Հարկային տեսուչները տուգանք չկիրառելու դիմաց կաշառք են ուզել «Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից Մեկնարկում է 2026–2027 ուս․ տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը Ձեզանից է կախված՝ կունենա՞ք պետություն, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան ՊՆ խիստ զգուշացնում է Թուրքիան Կիևի համար շարունակում է մնալ անփոխարինելի գործընկեր Սպասված դիմակայություն. Թոփուրիան ցանկանում է մենամարտել Ծառուկյանի դեմ Հղի կնոջ մահվան պատճառ դարձած Հայկ Ղուկասյան մասին նոր մանրամասներ Իրանական պատվիրակությունը մեկնել է Դոհա՝ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցություն վարելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին Ուգանդայում Էբոլա տենդով վարակման նոր դեպքեր են հայտնաբերվել Իսկական հայրենասիրությունը ոչ թե լոկ խոսքեր են, այլ սեփական ժողովրդի բերեկեցության և անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելն է․ Կարապետյան ՀԱՊԿ-ը պատրաստ է վերսկսել ԵԱՀԿ-ի հետ շփումները․ գլխավոր քարտուղար Նալբանդյան – Նոր Արտագերս ճանապարհին հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում. այն վերածվել է մոխրի Սոֆի Դևոյանը վնասվածք է ստացել Ավարտվել է Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի փողերի լվացման գործի նախաքննությունը. գույքն արգելանքի տակ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am