Բաքուն Էրդողանի փեսային մեղադրում է Ադրբեջանի դեմ արշավի մեջ

«Գեղարդ» վերլուծական հիմնադրամը հոդված է հրապարկել․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մարտի 5-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Իրանի հասցեին արված սպառնալից հայտարարությունները ոչ միանշանակ արձագանք են գտել Բաքվի դաշնակից Թուրքիայում։ Այդ հայտարարությունները հաջորդել էին մարտի 5-ին Նախիջևանի տարածքի՝ անօդաչու թռչող սարքերի հարվածներին, որոնք Ադրբեջանի նախագահը որակել էր «ահաբեկչություն», և նշել, որ երկրի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության։

Ալիևի այս կոշտ մեկնաբանությունները վերջին օրերին բուռն քննադատությունների են արժանացել թուրքական տեղեկատվական դաշտում։ «Ադրբեջանն Իսրայելի խամաճիկն է», «Ադրբեջանը մեր եղբայրը չէ․ նրանք սիոնիստներ են», «Մենք փրկեցինք ձեզ Ղարաբաղում» և նման արտահայտությունները վերջին օրերին գերիշխում են թուրքական մամուլում:

Լրագրող Շամիլ Թայարը, ով Թուրքիայի նախագահ Էրդողանի մտերիմներից է, Իլհամ Ալիևին հիշեցրել է 2024 թվականի դեկտեմբերի 25-ը, երբ Բաքվից Գրոզնի թռչող «AZAL» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը խոցվել էր ռուսական հակաօդային հրթիռով։ Զոհվել էր 38 ուղևոր։ Ավելին` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել էր, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից։

«Ոչ ոք նրանց «անպատվաբեր» չանվանեց։ «Մենք ձեր գլուխները կկտրենք» սպառնալիքներ չհնչեցին։ Հիմա, երբ Իրանն ասում է, որ «մենք չենք արձակել հրթիռը», և միջադեպը դեռևս պարզաբանված չէ, ո՞րն է այս զայրույթի պատճառը։ Միակ պատճառը Իսրայե՞լն է»,- գրել է նա «X»-ի իր միկրոբլոգում։

Tele2 Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում թուրքական բանակի գեներալ Հալդուն Սոլմազթուրքը նշել է, որ սխալ է ասել, թե Ադրբեջանում որոշումները կայացվում են պետական մակարդակով, որովհետև Ադրբեջանը կառավարում է մեկ դինաստիա։ Ըստ նրա՝ Ադրբեջանում կա միանձնյա ղեկավարում, որն էլ Իսրայելի և Միացյալ Նահանգների դաշնակիցն է։

«Ինչ նրան ասեն Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, այդպես էլ կլինի։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը՝ որպես պետություն, որևէ որոշում չի կայացնում։ Որոշումները կայացվում են Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ համաձայնեցված»,- հայտարարել է նա։

Թուրք պատմաբան, ակադեմիկոս Ահմեդ Շիմշիրգիլը գրել է, թե Ալիևն Իսրայելի ստրուկն է դարձել. անհնար է հասկանալ Ալիևին. «Արդյո՞ք նրա սերը սիոնիստական Իսրայելի նկատմամբ իսկապես այսքան ուժեղ է։ Ավելին ասել անգամ չեմ ուզում։ Հաշվի առնելով նրա դիրքորոշումն ու հայտարարությունները Գազայում` շատ ենք ափսոսում նրա համար։ Ակնհայտ է, որ նա ստրուկ է դարձել։ Ես նույնիսկ վստահ չեմ, որ նա որևէ օգուտ կբերի, եթե մենք պատերազմ սկսենք Իսրայելի հետ»:

Սոցցանցերի տարբեր օգտատերեր տարածում են Ալիևի լուսանկարները՝ «Նա Նեթանյահուին սիրում է նույնիսկ ավելի, քան՝ սիոնիստները» մեկնաբանությամբ։

«Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևն Իսրայելի խաղաքարն է։ Ադրբեջանի ժողովուրդը պետք է փողոց դուրս գա՝ Ալիևի հրաժարականը պահանջելու համար։ Ալիևը ցանկանում է օգտագործել ադրբեջանցի թուրքերին՝ Իրանի դեմ պայքարելու համար, Իսրայելի և Ամերիկայի շահերի համար։ Մի՛ ընկեք այս խաղի մեջ»,- «X»-ում գրել է թուրք օգտատերերից մեկը:

Ըստ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին անդամ և փաստաբան Մյուջահիտ Բիրինջինի՝ թուրքերը հանդուրժել են Ալիևի՝ Իսրայելի նկատմամբ ցուցաբերած համակրանքը Գազայում տեղի ունեցած ողջ դեպքերի ընթացքում։ «Նա մատ է թափ տալիս բոլորի վրա և փորձում է համաշխարհային պատերազմ սկսել անօդաչու թռչող սարքերի շինծու միջադեպի պատճառով։ Թվում է, թե բաժակը լցվել է…»,- գրել է նա ։

Իշխանամետ, հայտնի թուրք լրագրող Իբրահիմ Քարագյուլին էլ իր կարծիքն է հայտնել, թե Իսրայելն անհավանական ճնշում է գործադրում և դավադրություն է կազմակերպում՝ Ադրբեջանին Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու համար։

Նախագահ Ալիևին իր խոսքն է ուղղել Թուրքիայի խորհրդարանի «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության (DEM) պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլին՝ նշելով, թե Ալիևը հնարավորություն է փնտրում՝ միանալու Իսրայելին այս պատերազմում։ «Նախ թող վերջ դնի իր և իր ընտանիքի կոռուպցիային և բռնակալ կառավարմանը»,- հայտարարել է նա։

Թուրքական լրատվական դաշտում Ադրբեջանի ու հատկապես՝ Ալիևի հասցեին հնչեցրած բացասական մեկնաբանությունները ստիպել են, որ իրավիճակին միջամտի Թուրքիայի նախագահի աշխատակազմը։ Նախագահականին կից հաղորդակցության վարչության Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Մեր տարածաշրջանում վերջին զարգացումների լույսի ներքո նկատվել է, որ որոշ հարթակներ, մասնավորապես՝ սոցիալական ցանցերը, տարածում են չափազանց քննադատական, ապատեղեկատվական և սադրիչ գրառումներ, որոնք ուղղված են թուրք-ադրբեջանական հարաբերություններին և հենց Ադրբեջանին»։ Հիշեցնելով, որ երկկողմ հարաբերությունները գլխավորում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և դա իրականացվում է «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո, Կենտրոնը հանրությանը խնդրում է ավելի զգույշ լինել հայտարարություններ, ապատեղեկատվություն տարածելիս, քանի որ դրանք կարող են վնասել «եղբայրությանը»։

Ըստ սոցցանցերում տարածված գրառումների՝ Թուրքիայում Իլհամ Ալիևին քննադատելու համար որոշ օգտատերեր ձերբակալվել, հարցաքննվել են։

Ի պատասխան Անկարայից հնչող մեղադրանքների՝ գործին են անցել Բաքվի իշխանական քարոզչամեքենան և լրատվամիջոցները։

«Նոր Ադրբեջան» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր, Միլլի մեջլիսի Աշխատանքի և սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մուսա Գուլիևն Ադրբեջանի դեմ քարոզչական արշավ կազմակերպելու մեջ մեղադրել է Թուրքիայի նախագահ Էրդողանի փեսային՝ Բերաթ Ալբայրաքին։

«Ցավոք, մեր հասարակություններում նախկինում և այսօր էլ գոյություն ունեն ուժեր, որոնք թաքցնում են իրենց նպատակները տարբեր անունների տակ, և փորձում են իրականացնել իրենց կեղտոտ մտադրությունները… Փաստ է, որ Ադրբեջանում կան խմբեր, որոնք գործել են Թուրքիայի դեմ։ Սակայն, նրանց կեղտոտ գործունեությունն արդյունավետորեն կանխվել է»,- հայտարարել է պատգամավորը։

Ըստ նրա՝ Թուրքիայում տարբեր խմբեր այսօր հետևողականորեն և բացահայտորեն շարունակում են իրենց հակաադրբեջանական գործունեությունը։ Ադրբեջանցի պատգամավորի կարծիքով՝ թուրքական մեդիա դաշտում ստեղծված իրավիճակը չի կարող չմտահոգել։ Որպես օրինակ՝ նա նշում է թուրքական առաջատար մեդիա հոլդինգներից մեկի՝ «Turkuvaz»-ի հրապարակումները։ Պատգամավորն ընդգծում է, որ այս հոլդինգը պարբերաբար զրպարտչական արշավ է վարում Ադրբեջանի դեմ, միտումնավոր վարկաբեկում է Ադրբեջանը, վիրավորական արտահայտություններ է հնչեցնում երկրի ղեկավարության հասցեին։

««Turkuvaz» խմբի ղեկավար Բերաթ Ալբայրաքը նախագահ Էրդողանի ընտանիքի անդամն է (խմբ․՝ Էրդողանի ավագ դստեր ամուսինն է)։ Այս մարդը ժամանակին Թուրքիայի նախագահի կողմից հեռացվել է բոլոր պաշտոններից՝ լուրջ խախտումների համար։ Սակայն, նույնիսկ Էներգետիկայի նախարար եղած ժամանակ նա հակաադրբեջանական խմբավորումների առաջնագծում էր։ Այսօր նա դեռևս նույն նպատակներով օգտագործում է իր հզոր ազդեցությունը թուրքական հասարակական կարծիքի վրա։ Զարմանալի չէ, որ «Turkuvaz»-ի խումբն այսօր Թուրքիայում մի շարք լրատվամիջոցների կողմից Ադրբեջանի դեմ իրականացվող արշավի առաջնագծում է»,- նշել է ադրբեջանցի պատգամավորը։

Նշենք, որ Մուսա Գուլիևի՝ «APA»-ին տված այս հարցազրույցը հեռացվել է լրատվականի կայքից, սակայն պահպանվել է ընդդիմադիր աղբյուրներում։

Այս տեղեկատվական փոխհրաձգությունը մի փոքր դրվագ է Թուրքիա-Ադրբեջան շահերի բախումից։ Կարող ենք ընդգծել, որ չնայած «եղբայրական» սիրուն՝ թուրք լրագրողների, հասարակական գործիչների հայտարարությունները ցույց են տալիս, որ Անկարայում աճում է դժգոհությունն Ադրբեջանի քաղաքականության նկատմամբ։

Թեև Բաքվի իշխանական քարոզչամեքենան փորձում է մեղադրանքները վերագրել Թուրքիայի ներսում գործող ուժերին՝ այդպիսով պաշտպանելով Ալիևի դիրքորոշումը, այնուամենայնիվ այս զարգացումները վկայում են, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը ոչ միայն լարվածություն է առաջացնում տարածաշրջանում, այլև վտանգում է նրա հարաբերությունները հիմնական դաշնակից Թուրքիայի հետ։

դիտվել է 300 անգամ
Լրահոս
Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից Գաղտնի միջանցք․ ԱՄՆ-ը օգնում է լցանավերին շրջանցել իրանական վերահսկողությունը - WSJ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 72 938-ի Բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել գեներալ–մայոր Արմեն Ղահրամանյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am