Հիշի՛ր, պահեցողությունը ոչ թե Աստծուն քո քաղցը ցույց տալու համար է, այլ քո հոգու քաղցը Աստծով հագեցնելու. Տեր Աբրահամ

Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը նշում է՝ ​Պողոս առաքյալի այս պատգամը հիշեցնում է մեզ, որ քրիստոնյայի կյանքը ոչ թե հանդիսատեսի անտարբերություն է, այլ մշտական արթնություն և հոգևոր զինավարժություն։

««Ուստի առէ՛ք Աստծոյ սպառազինութիւնը, որպէսզի կարողանաք չար օրում դէմ կանգնել չարին...» (Եփեսացիս 6:13)։

​Պողոս առաքյալի այս պատգամը հիշեցնում է մեզ, որ քրիստոնյայի կյանքը ոչ թե հանդիսատեսի անտարբերություն է, այլ մշտական արթնություն և հոգևոր զինավարժություն։ Մեծ Պահքի այս շրջանում մենք կոչված ենք լինելու ոչ թե պարզապես հետևորդներ, այլ քրիստոնեական առաքինությունների աննկուն զինվորներ»,- գրում է Տեր Հայրը։

Տեր Աբրահամի խոսքով՝ ​Աստծո սպառազինությունը նյութական չէ, այն կռվում է այնտեղ, որտեղ սկիզբ է առնում ամեն մի անկում՝ մեր մտքում և սրտում։

««Չար օրը» կարող է այցելել մեզ ցանկացած պահի, երբ տկարանում է կամքը, երբ հուսահատությունը, բարկությունը կամ նախանձը փորձում են տիրել մեր հոգու ամրոցին։ Ուստի, եկեք այս Պահքին զինվենք աստվածային շնորհներով.

​Թող ճշմարտությունը լինի մեր գոտին, որպեսզի կեղծիքն ու երկդիմությունը տեղ չունենան մեր կյանքում։

​Թող արդարությունը լինի մեր զրահը՝ պաշտպանելով սիրտը դատապարտության թույնից։

​Թող հավատը լինի մեր վահանը, որով կհանգցնենք կասկածի ու վախի բոլոր մխացող նետերը։

​Պահքը սոսկ սննդից հրաժարվելը չէ, այլ հնարավորություն՝ թոթափելու մեղքի ծանրությունը և ամուր կանգնելու փորձությունների դիմաց։ Հիշի՛ր, պահեցողությունը ոչ թե Աստծուն քո քաղցը ցույց տալու համար է, այլ քո հոգու քաղցը Աստծով հագեցնելու։

​Եկեք այս քառասնօրյա ճանապարհն անցնենք արիությամբ, աղոթքով և սիրով, որպեսզի Հարության լուսավոր տոնին հասնենք ոչ թե հոգնած ու պարտված, այլ Աստծո լույսով զրահավորված և հաղթանակած»,- հավելել է Տեր Աբրահամը։

դիտվել է 215 անգամ
Լրահոս
Վայքում բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վերջինը բախվել է մեկ այլ բեռնատարի․ կա 3 վիրավոր Թևանյանի հայտարարությունից մինչև Վարդանյանի հնարավոր հանձնում․ նույն շղթայի օղակնե՞ր. Սուրենյանց Ուրցաձոր-Շաղափ ճանապարհին բախվել են GAZ 3110-ը և VAZ 2121-ը․ 1,5 տարեկան երեխա է մահացել Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել է 4 մեքենա Իսկական ազգակործան պատուհաս… Ռոման Երիցյանը տեղեկացնում է Հրդեհ Երևանի տներից մեկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Թուրքիա-ՀՀ հարաբերությունների կարգավորման գործընթացում ևս մեկ նոր և կարևոր քայլ կատարվեց․ Քըլըչ Էրդողանի նոր սիմվոլիկ քայլը՝ աջակցություն վարչապետ Փաշինյանի քարոզչությանը Գվարդիոլան նշել է Մանչեսթեր Սիթիում թույլ տված իր գլխավոր սխալը Երևանում 27-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին․ կա վիրավոր Այս գործելակերպը կոպտորեն խախտում է անմեղության կանխավարկածը․ փաստաբան Կարո՞ղ եք մասնակցել ընտրություններին, եթե լրացել է անձը հաստատող փաստաթղթի ժամկետը Ձորաղբյուրում բախվել են «Opel»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է բնակչի տան քարե պարսպին Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․ փաստաբան Խաղաղության քարոզարշավ՝ փողոցային բառապաշարով Չկա բանական պատասխան, թե ինչու է իշխանությունը ռադիկալացնում մթնոլորտը ԱՄՆ դեսպանատունը հայտնում է Մաքուր տեխնիկա. Դորտմունդում և Բունդեսլիգայում հիշել են Մխիթարյանին Վայ Նիկոլ, Նիկոլ… Հիմա ոչ Արցախ կա ու ոչ էլ՝ ապագա Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից․ իրավապահներն աշխատում են 2 վարկածի ուղղությամբ Բուրաստանում «Ford»-ը կողաշրջվել և հայտնվել է դաշտամիջյան հատվածում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am