Չկա պրագմատիկ որևէ հաշվարկ, որը կստիպի Ադրբեջանին մտնել ռազմական գործողությունների մեջ Իրանի դեմ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Քանի որ ադրբեջանա-իրանական հակամարտության թեման երկու օր է՝ ամենաքննարկվողներից է (շատերը նույնիսկ պնդում են, որ երկու երկրների միջև ուղիղ պատերազմ է սկսվելու/սկսվել), ապա կիսվում եմ իմ մի քանի նախնական դիտարկումներով։ Ընդ որում, պնդում եմ, որ սրանք նախնական են, քանի որ իրավիճակը կտրուկ կարող է փոփոխվել՝ առաջ բերելով բոլորովին այլ զարգացումներ։

Գնացինք։

◾️ Ռազմական գործողությունները Իրանի դեմ Ադրբեջանին ներկա փուլում չեն կարող տալ որևէ իրական ձեռքբերում, մինչդեռ կհարուցեն բազմաթիվ խնդիրներ՝ հնարավոր աղետալի հետևանքներով։

◾️ Ադրբեջանը, աշխարհագրորեն սեղմված լինելով Ռուսաստանի ու Իրանի արանքում, միայնական ունակ չէ ներգրավվելու հարավային հարևանի դեմ պատերազմում։ Առանց թուրքական օժանդակության այդ երկիրը ունի խիստ սահմանափակ ռազմական կարողություններ (ապացույցը՝ 2020 թ. Արցախյան պատերազմը)։ Միաժամանակ թուրք-ադրբեջանական ռազմական համակարգերը վերջին տարիներին շարունակել են ինտեգրվել միմյանց, ինչը անհնար է դարձնում առանց Թուրքիայի հետ համագործակցության ու համադրման (և Թուրքիայի համակարգման) որևէ ռազմական գործողություն, այն էլ՝ Իրանի պես պետության դեմ։

◾️Թուրքիան ևս շահագրգիռ չէ ներգրավվելու պատերազմական գործողություններում։ Պրագմատիկ հաշվարկը ցույց է տալիս, որ ներկա փուլում, ունենալով գործելու սահմանափակ հնարավորություններ, Թուրքիան պատերազմի արդյունքներով ակնկալում է տեսնել ոչ թե պառակտված ու մասնատված Իրան, այլ թուլացած Իրան։ Վերջինս, ըստ թուրքական հաշվարկի, կկարողանա չեզոքացնել բազմաթիվ խնդիրներ (օրինակ՝ քրդական անջատողականությունը), սակայն կլինի ավելի կախյալ Թուրքիայից։

◾️Այս ռազմավարական մոտեցումը ստիպում է թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին գործել յուրահատուկ «մարտավարական դադարի (պաուզայի)» տրամաբանությամբ. սպասել իրադարձությունների զարգացմանը՝ նախապատրաստվելով հնարավոր բոլոր սցենարներին՝ ընդհուպ մինչև Իրանի տարածքում ցամաքային գործողություններ։ Վերջինն այս պահին քիչ հավանական է, սակայն եթե (ու որքան շատ) Իրանի կենտրոնական իշխանությունը թուլանա, այնքան այս սցենարի հավանականությունը կբարձրանա։

◾️Ադրբեջանում վերջին օրերի հակաիրանական հռետորաբանությունը այս փուլում լուծում է երկու խնդիր. մի կողմից սեփական հանրության՝ 2020 թ. հետո ձևավորված բարձր սպասումներին հագուրդ տալ, մյուս կողմից՝ որոշակի առումով բավարարել նաև արտաքին խաղացողներին (օր. Իսրայելին)։ Այս տրամաբանության մեջ նոր սիմվոլիկ գործողություններ կարող են լինել (Իրանից՝ Ադրբեջանին երեկ արված կոչի նմանությամբ), որոնք կշարունակեն բարձրացնել լարվածությունը՝ խորացնելով հակամարտությունը։

◾️Միաժամանակ Բաքուն և Անկարան շարունակում են մեծացնել իրենց ազդեցության գործիքները Իրանի վրա, որոնք հնարավոր կլինի կիրառել ավելի ուշ (օրինակ՝ ցույց տալ իրենց հնարավորությունները Իրանի թյուրքախոսների շրջանում)։

Հետևաբար, ներկա փուլում ես չեմ տեսնում պրագմատիկ որևէ հաշվարկ, որը կստիպի Ադրբեջանին մտնել ռազմական գործողությունների մեջ Իրանի դեմ (ցանկացած ձևաչափով)։ Ցավոք, որևէ նշան չկա, որ իրավիճակը կկարգավորվի առաջիկա օրերին. հակառակը, այն ավելի է վատթարանալու։ Ուստի այս իրավիճակը կարող է փոփոխվել, հատկապես, որ հնարավոր չէ լիարժեք վերահսկել աճող լարվածությունը»։

դիտվել է 320 անգամ
Լրահոս
Գալու է պատասխան տալու ժամանակը. սա ու իր նմանները կանգնելու են Աստծո դատաստանի առջև Գոռ Հակոբյանի կինը նոր լուսանկարներ է հրապարակել Ակնալիճում 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին 18-ամյա Ալեքսանդր Ղազարյանի մահվան դեպքով վարույթ է նախաձեռնվել․ հայրը պնդում է՝ «տղայիս ուղղակի սպանել են» Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը «Արդար ՔՎԵ»-ն կոչ է անում քաղաքական ուժերին նպաստել ընտրական գործընթացի թափանցիկությանը Հարկային տեսուչները տուգանք չկիրառելու դիմաց կաշառք են ուզել «Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից Մեկնարկում է 2026–2027 ուս․ տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը Ձեզանից է կախված՝ կունենա՞ք պետություն, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան ՊՆ խիստ զգուշացնում է Թուրքիան Կիևի համար շարունակում է մնալ անփոխարինելի գործընկեր Սպասված դիմակայություն. Թոփուրիան ցանկանում է մենամարտել Ծառուկյանի դեմ Հղի կնոջ մահվան պատճառ դարձած Հայկ Ղուկասյան մասին նոր մանրամասներ Իրանական պատվիրակությունը մեկնել է Դոհա՝ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցություն վարելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին Ուգանդայում Էբոլա տենդով վարակման նոր դեպքեր են հայտնաբերվել Իսկական հայրենասիրությունը ոչ թե լոկ խոսքեր են, այլ սեփական ժողովրդի բերեկեցության և անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելն է․ Կարապետյան ՀԱՊԿ-ը պատրաստ է վերսկսել ԵԱՀԿ-ի հետ շփումները․ գլխավոր քարտուղար Նալբանդյան – Նոր Արտագերս ճանապարհին հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում. այն վերածվել է մոխրի Սոֆի Դևոյանը վնասվածք է ստացել Ավարտվել է Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի փողերի լվացման գործի նախաքննությունը. գույքն արգելանքի տակ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am